f

Անկախ

2022 թ․ առաջին կիսամյակում բանկերի շահույթը կազմել է 111 մլրդ դրամ․ ՀԲՄ


Հայաստանի բանկերի միությունն ամփոփել է բանկային գործունեության կիսամյակային արդյունքները։ ԲՄ գործադիր տնօրեն Սեյրան Սարգսյանի դիտարկմամբ՝ հաշվետու ժամանակահատվածում հիմնական ցուցանիշների մասով ՀՀ բանկային համակարգում արձանագրվել է աճ, հայտնում են միությունից։

Մասնավորապես՝ կապիտալն ավելացել է  23%-ով՝ կազմելով 1 139 մլրդ դրամ, ընդհանուր ակտիվները՝ 2.74%-ով՝ կազմելով 7 239 մլրդ դրամ։

ՀԲՄ գործադիր տնօրենի փոխանցմամբ՝ տարիների ընթացքում բանկային համակարգում կապիտալի և ակտիվների էական, անընդհատ աճը վկայում է համակարգի շարունակական մեծացման և ընդլայնման մասին։

Ըստ Բանկերի միության՝ 2022թ-ի առաջին կիսամյակում վարկային ներդրումներն ավելացել են 0.7%-ով՝ կազմելով 3 996 մլրդ դրամ։ Առևտրային բանկերի ընդհանուր վարկային պորտֆելի 444%-ը (1 828 մլրդ դրամ) տնտեսությանը տրված վարկերն են, 44․2%-ը՝ (1 818 մլրդ դրամ) ֆիզանձանց վարկերը և 114%-ը՝ (466 մլրդ դրամ) այլ ֆինանսական կազմակերպություններին տրված վարկերն են և նրանցից ներգրավված ավանդները:

Վարկերի կառուցվածքում աճ գրանցվել է մասնավորապես սպառողական (0.4%), հիպոտեքի (10.3%), շինարարության (4.2%), գյուղատնտեսության (1.6%) վարկերի մասով։ Նվազում գրանցվել է մասնավորապես տրանսպորտի և կապի (20.3%), սպասարկման(8.9%), արդյունաբերության(2.2%) և առևտրի(2%),  ոլորտներում:

Նշվում է նաև, որ  2022թ-ի առաջին կիսամյակում ընդհանուր ավանդներն ավելացել են շուրջ 47 մլրդ դրամով կամ 1.2%-ով՝ կազմելով 4 072 մլրդ դրամ։ Առաջին կիսամյակի վերջի դրությամբ ավանդների դրամով և արտարժույթով մասնաբաժինները շարունակում են մնալ հավասար (50/50):

«2022թ-ի առաջին կիսամյակում ռեզիդենտների ավանդները նվազել են շուրջ 17 մլրդ դրամով կամ 0.5%-ով, իսկ առաջին եռամսյակի համեմատ՝ 30 մլրդ դրամով կամ 0.9%-ով: Ոչ ռեզիդենտների ավանդներն ավելացել են շուրջ 65 մլրդ դրամով կամ 7.4%-ով, 31.03.2022թ.-ի համեմատ՝ 120 մլրդ դրամով կամ 14.5%-ով: Ռեզիդենտների ավանդների նվազումը պայմանավորված է նաև դրամի արժևորմամբ՝ արտարժութային ավանդները դրամով արտահայտված նվազել են»,- նշել է Սեյրան Սարգսյանը։

ՀԲՄ գործադիր տնօրենի դիտարկմամբ՝ աշխարհում գնաճային ֆոնի պայմաններում նկատվում է տոկոսադրույքների աճ, սակայն Հայաստանում թե ավանդների, և թե վարկերի մասով էական փոփոխություններ չեն դիտարկվել: Ըստ այդմ՝ բանկերի կողմից տրամադրված վարկերի տոկոսադրույքները ՀՀ դրամով 2022թ-ի հունիսին 2021թ-ի դեկտեմբերի համեմատ ավելացել է 1.4%-ով, իսկ նախորդ տարվա հունիսի համեմատ՝ 0.8%-ով՝ կազմելով 13.6%: Դոլարով վարկերի տոկոսադրույքները 2021թ-ի դեկտեմբերի համեմատ ավելացել է 0.2%-ով, իսկ նախորդ տարվա հունիսի համեմատ՝ 0.1%-ով՝ կազմելով 8.6%:

