f

Անկախ

Աղանդավորության մուտքն իրավապահ համակարգեր` կնշանակի դրանց վերջնական կործանում. Պետրոսյան


Թաթուլ Պետրոսյանի խոսքով` աղանդավորական կազմակերպությունները գործնականում կազմաքանդել են պետական բոլոր կառույցները և հիմա ուզում են իրենց սուբյեկտներին ընդգրկել այլ ծառայություններում, ինչն առավել վտանգավոր է ազգային անվտանգության տեսանկյունից։

Հայաստանում անարգել գործում են շուրջ երեք տասնյակ աղանդավորական կազմակերպություններ, որոնք կառավարվում և ֆինանսավորվում են օտարերկրյա ուժերի կողմից։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել է քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչությունների գործունեության վերահսկողության գլխավոր վարչության նախկին պետ, արդարադատության գեներալ-մայոր Թաթուլ Պետրոսյանը` վերլուծելով ՀՀ ՄԻՊ Քրիստինե Գրիգորյանի վերջին քայլը։

Նշենք, որ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստինե Գրիգորյանը դիմել է Սահմանադրական դատարան՝ վիճարկելով հանրային ծառայության առանձին տեսակների համար արհմիություններին և կրոնական կազմակերպություններին անդամակցության արգելքի սահմանադրականությունը։

Պետրոսյանն ընդգծում է, որ աղանդավորական կազմակերպությունները գործնականում կազմաքանդել են պետական կառույցները և հիմա ուզում են իրենց սուբյեկտներին ընդգրկել այլ ծառայություններում, ինչն առավել վտանգավոր է ազգային անվտանգության տեսանկյունից։

«Ժամանակին աղանդավորական կառույցների ներկայացուցիչներն, օրինակ, հրաժարվում էին զինվորական ծառայությունից` պատճառաբանելով, որ իրենց կրոնական կողմնորոշումները թույլ չեն տալիս ծառայել բանակում, ինչի հետևանքով Քրեական օրենսգրքում կատարվեց փոփոխություն` նրանց ընձեռելով այլընտրանքային ծառայության հնարավորություն առանց զենքի և զինվորական հագուստի։ Այսօր ՀՀ իրավապահ մարմիններն արդեն ապրում են աղանդավորական հոգեբանությամբ` առանց Հայաստանի ապագայի վերաբերյալ ճիշտ ընկալումների, իսկ աղանդավորական կազմակերպություններն էլ մոլի կերպով պաշտպանում են իշխանությանն ու հատկապես վարչապետին»,– ասաց Պետրոսյանը։

Նրա խոսքով` ոստիկանության արհամարհական վերաբերմունքը երեկվա հանրահավաքի մասնակիցների հանդեպ առավել քան ակնառու էր, ինչը բնորոշ է աղանդավորական կառույցներին, որոնք արհամարհում են մեր եկեղեցին ու մեր զգացմունքները։ Նրա համոզմամբ` աղանդավորության մուտքն իրավապահ համակարգեր կնշանակի այդ կառույցների վերջնական կործանում։

«ՍԴ–ն շրջափակելուց և դատական իշխանության նկատմամբ բռնարարքներ գործադրելուց հետո լավատեսություն չունեմ, որ Սահմանադրական դատարանը որոշում կկայացնի ի օգուտ հայրենիքի և ժողովրդի։ Այսօր ով ինչ ուզում, անում է։ Սրանք պլանավորված, պատվիրված կերպով իրագործում են Հայաստանի պետականության հիմքերի վերջնական կազմաքանդումը» ,– ասաց Պետրոսյանը` հավաստելով, որ նախկինում բացառվում էր աղանդավորների պարագայում աշխատանքի ընդունումն իրավապահ մարմիններում և ուժային կառույցներում։

Նշենք, որ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստինե Գրիգորյանը վիճարկում է «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքի 39-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի, «Արհեստակցական միությունների մասին» օրենքի 6-րդ հոդվածի 5-րդ մասին, «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքի 43-րդ 1-ին մասի 8-րդ, «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետերի համապատասխանությունը Սահմանադրությանը։

