f

Անկախ

«Սուրմալու»–ի պայթյունից տուժած առեւտրականների վնասի հատուցման հարցը չի սահմանափակվում ապահովագրությամբ. Դանիելյան


«Սուրմալու» առևտրային կենտրոնում տեղի ունեցած պայթյունի արդյունքում մահացածների ժառանգներին, ինչպես նաև նյութական վնաս կրած կազմակերպություններին պատճառված վնասի հատուցման հարցը չի սահմանափակվում ապահովագրությամբ, և անհիմն է հարցին միայն այդ ասպեկտով անդրադառնալ և հայտարարել, որ Կառավարությունը չի կարող ապահովագրական ընկերությունների փոխարեն ստանձնել փոխհատուցման պարտավորություն։ NEWS.am–ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց արդարադատության նախկին նախարար Գեւորգ Դանիելյանը՝ անդրադառնալով այսօր էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի հայտարարությանը։ 

«Դեպքի հանգամանքներին անհրաժեշտ խորությամբ դեռևս որևէ մեկը ծանոթ չէ, ընթանում է քննություն, ուստի միակողմանի ու սպառիչ ենթադրությունների տեղն ու ժամանակը չէ։ Վերջին հաշվով, դեռ պետք է հստակ պարզվի, թե որքանո՞վ է դեպքն առնչվում տեսչական վերահսկողություն իրականացնող իրավասու մարմինների կողմից հնարավոր ոչ իրավաչափ վարչարարության հետ։ Մասնավորապես, եթե պարզվի, որ սահմանված կարգով չեն արձանագրվել պայթյունի պատճառ հանդիսացած հանգամանքները, կամ խախտումների բայացահայտումից հետո սահմանված կարգով դրանց կանխարգելիչ արձագանք չի եղել և այլն, ինչի արդյունքում էլ տեղի է ունեցել անասելի կորստաբեր դեպքը, ապա վնասների հատուցումը կվերաբերի հենց պետական բյուջեին, ոչ թե ապահովագրական ընկերություններին։ Իսկ պետական իրավասու մարմինները կարող են հետադարձ հայցային պահանջ ներկայացնել դիտավորությամբ կամ անփութությամբ խախտում թույլ տված պաշտոնյաների դեմ»,– ասաց Գեւորգ Դանիելյանը։

Նրա խոսքով, հիշյալ հարաբերությունները կարգավորված են «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 95-108-րդ հոդվածներով։

Հիշեցնենք, որ Վահան Քերոբյանը լրագրողների հետ զրույցում ասել էր, որ եթե «Սուրմալու»–ում աշխատող առեւտրականներն ապահովագրեին իրենց գույքը, ապա կստանային անհրաժեշտ փոխհատուցումը։

Հայաստան Գևորգ Դանիելյան

Եթե այսօր հրապարակում առաջ քաշվի իշխանափոխության պահանջ, դա ուղիղ քաղաքականություն է. Թունյան
Քաղաքական որոշ շրջանակներ անցել են իրենց ավանդական ձեռագրին. Վարչապետի խոսնակը՝ իր անունով կեղծ տելեգրամյան ալիքի մասին
14 ժամով ջրանջատում Երևանում, Կոտայքի և Արմավիրի մարզերում
«Շնորհավոր Մայիսի 9». Ռոբերտ Քոչարյանի շնորհավորանքը
44-օրյայի մասնակից Իշխան Գևորգյանն իր համախոհների հետ կառավարության մոտ կդիմավորի Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժումը
Լիբանանում անցկացվեց «Ո՛չ հողային զիջումներով» խորագրով հավաք
Պահպանել օրինականությունը և չոտնձգել իրավակարգի դեմ. ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել
Օդի ջերմաստիճանը ցերեկը կբարձրանա, գիշերը նույնքան կնվազի. եղանակի տեսություն
Բայդեն. ԱՄՆ-ն կդադարեցնի զենքի վաճառքը, եթե Իսրայելը մտնի Ռաֆահ
Վերստին կհաղթենք, եթե ամենից առաջ սիրենք մեր հայրենիքը, հավատանք մեր ուժերին, հուսանք, որ չարի դեմ մեր արդար պայքարում Աստված մեզ հետ է, մեզ՝ ապավեն. Սերժ Սարգսյան
«Վեոլիա Ջուր»-ը շարունակաբար հետաձգում է իր պարտավորությունների կատարումը ու նոր պահանջներ ներկայացնում. Hetq.am
Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Հիսուս Քրիստոսի Համբարձման տոնը
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ. Լարսը բաց է
Սամվել Շահրամանյանն այցելել է Եռաբլուր պանթեոն. Նրան ուղեկցել են Արցախի պաշտոնյաներ, պատգամավորներ
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը մայիսի 9-ին աշխատելու է արտակարգ ռեժիմով
Նիկոլ Փաշինյանի օրոք դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է․ Մաս 205․ «Ժողովուրդ»
ԵՄ անդամության դիմումի թեման մոռացվել է․ «Հրապարակ»
Եկեղեցուն տարիներով բոյկոտող վարչապետը հիշել է եկեղեցու մասին․ «Հրապարակ»
Մեր իշխանությունները հրահրողներն էլ են, պատասխանատուն էլ են, պայմանավորվողն են. Բագրատ Սրբազանը` պատերազմի մասին
«Հրապարակ». Ասել են՝ «կայֆավատ լինել պետք չի»
Մայիսի 13-ից ես դադարում եմ լինել «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրենը. Միքայել Բադալյան
«Հրապարակ». Գիշերեիք «Հաղթանակ» զբոսայգում
Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի գազամատակարարումը
Ինչպե՞ս փչացնել այսօրվա հավաքը. Փաշինյանը հանձնարարել է լուծումներ գտնել. «Ժողովուրդ»
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Ավելին
Ավելին