f

Անկախ

՛՛Հրապարակ՛՛. Ական՝ Վանաձոր համայնքի ղեկավարը քրեական «ենթամշակույթի» կարկառուն դեմքերից է


Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, մայիսի 13-ին Վանաձորի համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատար նշանակվեց Արկադի Փելեշյանը՝ «Ակա» մականունով: Վերջին ՏԻՄ ընտրություններից օրեր անց ավագանու ամենամեծ խմբակցության ղեկավար, քաղաքապետի թեկնածու Մամիկոն Ասլանյանը ձերբակալվեց ու կալանավորվեց՝ պաշտոնեական դիրքը չարաշահելու ու կեղծիք կատարելու մեղադրանքով։ Որքան էլ քաղաքական ուժերն ու իրավաբանները հայտարարեցին, որ մեղադրանքը կեղծ է, կալանքը՝ քաղաքական, նա արդեն 7-8 ամիս պատանդի կարգավիճակում է։ Իմաստը մեկն է՝ որպեսզի համայնքապետ չնշանակվի։


Հետագայում ԱԺ մեծամասնությունն օրենքում փոփոխություն արեց եւ հնարավորություն ստեղծեց, որ վարչապետն իր ուզած մարդուն, այդ թվում՝ ավագանու կազմից, համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար նշանակի։ Փելեշյանին քաղաքապետի ԺՊ նշանակելը ցնցեց վանաձորցիներին, շատերը համարեցին, որ սա թյուրիմացություն է։ Գուցե «խեղճ» Փաշինյանը լավ ինֆորմացված չէ Ակայի մասին: Չէ՞ որ «ժողվարչապետը» խոստացել էր անողոք պայքար մղել քրեական ենթամշակույթի դեմ: Իսկ Ական Վանաձորում հենց այդ «ենթամշակույթի» կարկառուն դեմքերից է: Փաշինյանի ընտանիքին պատկանող թերթը շատ է գրել Փելեշյանի քրեական անցյալի մասին: Ասենք՝ 2016-ին «ՀԺ»-ն այսպիսի հրապարակում ուներ. «Շարմազանովի սանիկը՝ Վանաձորում կիսաքրեական համբավի տեր Ական, Վանաձորի քաղաքապետի թեկնածու»:


Ակայի՝ քաղաքապետի ԺՊ նշանակվելուց հետո էլ մամուլը շտապեց Փաշինյանին հիշեցնել, ահազանգել, թե ով է Արկադի Փելեշյանը. «Նիկոլ Փաշինյանի կողմից նշանակված Արկադի Փելեշյանը հայտնի է քրեական պատմություններով»։ «Դատալեքս» տեղեկատվական հարթակի համաձայն՝ Փելեշյանը 2008-ին դատապարտվել է խուլիգանության համար։ Մասնավորապես, ըստ դատական գործի, նա հարբած վիճակում, ընկերների հետ մուտք էր գործել Վանաձորի մի խանութ, վիճաբանել ու քաշքշել խանութի աշխատակիցներին, բարձրաձայն սեռական բնույթի հայհոյանքներ հնչեցրել, ջարդել խանութի ալկոհոլային խմիչքները: Խուլիգանության համար հարուցված քրեական գործի դատական քննության ժամանակ Վանաձորի նորանշանակ համայնքապետը զղջացել էր, ընդունել մեղքն ու խնդրել արագացված դատաքննություն։ Դատարանը որոշել էր 150 հազար դրամով տուգանել Փելեշյանին այս արարքի համար։ 

Մեկ այլ հրապարակում. «Այսինքն՝ բացում ես էն փակված դարաշրջա՞նը, երբ պլստում էին բոլոր մկներն ու ձկները, այսինքն՝ էլ ՔՊ-ի ինտելեկտուալները հաշիվ չե՞ն։ Արկադի Փելեշյանը ողջ կյանքը ծառայեցրել է մարդ ծեծելուն ու քրեական գործեր շալակելուն, դու վանաձորցուն ի՞նչ ուղերձ ես տալիս՝ վախենալո՞ւ։ Դու ուզում ես, որ վանաձորցին էս գլխից իմանա՞ իր անելիքը, երբ ինչ-որ բանից ուզենա դժգոհել։ Այսինքն՝ քեզ ի՞նչն է վախեցնում՝ վաղվա բողոքող քաղաքացի՞ն։ Այսինքն՝ դու ընդդիմությանն ի՞նչ ես ասում՝ հանգիստ նստեք տեղներդ, ես քրեական տարրի՞ն եմ վերադարձնում իշխանությունը։ Այսինքն՝ քրեականությունը դառնում է իշխանության կոալիցիոն գործընկե՞ր»։

