f

Անկախ

Հայաստանում գնաճի 12-ամսյա ցուցանիշը հունիսին գերազանցել է 10 տոկոսը. ԵՓՀ


Հունիսին Հայաստանում 12-ամսյա գնաճը գերազանցել է 10 տոկոսը։ Այս մասին ասվում է Եվրասիական փորձագիտական ​​ակումբի կատարած հետազոտության մեջ։

Առեւտրաշրջանառության աճը 2022-ի առաջին 6 ամիսներին, 2021 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, կազմել է 10.7 տոկոս։ Ընդ որում, դոլարի նկատմամբ դրամի միջին հաշվարկային փոխարժեքը 2022 թ. հունիսին կազմել է 422.69, իսկ 2022 թ. հունվար-հունիսին՝ 468.24 դրամ՝ 2021 թ. հունիսի 513.09 դրամի եւ 2021 թ. Հունվար-հունիսին գրանցված 522.08 դրամի դիմաց։

Հայաստանում մատուցված ծառայությունների ծավալն այս տարվա հունվար-հունիսին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է 26.9 տոկոսով։ Սպառողական գների ինդեքսը 2022 թ. հունվար-հունիսին 2021 թ. հունվար-հունիսի համեմատ աճել է 8.1 տոկոսով։ Միեւնույն ժամանակ, արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսն աճել է 7.8 տոկոսով։ Էլեկտրաէներգիայի արտադրության ծավալը հունվար-հունիսին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է 14.8 տոկոսով։

Ըստ հետազոտության՝ սովորաբար ազգային արժույթի դիրքերի ամրապնդումը գների նվազման է հանգեցնում, սակայն սպառողական գների ինդեքսը Հայաստանում առաջին կիսամյակում աճել է 8.1 տոկոսով, իսկ հունիսին՝ 10.3 տոկոսով: Ընդ որում, սպառողական գների ինդեքսը Հայաստանում 2022 թ. հունիսին, 2021 թ. հունիսի համեմատ, աճել է 10.3 տոկոսով, իսկ 2022 թ. մայիսի համեմատ՝ 0.3 տոկոսով։ Ըստ ԱՎԿ-ի՝ արդյունաբերական ապրանքների գների ինդեքսը 2022 թ. առաջին կիսամյակում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է 7.8 տոկոսով։ Ընդ որում, 2022 թ. հունիսին՝ 2021 թվականի հունիսի համեմատ, այս ցուցանիշը նվազել է 1.2 տոկոսով, իսկ 2022 թ. մայիսի համեմատ՝ 2.9 տոկոսով։ Այլ կերպ ասախ՝ առաջին կիսամյակի տնտեսական աճն ուղեկցվել է ներմուծման եւ արտահանման աճով։

Արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը 2022 թ. առաջին կիսամյակում, 2021 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է 7.8 տոկոսով։ Միեւնույն ժամանակ, 2022 թ. Հունիսին, 2021 թ. հունիսի համեմատ, այն նվազել է 1.2 տոկոսով։ Մեկ տարի առաջ նույն ժամանակահատվածներում դրական դինամիկա էր գրանցվում։ Այդպես, արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը 2021 թ. հունվար-հունիսին, 2020 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է 10 տոկոսով, իսկ 2021 թ. հունիսին մինչեւ 2020 թվականի հունիսը՝ 15.5 տոկոսով։ Միայն 2020 թ. հունիսին աճն արագացել է 1-ից մինչեւ 3.1 տոկոս։

2022 թվականի առաջին կիսամյակում Հայաստանի սպառողական շուկայում գնաճն արագացել է մինչեւ 8.1 տոկոս՝ միայն հունիսին կազմելով 0.3 տոկոս։ 2021 թ. հունիսի համեմատ այն ցատկել է մինչեւ 10.3 տոկոս։ Նույնը նկատվել է անցյալ տարի, սակայն՝ համեմատաբար ցածր տեմպերով։ 2021 թ. առաջին կիսամյակում գնաճը կազմել է 5.7 տոկոս։ Միայն հունիսին 0.8 տոկոս գնանկում է գրանցվել, իսկ 2020 թ. հունիսի համեմատ գրանցվել է 6.5 տոկոս գնաճ։

Հայաստան տնտեսություն տարեկան գնաճ

Հաղարծինում առավոտյան պատարագին եկեղեցին լցվել էր ու մարդիկ նույնիսկ դուրսն էին մասնակցում դրան
Ո'չ երաշխավոր կա, ոչ պատերազմից խուսափելու երաշխիք` հանձնելուց` պատերազմ, չհանձնելուց` պատերազմ. Բագրատ Սրբազան
Այս երթը մեզ տալու է 2 բան՝ պատիվ և հայրենիք. շարժումը վատաբանողներին և նրանց տերերին եմ ասում` խելո՛ք պահեք ձեզ. Բագրատ Սրբազան
Այսօր` ժամը 18:00-ին, շարժումը Բագրատ Սրբազանի գլխավորությամբ կհասնի Սևան քաղաք
Դիլիջանի հրապարակում աղուհացով դիմավորեցին Բագրատ Սրբազանին և երթի մասնակիցներին.արցախցի տիկինը ժենգյալով հաց է բաժանում
Ո´չ անձրևը, ո´չ կարկուտը չի կարող ընկճել մեզ․ ՀանունՀայրենիքի դեպի Երևան
‹‹Մեր գերեզմանոցներն ենք թողել Արցախում››․Արմեն Հայրապետյան
Պատարագ` Հաղարծինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. ուղիղ
«Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Արցախի հարցը լուծված չէ, ուժով հակամարտության կարգավորումը բացառված է
Հեռու չէ այն օրը, երբ կնկարահանվի մի նոր հայ-ադրբեջանական ֆիլմ՝ «Հայ ահաբեկիչներից Արցախի ազատագրությունը» խորագրով
Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ավելին
Ավելին