f

Անկախ

Արձագանք


Երեկ, օգոստոսի 24-ին Ուկրաինայի անկախության օրը, Ռուսաստանի և Հայաստանի մի խումբ քաղաքացիների կողմից բողոքի հանրահավաք էր կազմակերպվել Ազատության հրապարակում ընդդեմ Ռուսաստանի։ Կազմակերպիչները նախատեսել էին նաև բողոքի երթ դեպի Ռուսասատանի դեսպանատուն։ Ոստիկանությունը խոչընդոտեց խաղաղ հավաքի բնականոն ընթացքը, ինչպես նաև արգելեց երթի անցկացումը։

 

Առանց հիմնավորման ոստիկանության կողմից բերման ենթարկվեցին հավաքի տասնյակ մասնակիցներ։ Սա Հայաստանի իշխխանությունների կողմից խաղաղ հավաքի իրավունքի խոչընդոտման հերթական դրսևորումն էր։ Այս  հավաքի դիտարկման մանրամասները տեղ կգտնեն « Հայաստանի հելսինկյան կոմիտեի» հերթական զեկույցում։ Առանց արդարացնելու ոստիկանական գործողությունները,  պետք է նկատել, որ ի տարբերություն նախորդ՝ «Դիմադրության շարժման» հանրահավաքների, ոստիկանությունը, պայմանական ասած, շատ ավելի քաղաքակիրթ էր խոչընդոտում  հավաքը և  բերման ենթարկում հավաքի մասնակիցներին։Ինչպես նախորդ հավաքների ընթացքում, ոստիկանությունը ասֆալտին չէր փռում հավաքի մասնակիցներին, չէր հայհոյում, մարմնական վնասվածքներ չէր պատճառում, չէր խեղդում և թքում  նրանց վրա։ Ավելին,  ոստիկանության պատասխանատու սպաներն, իրենց նախաձեռնությամբ, քաղաքավարի կերպով, իրենց «փայլուն»  ռուսերենով բացատրական աշխատանք էին տանում, առաջարկելով հավաքի մասնակիցներին շարունակել իրենց ակցիան հրապարակում, առանց երթի։ Ի դեպ, այս մասին հրապարակել է «Առավոտ»-ը։

Հարց․ Ի՞նչն էր սույն հավաքի և երթի արգելման պատճառը։ Կարծում եմ, պատճառը Սուրմալու առևտրի կենտրոնի պայթյունի և դրա մեջ ռուսական հետք գտնելու տարաբնույթ մեկնաբանությունների հետ կապված Ռուսաստանի արտգործնախարարության կոշտ հայտարարությունն էր։ Այս հայտարարությունից սարսափած, որ այն կարող է սպառնալ իր իշխանությանը, վարչապետ կոչեցյալը հանձնարարել է ոստիկանապետին արգելել հակառուսական երթի անցկացումը, ինչպես ամեն անգամ, այսպես կոչված արտախորհրդարաանական քաղաքական ուժերի հետ հանդիպումների ժամանակ հանձնարարում է հակառուսական ելույթներ։ Իսկ Ռուսաստանը «հարիֆ» չի և շատ լավ գիտակցում  է,  որ հակառուսական տրամադրությունները , հիմնականում Հայաստանում  խոսքի և կարծիքի ազատության հետ առանձնապես չեն առնչվում, այլ  գեներացվում են իշխանության կողմից և հենց այս էր Ռուսաստանի արձագանքի իմաստը։

Ինչևէ, վերոնշյալ հավաքի խոչընդոտման առիթով, Հայաստանի նախկին քաղհասարակության ներկայացուցիչները,  որոնց մեջ կան նաև նախկին իրավապաշտպաններ, բավականին խիստ հայտարարություն տարածեցին։

Սույն հայտարարությունը կարելի էր միայն ողջունել, եթե․․․

Եթե․

Հայտարարությունը ստորագրած ՀԿ-ները նախորդ 4, հատկապես 2 տարիների ընթացքում, նույնպես լինեին սկզբունքային և  արձագանքեին․

– Ընդդիմադիր գործիչներին վարչապետ կոչեցյալի հանձնարարությամբ ասֆալտին փռելու պրակտիկային։

-Բազմաթիվ քաղաքական հետապնդումներին, այդ թվում  ընտրված համայնքապետերին կալանավորելուն։

-Վարչապետ կոչեցյալին ոչ հնազանդ դատավորների նկատմամբ հալածանքներին՝ Ալեքսանդր Ազարյան, Դավիթ Գրիգորյան, Բորիս Բախշիյան, Ռուբեն Վարդազարյան։

-Ընդդիմադիր հանրահավաքների ժամանակ ոստիկանության բացահայտ բռնություններին՝ ծեծուջարդ, խեղդում, թքել  ցուցարարի վրա, հայհոյել, ոստիկանի ցուցմունքով շինծու քրեական գործ  թխել և կալանավորել ցուցարարներին։

-Արմեն Գրիգորյանին մեղադրանք առաջադրել մեկ տարի առաջ կատարած հայտարարության համար,  իրականում՝ ցույցերին մասնակցելու համար և , այո՛ սպանել։

-Սոնա Մնացականյանի,  նույնպես սպանությունը։

Շարքն անվերջ է։

Այս ամենին,  որպես կանոն չի հետևել քաղհասարակության անդամների կողմից որևէ հայտարարություն, ավելին նրանցից շատերը արդարացրել են բռնապետիկի գործողությունները, ծաղրել ընդդիմադիրներին, արդարացրել  ոստիկանության գործողությունները, դրանք համարելով իրավաչափ և օրինական։

Այսպիսով,  վստահաբար կարելի է փաստել, որ քաղհասարակություն իրենց անվանողները շարժվում են ոչ թե իրենց կողմից հռչակված ժողովրդավարական արժեքներով, այլ վարում են հստակ, ընդգծված հակառուսական  քաղաքականություն և քարոզչություն։

Հ․Գ․ Կարծում եմ հայտարարության հեղինակները բաց էին թողել մի շատ կարևոր կետ․

-Պահանջում ենք Հայաստանի ոստիկանական ուժերի փոխարինում ՄԱԿ-ի միջազգային ոստիկանական ուժերով։

 

Ավետիք Իշխանյան ՀՀ քաղհասարակություն Հայաստան

Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Բագրատ Սրբազանը հանդիպել է Կիրանցիների հետ. նրա հայտարարությունը. ուղիղ միացում
Իսկ կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որ դրված է մեր սեղանին, իր բնույթով կայսերական պատմություն է՝ գրված ծայրագավառի ժողովրդի համար․ Փաշինյան
Բագրատ Սրբազանը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների հետ քայլերթով գալու է Երևան
Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի հերոսների պանթեոնը (ֆոտո)
Արցախցու առաջին և գերնպատակն է Քրիստոսով և հաղթանակած վերադառնալ Արցախ. Արցախի թեմի առաջնորդ
Նման ամպրոպ Երևանում ես դեռ չէի տեսել. Գագիկ Սուրենյան
ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել կաշառքի դիմաց Ադրբեջանի շահերը սպասարկելու համար
Eurowings ավիաընկերությունը մայիսի 4-ից մեկնարկել է Բեռլին -Երևան- Բեռլին երթուղով չվերթերը
Եթե իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավելի կտրուկ քայլերի դիմել
Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ»
Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»
Գյումրիում կրակը մարելուց հետո հրշեջները տանը գտել են 2 երեխայի դի
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը
Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ
Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում. ջուրը լցվել է հարակից տները, փողոցները
Ավելին
Ավելին