Փաշինյանին հիշեցրին Փելեշյանի մեկ այլ սխրագործության մասին եւս, որը տեղի էր ունեցել 2016-ին. «Ավետարանական հավատքի քրիստոնեական եկեղեցի» կրոնական կազմակերպության մասնաշենքում Վանաձոր համայնքի ավագանու անդամի թեկնածուն ընտրությունների ժամանակ իր օգտին չքվեարկելու համար վրեժխնդիր լինելու նպատակով, ծեծի էր ենթարկել եկեղեցու ղեկավարին՝ Ռաֆայել Գրիգորյանին: Այս մասին հայտնել էր ինքը՝ տուժողը, ով, սակայն, նախաքննության ընթացքում դիմում էր ներկայացրել, թե փոշմանել է, չի բողոքում Ակայի դեմ: Մի թուղթ էլ Փելեշյանն էր ստորագրել, թե զղջում է  արարքի համար, եւ գործը փակվել էր:

Հավանաբար, Փելեշյանի այս «քաջագործությունները» կոծկելուն նպաստում էր նաեւ նրա երեխաների մկրտության քավորը՝ ԱԺ նախկին փոխխոսնակ Էդվարդ Շարմազանովի եղբայր Էրիկ Շարմազանովը, ով Փելեշյանի՝ հոգեւորական ծեծելու դեպքից հետո հրաժարվեց ոստիկանության Տարոնի բաժնի պետի պաշտոնից եւ նշանակվեց Գուգարքի ոստիկանության բաժնի պետ:
Եվ այսպես, երկարատեւ «բացակայությունից» հետո քրեական ենթամշակույթը կրկին վերադարձել է Վանաձոր: Երկար տարիներ այս քաղաքը համեմատում էին Սիցիլիայի հետ՝ սպանություններ, ծեծ ու հրազենային հարձակումներ: Սակայն քրեական հեղինակություններից մի քանիսի սպանությունից հետո այդ երեւույթները նվազեցին, քաղաքը սկսեց շունչ քաշել: Այսօր Փաշինյանի ձեռամբ այս վարքուբարքերը նորից վերադարձել են Վանաձոր, այն էլ, ոչ ավել, ոչ պակաս՝ քաղաքապետարան: Քաղաքապետարանը դարձել է քրեական տարրերի հանդիպման վայր: Վանաձորցիները վախենում են Փելեշյանի հաշվեհարդարից, բայց ամենուր դժգոհում են. «Երբ մի գործով մտնում ենք քաղաքապետարանի շենք, ինչ տեսակ մարդ ասես՝ տեսնում ենք. ոչ պատշաճ հագուկապով, սպորտային համազգեստով, չսափրված: Միջանցքներում պպզած մարդիկ են, աշխատասենյակներում՝ փռված, կիսապառկած, բարձր-բարձր խոսողներ: Երբ ուզում, ոնց ուզում՝ ներս են մտնում աշխատասենյակներ: Տղամարդիկ այլեւս թույլ չեն տալիս իրենց կանանց՝ որեւէ գործով մտնել քաղաքապետարան, քանի որ այնտեղ մթնոլորտն այլեւս այն չէ: Փելեշյանը, ճիշտ է, հիմնականում պատշաճ հագուկապով՝ կոստյում-փողկապով է գալիս աշխատանքի, սակայն նրա շրջապատը, որ ամեն օր այցի է գալիս իրեն...»: Ի դեպ, քաղաքապետարանում մի թուղթ, տեքստ գրելն արդեն խնդիր է դարձել։ Երբ Փելեշյանը պետք է մի կարեւոր թուղթ գրի, ուղարկի «վերեւ», քանի որ ինքը չի կարողանում ձեւակերպել մտքերը, հավաքում է աշխատողներին, որ խելք-խելքի տան ու բավարար մակարդակի տեքստ գլուխ բերեն:

