f

Անկախ

ՀՀ–ում տնտեսական աճը դանդաղել է, առևտուրն ու ծառայությունները` կրճատվել


Պաշտոնական վիճակագրությունը թույլ է տալիս եզրակացնել, որ դեպի Հայաստան զբոսաշրջիկների ներհոսքի դրական ազդեցությունը տնտեսության վրա աստիճանաբար նվազում է։

Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը հուլիսին նվազել է։ Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալներով` հուլիսին տնտեսական ակտիվությունը հունիսի նկատմամբ նվազել է 8.3 տոկոսով, այն դեպքում, երբ հունիսին 16.8 տոկոսանոց աճ էր գրանցվել։

Հարկ է նշել, որ էական փոփոխություններ են գրանցվել տնտեսության գրեթե բոլոր ցուցանիշներում, հատկապես դանդաղել է աճը առևտրի ու ծառայությունների ոլորտներում, որտեղ վերջին ամիսներին ցուցանիշները էապես բարձրացել էին` պայմանավորված Հայաստան եկած զբոսաշրջիկների մեծ թվով։

Այսպես` հուլիսին առևտրաշրջանառությունը 9.3 տոկոսով նվազել է հունիսի համեմատ, մինչդեռ հունիսին մայիսի նկատմամբ աճը 12.8 տոկոս էր, հուլիսին ծառայությունների ծավալը հունիսի նկատմամբ 0.3 տոկոսով անկում է ապրել, այն դեպքում, երբ հունիսին 8, իսկ մայիսին 6.3 տոկոսանոց աճ էր գրանցել։

Տնտեսական ակտիվությունը նվազել է. առևտուրն ու ծառայությունները` կրճատվել - Sputnik Արմենիա

Մեծ անկում է գրանցվել նաև արտաքին առևտրի ոլորտում։ Հուլիսին արտաքին առևտրաշրջանառության ծավալը կրճատվել է 0.5 տոկոսով, մինչդեռ մեկ ամիս առաջ այդ բնագավառում 20.1 տոկոսանոց աճ էր գրանցվել։

Ընդ որում` ներմուծման ծավալը կրճատվել է 7.3 տոկոսով, իսկ արտահանման ծավալը` 43,8–ով։

Շինարարության ծավալը վերջին մեկ ամսում կրճատվել է 7.6 տոկոսով, արդյունաբերությունը` 20.3–ով։

Ինչ վերաբերում է գնաճին, ապա սպառողական գները նվազել են 1.7 տոկոսով, արդյունաբերական արտադրանքի գները` 1.4 տոկոսով։

Պաշտոնական վիճակագրության վերոհիշյալ պատկերը թույլ է տալիս եզրակացնել, որ վերջին ամիսներին դեպի Հայաստան զբոսաշրջիկների ներհոսքի դրական ազդեցությունը ՀՀ տնտեսության վրա աստիճանաբար նվազում է։

տնտեսություն Հայաստան

Հաղարծինում առավոտյան պատարագին եկեղեցին լցվել էր ու մարդիկ նույնիսկ դուրսն էին մասնակցում դրան
Ո'չ երաշխավոր կա, ոչ պատերազմից խուսափելու երաշխիք` հանձնելուց` պատերազմ, չհանձնելուց` պատերազմ. Բագրատ Սրբազան
Այս երթը մեզ տալու է 2 բան՝ պատիվ և հայրենիք. շարժումը վատաբանողներին և նրանց տերերին եմ ասում` խելո՛ք պահեք ձեզ. Բագրատ Սրբազան
Այսօր` ժամը 18:00-ին, շարժումը Բագրատ Սրբազանի գլխավորությամբ կհասնի Սևան քաղաք
Դիլիջանի հրապարակում աղուհացով դիմավորեցին Բագրատ Սրբազանին և երթի մասնակիցներին.արցախցի տիկինը ժենգյալով հաց է բաժանում
Ո´չ անձրևը, ո´չ կարկուտը չի կարող ընկճել մեզ․ ՀանունՀայրենիքի դեպի Երևան
‹‹Մեր գերեզմանոցներն ենք թողել Արցախում››․Արմեն Հայրապետյան
Պատարագ` Հաղարծինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. ուղիղ
«Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Արցախի հարցը լուծված չէ, ուժով հակամարտության կարգավորումը բացառված է
Հեռու չէ այն օրը, երբ կնկարահանվի մի նոր հայ-ադրբեջանական ֆիլմ՝ «Հայ ահաբեկիչներից Արցախի ազատագրությունը» խորագրով
Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ավելին
Ավելին