Բանկերի կողմից ներգրավված ավանդների տոկոսադրույքները ՀՀ դրամով 2022թ-ի հունիսին 2021թ-ի դեկտեմբերի համեմատ ավելացել է 0,2%-ով, իսկ նախորդ տարվա հունիսի համեմատ նվազել է 0,8%-ով՝ կազմելով 9,6%: Դոլարով ավանդների տոկոսադրույքները 2021թ-ի դեկտեմբերի համեմատ նվազել է 0,1%-ով, իսկ նախորդ տարվա հունիսի համեմատ՝ 0,4%-ով՝ կազմելով 3,7%:

Հաշվետու ժամանակահատվածում բանկային համակարգի կողմից թողարկված արժեթղթերի պորտֆելը կազմում է 376 մլրդ դրամ, արժեթղթերում ներդրումները՝ 1.3 տրլն դրամ:

Անդրադառնալով շահութի ցուցանիշին՝ ՀԲՄ գործադիր տնօրենը նշեց, որ  ընթացիկ տարվա առաջին կիսամյակում համակարգն ունեցել է 111 մլրդ դրամի շահույթ։ Սեյրան Սարգսյանը նշել է, որ շահույթի ցուցանիշին անդրադառնալիս՝ անհրաժեշտ է ուշադրություն դարձնել մի շարք կարևոր հանգամանքների։

«Վերջին տարիներին առերեսվելով մի շարք մարտահրավերների՝ բանկային համակարգում շահույթի մակարդակը մշտապես եղել է էապես ցածր մակարդակում։ Սովորաբար մեր բանկային համակարգում շահույթի ընդունելի մակարդակը ցածր է եղել բանկային համակարգում ներդրողների համար ընդունելի շահութաբերության մակարդակից։ Թեև տարիներ շարունակ համակարգը գրանցել է կայուն և շարունակական աճ՝ համալրելով կապիտալն ու ակտիվները, կապիտալի շահութաբերության ցուցանիշը բացարձակ արժեքով էապես չի բարձրացել։ Հետևաբար՝ նախորդ տարիներին ստացված շահույթը համակարգի մեծացման դեպքում պետք է բացարձակ արժեքով ևս մեծանար։

Աշխարհի զարգացող երկրներում կապիտալի վերադարձելիության ցուցանիշը սովորաբար ավելի բարձր է լինում քան զարգացած երկրներում, մասնավորապես՝   ԱՄՆ և Եվրոպական երկրներում։  Վերջին 15 տարիների ընթացքում  Հայաստանի բանկային համակարգի կապիտալի վերադարձելիության ցուցանիշը համադրելի է ԱՄՆ և ԵՄ երկրների կապիտալի վերադարձելիության միջին ցուցանիշի հետ, մինչդեռ պետք է էապես բարձր լիներ, որպես զարգացող երկրի բանկային համակարգ։ Օրինակ, հարևան Վրաստանում նախորդ տարեվերջին կապիտալի շահութաբերության մակարդակը 24․5% էր, իսկ Հայաստանում՝ 9․5%։

Ինչպես արդեն նշեցինք՝ հաշվետու ժամանակահատվածում վարկային ներդրումների աճն էական չի եղել, տոկոսադրույքներն ու տոկոսային եկամուտները  ևս էապես չեն փոխվել և հիմնականում մեծացել են ոչ տոկոսային եկամուտները։ 