Դրանցով սահմանվում է, որ ոստիկանության, ազգային անվտանգության մարմիններում ծառայողները, զինվորները, դատախազները, դատավորները, ՍԴ դատավորներն իրավունք չունեն անդամակցելու արհեստակցական միություններին, ազգային անվտանգության մարմիններում ծառայողներն իրավունք չունեն անդամակցելու կրոնական կազմակերպություններին, զինվորներն էլ` կրոնական միավորում ստեղծելու։

Թաթուլ Պետրոսյան աղանդ Հայաստան

ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Բագրատ Սրբազանի գլխավորած երթը այսօր կշարունակվի ժամը 11:00-ից, մեկնարկը կտրվի Սևանի թերակզու խաչմերուկից
Հացավան գյուղի դաշտերում քաղաքացին ճանապարհից ձիով ընկել է մացառուտի մեջ
Փլուզում Երևանի Պարոնյան փողոցում
Մայիսի 6-ին փոխանակման կետերում դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները նվազել են
Հինգ իրավապաշտպաններ հանդես են եկել հայտարարությամբ
Պայթյnւն-հրդեհ՝ Ամիրյան փողոցի «Տոչկա» ակումբում
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Խոշոր ավտովթար-հրդեհ՝ Երևանում․ դպրոցի դիմաց բախվել են և 2 Toyota-ներն ու Honda-ն
Տաւուշ. հայոց արդի պատմութեան «թաւշեայ» թիւրիմացութեան տապանաքարը կամ չարիքի վախճանին խորհրդանի՞շը. Սևակ Կ. Հակոբյան
Ամբողջ աշխարհից զանգեր, ոգևորության խոսքեր ենք ստանում, ասում են՝ գալու են մեզ միանան. Գառնիկ Դանիելյան
Մայիսի 8֊ին, ժամը 10։00֊ին «Շիրակը հանուն հայրենիքի» շարժման անդամները ուղևորվելու են Աբովյան քաղաք` միանալու Տավուշից սկիզբ առած երթին։
ՈՒՂԻՂ. Կիրանց չափագրողներ են եկել. լարված իրավիճակ
Քայլերթը Սևանից,ուղիղ
Ադրբեջանի Նախագահն իր երկրի տարածքի իրական չափը ոչ թե 86,6, այլ 100,000 քառ. կմ. է համարում
Փաշինյանի աշխատակազմի ղեկավարի տեղակալի Facebook-ի էջի ետնանկարում Իլհամ Ալիևին պատկանող հյուրանոցի լուսանկարն է. Ղազարյան
«Առաջին ալիք»-ի կայքէջից ջնջել են Ոսկեպարի մասին պատմող ֆիլմը․ Մարիաննա Փայտյան
Սոցիալական ցանցերում Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի անունից բացվող որևէ էջ կապ չունի ո՛չ Շարժման, ո’չ էլ Սրբազանի հետ. հայտարարություն
Երևանում՝ դաշտամիջյան հատվածում, ծառից կախված հայտնաբերվել է տղամարդու մարմին
Բագրատ Սրբազանի Կիրանցից մեկնարկած քայլերթը հասնում է Սեւան քաղաք (ուղիղ)
Հաղարծինում առավոտյան պատարագին եկեղեցին լցվել էր ու մարդիկ նույնիսկ դուրսն էին մասնակցում դրան
Ո'չ երաշխավոր կա, ոչ պատերազմից խուսափելու երաշխիք` հանձնելուց` պատերազմ, չհանձնելուց` պատերազմ. Բագրատ Սրբազան
Այս երթը մեզ տալու է 2 բան՝ պատիվ և հայրենիք. շարժումը վատաբանողներին և նրանց տերերին եմ ասում` խելո՛ք պահեք ձեզ. Բագրատ Սրբազան
Այսօր` ժամը 18:00-ին, շարժումը Բագրատ Սրբազանի գլխավորությամբ կհասնի Սևան քաղաք
Դիլիջանի հրապարակում աղուհացով դիմավորեցին Բագրատ Սրբազանին և երթի մասնակիցներին.արցախցի տիկինը ժենգյալով հաց է բաժանում
Ավելին
Ավելին