f

Անկախ

Արագածոտնի մարզում երկու օր շարունակ մարզպետն ու համայնքապետերն ուղեկցել են Աննա Հակոբյանին. «Ժողովուրդ»


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. 

«Վարչապետի տիկին Աննա Հակոբյանը երկու օր շարունակ շրջել է Արագածոտնի մարզում ու նոր ֆոտոշարքով «զմայլել» ՀՀ «հպարտ ու արժանապատիվ» քաղաքացիներին: Վարդերի մեջ, վարդերը գրկում, «քոթուկների» վրա նստած են այս անգամվա լուսանկարները: Տիկին Աննան չի մոռացել նաեւ մոմ վառելու մասին, իհարկե Աստծո տուն՝ առանց գլխաշորի մտնելով: Այս ողջ ընթացքում նրան ուղեկցել են պետական բարձրաստիճան պաշտոնյաներ: Ինչո՞ւ, ինչ կարգավիճակով:

«Որպես վարչապետի տիկին ու «Իմ քայլը» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահի ենք ուղեկցել Աննա Հակոբյանին, ու դրա մեջ արտառոց ոչինչ չկա»,-«Ժողովուրդ» օարթերթի հետ զրույցում ասաց Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը, որ երկու օր շարունակ իր գործընկերների հետ մեկտեղ ուղեկցել է Փաշինյանի տիկնոջը:

Տպավորություն է, թե Արագածոտնի այն համայնքի ղեկավարները, որտեղ այցելել է տիկին Աննան, շունչները պահած ու գործերը թողած, հոգ են տարել, ուղեկցել Հակոբյանին: Աշտարակի քաղաքապետ Թովմա Շահվերդյանն է ամենից շատ երեւում Աննա Հակոբյանի գրասնեյակի կողմից հրապարակված լուսանկարներում:

Գրեթե բոլոր այցերի ընթացքում տիկնոջը թիկունքից ուղեկցում է ՀՀԿ-ի իշխանության ժամանակ քաղաքապետի աթոռը զբաղեցրած ու մինչեւ այժմ դրա վրա հարմարավետ բազմած Շահվերդյանը:
Ուշագրավն այս պատմության մեջ այն է, որ Արագածոտնի մարզպետարանի կայքում վերջին 2 օրերին երեք նյութ է տեղադրված՝ իբրեւ մարզպետարանի գործունեություն, թե ինչպես է մարզպետը ուղեկցել վարչապետի տիկնոջը:

Իսկ մարզպետ Սերգեյ Մովսիսյանի էջում 5 նյութ է տեղադրված վարչապետի տիկնոջ ուղեկցումների մասին:

Աննա Հակոբյանի՝ Արագածոտն կատարած այցն, իհարկե, ո՛չ առաջինն է, ո՛չ՝ վերջինը. մինչեւ այս նա տարբեր այլ մարզեր էլ է գնացել, ինչի ժամանակ բոլոր մարզպետները տիկին Աննային դիմավորել ու ուղեկցել են, իսկ «Քաջարանի» քաղաքապետ Մանվել Փարամազյանը, որ «Հայաստան» դաշինքի ցուցակում էր Վերածնվող Հայաստան կուսակցության կողմից առաջադրված, լայն ժպիտով «ջենթլմենական ոճի» ծաղիկներ էր նվիրել Փաշինյանի կնոջը: Դրա զուգահեռ իրականությունում սակայն ՀՀ մարզերում կուտակված այնքան խնդիր կան, որ մարզպետները գեթ մեկ րոպե ազատ ժամանակ չպետք է ունենան ամենատարբեր պաշտոնյաներին ու նրանց ընտանիքի անդամներին զբոսավարի ծառայություն մատուցելու համար»։ 

Աննա Հակոբյան Արագածոտնի մարզ Հայաստան

Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Բագրատ Սրբազանը հանդիպել է Կիրանցիների հետ. նրա հայտարարությունը. ուղիղ միացում
Իսկ կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որ դրված է մեր սեղանին, իր բնույթով կայսերական պատմություն է՝ գրված ծայրագավառի ժողովրդի համար․ Փաշինյան
Բագրատ Սրբազանը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների հետ քայլերթով գալու է Երևան
Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի հերոսների պանթեոնը (ֆոտո)
Արցախցու առաջին և գերնպատակն է Քրիստոսով և հաղթանակած վերադառնալ Արցախ. Արցախի թեմի առաջնորդ
Նման ամպրոպ Երևանում ես դեռ չէի տեսել. Գագիկ Սուրենյան
ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել կաշառքի դիմաց Ադրբեջանի շահերը սպասարկելու համար
Eurowings ավիաընկերությունը մայիսի 4-ից մեկնարկել է Բեռլին -Երևան- Բեռլին երթուղով չվերթերը
Եթե իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավելի կտրուկ քայլերի դիմել
Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ»
Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»
Գյումրիում կրակը մարելուց հետո հրշեջները տանը գտել են 2 երեխայի դի
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը
Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ
Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում. ջուրը լցվել է հարակից տները, փողոցները
Ավելին
Ավելին