Այս ամենով հանդերձ, Վանաձորում ասում են նաեւ, որ Փելեշյանը սիրում է բարեգործություն անել, հատկապես՝ ընտրությունների նախաշեմին: Երբ կարիքավորները որեւէ հարցով դիմում են նրան, չի մերժում, օգնում է: Ի դեպ, Փելեշյանը մտերիմ հարաբերություններ ունի նաեւ ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանի հետ։

 

քրեական ենթամշակույթ Վանաձոր Հայաստան

Պայքարը մտնում է վճռական փուլ․ Սուրեն Պետրոսյան
Մի քանի ՀԿ-ներ պահանջում են կառավարությունից թափանցիկություն ապահովել սահմանազատման աշխատանքներում
Սև բերետավորները ուրախացել են,որ թուրքի համար ճանապարհ բացեցին դեպի Հայաստան,տեսանյութ
#Բագրատ_Սրբազան-ի կենսագրությունը հայերեն և անգլերեն
Ըստ Google Earth-ի, Կիրանցի նոր կառուցվող դպրոցի շենքի մոտավոր հեռավորությունն է այնտեղից, որտեղ «սահմանազատումից» հետո կանգնելու են թշնամու զինված բաշիբոզուկները
Կենտրոն վարչական շրջանի ղեկավարն ազատվել է աշխատանքից
Բայդենը ներել է 317,000 ամերիկացու՝ 6,1 միլիարդ դոլարի ուսանողական պարտքը
Պետք է առերեսվենք ճշմարտությանը և ընդունենք, որ Ռուսաստանն ավելի արդյունավետ է իր ռшզմական ջանքերում. Ուկրաինայի ԱԳ նախարար
Թուրքիան դադարեցրել է առևտրային կապերն Իսրայելի հետ․ Bloomberg
Գազայի հատվածի վերակառուցումը կարժենա 40 մլրդ դոլար
ՆԱՏՕ գլխավոր քարտուղարը պահանջել է հինգ տարում 100 մլրդ դոլար հավաքել Ուկրաինայի օգնության համար
Շոլցն ու Նեթանյահուն քննարկել են Գազայում պատանդներին ազատելուն ուղղված ջանքերը
Մակրոնը հերթական անգամ հայտարարել է, որ չի բացառում Ուկրաինա զորքեր ուղարկելը
ISW-ն չի բացառում Ռուսաստանի՝ օդադեսանտային ստորաբաժանումները Արևելյան Ուկրաինա տեղափոխելու մտադրությունը
Շոլցն ու Մակրոնը Սի Ցզինպինի այցից առաջ գաղտնի ընթրիք կանցկացնեն Փարիզում. Politico
Ավտոն շուռ եք տալիս հենց հիմա. ոստիկանական բեսպրիդել Կիրանցում
Ռազմական ոստիկանության պետը Կիրանցում հսկում է տարածքների հանձման գործընթացը
Կիրանցում մարդկանց բերման ենթարկելիս որոշ դեպքերում անհամաչափ ֆիզիկական ուժ է կիրառվել․ ՄԻՊ
Չինաստանը, Ճապոնիան և Ռուսաստանը այլատյացության պատճառով տնտեսական դժվարություններ են ապրում. Բայդեն
Հողերի հանձնման հանդուրժումը բերելու է ծանր հետևանքների, այն մեր ստորացման շղթայի մի օղակն է. Նստացույց հայտարարած ազատամարտիկ
Կիրանցեցիներն են իջել Բագրատ Սրբազանի հետ հանդիպելու
Եկել է ճշմարտության պահը, պետք է պատասխան տանք՝ ում կողմն ենք. Ռուբեն Կարապետյան
Գնել Սանոսյանը լրագրողի ձեռքից վերցրել է խոսափողը ու սկսել ինքը հարցեր տալ
Ներքին զորքերը փաստացի գրավել են Կիրանց գյուղը, որ գյուղի մի մասը հանձնեն մեր թշնամուն. Չալաբյան
ՀԱՐՑԱԶՐՈԻՅՑ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՀԵՔԻԱԹԻ ՄՈՏԻՎՆԵՐՈՎ։
Ավելին
Ավելին