f

Անկախ

Կրոնական կազմակերպությունները ձեռք կբերեն կախվածություն առաջացնող ազդեցություն՝ պաշտոնյաների նկատմամբ. Դանիելյան


Իրավունքի նորմերը ոչ թե պետք է մեկնաբանել ապրիորի, այլ տվյալ հասարակական-քաղաքական մշակույթի հաշվառմամբ: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է իրավաբանական գիտությունների դոկտոր, արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանը:

Նա նշել է. «Նախորդ անգամ անդրադարձել էի ՍԴ ուղղված ՄԻՊ-ի դիմումին՝ կապված ռազմականացված մարմինների ծառայողների, ինչպես նաև դատավորների ու դատախազների կողմից կրոնական միավորումներ ստեղծելու և կրոնական կազմակերպություններին անդամակցելու արգելքի հետ՝ ընդգծելով, որ անդամակցությունը հանգեցնելու է նույն այդ ծառայողներին վերահսկելի դարձնելու նկրտումներին:

Ընդունելով հանդերձ, նշված արգելքը հանելու առնչությամբ հնարավոր վտանգները, դիմումում սակայն դարձյալ շաբլոն փաստարկ է մատնանշվել՝ թե բա օրենքն արդեն իսկ արգելում է պաշտոնեական դիրքն օգտագործել ի շահ կուսակցությունների, կրոնական, հասարակական միավորումների և դրանց գործունեության օգտին իրականացվող քարոզչության, ուստի խնդիր չկա:

Մի կողմ թողնենք, թե այս «երաշխիքը» որքանով է իրատեսական, ուղղակի նկատենք, որ ողջ խնդիրն էլ հենց այն է, որ գործող օրենսդրությունը չի արգելում ցանկացած հանրային ծառայողի իրացնելու կրոնի ազատության իրավունքը, մինչդեռ՝  կրոնական կազմակերպություններին անդամակցելը ոչ թե այդ իրավունքի իրացման առանցքային բաղադրիչ է, այլ հենց իրենց դիրքն օգտագործելու լավագույն օրինականացված հնարավորություն: Կրկնում եմ, իրավունքի նորմերը ոչ թե պետք է մեկնաբանել ապրիորի, այլ տվյալ հասարակական-քաղաքական մշակույթի հաշվառմամբ:

Չպետք է անտեսել, որ վերջին շրջանում ձևավորված կրոնական կազմակերպությունների մեծ մասը անարգել հսկայական ֆինանսական միջոցներ է ստանում  օտար աղբյուրներից: Վերջիններիս պարագայում վտանգ է ներկայացնում ոչ թե այն, որ իրենց օգտին ծառայողի պաշտոնեական դիրքը կօգտագործվի, այլ իրենք ձեռք կբերեն կախվածություն առաջացնող վտանգավոր ազդեցություն՝ պաշտոնյաների նկատմամբ, ինչն արդեն ուղղակի աղերսներ ունի ազգային անվտանգության տեսանկյունից ...»։

Հայաստան Գևորգ Դանիելյան ՖԲ Գրառում

Սփյուռքի գաղթօջախները ամենուր գրեթե ոտքի են կանգնել. սա պետք է դառնա մեր վերելքի պատմությունը. Բագրատ Սրբազան
Մենք պիտի վերադառնանք Արցախ, այլ ելք չունենք. Բագրատ Սրբազան
Առավոտյան ժամը 11:00-ին շարժվում ենք դեպի Հանրապետության հրապարակ. Բագրատ Սրբազան
«Գուգլի» տնօրենը և հայազգի աշխատակիցները մերժել են Վահագն Խաչատուրյանին. Yerkir.am
CNN. Իսրայելը վախենում է, որ ԱՄՆ-ն կարող է սահմանափակել օգնությունը Գազայի հատվածի զեկույցի պատճառով
Ռադան ընդունել է օրինագիծ, որը թույլ է տալիս մոբիլիզացնել դատապարտյալներին
ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը տեղի կունենա հուլիսի 9-11-ը Վաշինգտոնում
ԱՄՆ-ը վերանայում է Իսրայելին տրամադրվող ռшզմական օգնության որոշ տեսակներ․ Օսթին
Էրդողան. Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը պետք է հնարավորինս արագ ստորագրվի
Նախկին արտգործնախարար. Ղազախստանի հանդիպումը կընկալվի որպես Հայաստանի ինտեգրում թյուրքական աշխարհին
«Հաղթանակ» կամրջի հարևանությամբ գործող «Երևանյան գիշերներ» ռեստորանի մոտ հայտնաբերվել է տղամարդու դի
Ամեն մարդ պատասխան կտա իր արածի և հատկապես՝ իր չարածի համար. Արշակ Արքեպիսկոպոս Խաչատրյան
Լիտվան հայտարարել է Ուկրաինա զորք ուղարկելու պատրաստակամության մասին
Վրաստանի՝ ԵՄ անդամության թեկնածուի կարգավիճակի կասեցման հնարավորությունը զրոյական է. Պապուաշվիլի
Կոնսերվատորիայի ուսանողները Աբովյանի մոտ միացան Բագրատ Սրբազանին եւ նրա հետ երգեցին
Չինաստանը կտրուկ բարձրացրել է Ռուսաստան ապրանքների մատակարարման մաքսատուրքերը
Reuters. ԱՄՆ-ն կարող է նոր պատժամիջոցներ սահմանել Չինաստանի դեմ արհեստական ​​ինտելեկտի տեխնոլոգիաների ոլորտում
ԵԱՏՄ երկրների միջև փոխադարձ առևտրի ծավալը 10 տարվա ընթացքում կրկնապատկվել է՝ 45-ից հասնելով 89 միլիարդ դոլարի. Պուտին
Թուրքիան ծրագրում է ռուսական գազ մատակարարել Եվրոպա
ԱՄՆ դեսպանը հանդիպել է ընդդիմության ներկայացուցիչներին
Սրբազան երթը ձնագնդի էֆեկտ է ստացել, միացել են բազմաթիվ գործիչներ. ուղիղ Սրբազան երթը ձնագնդի էֆեկտ է ստացել, միացել են բազմաթիվ գործիչներ. ուղիղ
ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը կոչ է անում քայլեր ձեռնարկել Երուսաղեմի պատմական հայկական թաղամասի պաշտպանության համար
152 դրվագ համակարգչային հափշտակություն․ պատճառված վնասն ավելի քան 102 միլիոն դրամ է
«Իշխանական որոշ շրջանակներ փորձում են գնել արցախցիներին՝ երթին չմասնակցելու համար». Մետաքսե Հակոբյան
Բագրատ Սրբազանը ողջունեց երթի մասնակիցներին աջակցող իրավապաշտպաններին
Ավելին
Ավելին