Կիսամյակի կտրվածքով շահույթի նման ցուցանիշը պայմանավորված է նաև իրենց տնտեսական շահի կենտրոնը Հայաստան տեղափոխած ոչ ռեզիդենտների կողմից բացված շուրջ 20 հազար հաշիվների, Հայաստան այցելած  շուրջ 600 հազար զբոսաշրջիկներին մատուցված ծառայությունների հանգամանքով։ Մեր գնահատմամբ՝ այս ամենը պայմանավորված է ստեղծված իրավիճակով և կրում է ժամանակավոր բնույթ»,- նշել է ՀԲՄ գործադիր տնօրեն Սեյրան Սարգսյանը:

 

Աղբյուր` Panorama.am

Սեյրան Սարգսյան Հայաստանի բանկերի միություն շահույթ Հայաստան

Բայդենը ներել է 317,000 ամերիկացու՝ 6,1 միլիարդ դոլարի ուսանողական պարտքը
Պետք է առերեսվենք ճշմարտությանը և ընդունենք, որ Ռուսաստանն ավելի արդյունավետ է իր ռшզմական ջանքերում. Ուկրաինայի ԱԳ նախարար
Թուրքիան դադարեցրել է առևտրային կապերն Իսրայելի հետ․ Bloomberg
Գազայի հատվածի վերակառուցումը կարժենա 40 մլրդ դոլար
ՆԱՏՕ գլխավոր քարտուղարը պահանջել է հինգ տարում 100 մլրդ դոլար հավաքել Ուկրաինայի օգնության համար
Շոլցն ու Նեթանյահուն քննարկել են Գազայում պատանդներին ազատելուն ուղղված ջանքերը
Մակրոնը հերթական անգամ հայտարարել է, որ չի բացառում Ուկրաինա զորքեր ուղարկելը
ISW-ն չի բացառում Ռուսաստանի՝ օդադեսանտային ստորաբաժանումները Արևելյան Ուկրաինա տեղափոխելու մտադրությունը
Շոլցն ու Մակրոնը Սի Ցզինպինի այցից առաջ գաղտնի ընթրիք կանցկացնեն Փարիզում. Politico
Ավտոն շուռ եք տալիս հենց հիմա. ոստիկանական բեսպրիդել Կիրանցում
Ռազմական ոստիկանության պետը Կիրանցում հսկում է տարածքների հանձման գործընթացը
Կիրանցում մարդկանց բերման ենթարկելիս որոշ դեպքերում անհամաչափ ֆիզիկական ուժ է կիրառվել․ ՄԻՊ
Չինաստանը, Ճապոնիան և Ռուսաստանը այլատյացության պատճառով տնտեսական դժվարություններ են ապրում. Բայդեն
Հողերի հանձնման հանդուրժումը բերելու է ծանր հետևանքների, այն մեր ստորացման շղթայի մի օղակն է. Նստացույց հայտարարած ազատամարտիկ
Կիրանցեցիներն են իջել Բագրատ Սրբազանի հետ հանդիպելու
Եկել է ճշմարտության պահը, պետք է պատասխան տանք՝ ում կողմն ենք. Ռուբեն Կարապետյան
Գնել Սանոսյանը լրագրողի ձեռքից վերցրել է խոսափողը ու սկսել ինքը հարցեր տալ
Ներքին զորքերը փաստացի գրավել են Կիրանց գյուղը, որ գյուղի մի մասը հանձնեն մեր թշնամուն. Չալաբյան
ՀԱՐՑԱԶՐՈԻՅՑ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՀԵՔԻԱԹԻ ՄՈՏԻՎՆԵՐՈՎ։
17-ամյա պատանին հոր հետ միասին մահակով ծեծել է արագ վարելու համար իրեն նկատողություն արած քաղաքացիներին
Պարզվել են «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի վթարման պատճառները. զորամասի երկու պաշտոնատար անձ է կալանավորվել
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդիմադիր խմբակցությունները՝ դեսպաններին
Աշոտյան. Դատախազության զեկույցում իմ մասին զրպարտություն է տեղ գտել
Սա ազգային պայքար է
Երբ ավարտից հետո փորձեցինք վճարել ծառայության համար, շատ նեղացավ, խնդրեց, որ նորից իր կացարան տանենք: Այդ հոգևորականը Բագրատ Սրբազանն էր…
Ավելին
Ավելին