f

Անկախ

«Սուրմալուի» առումը. Անդրանիկ Թևանյանի գրառումը


«Հայաստան» խմբակցության պատգամավբոր Անդրանիկ Թևանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Հայաստանում ողբերգական դեպքերն ու շոկային իրադարձություններն այնքան շատ են, որ մեկը մյուսին մոռացության է մատնում (Հայաստանում նաև կոնտրաստ է․ ողբերգությունների ֆոնին խրախճանքներ, ժպտադեմ նկարներ, գլամուրային միջավայր, զվարճանք, բայց սա այլ խոսակցության թեմա է)։

Ըստ այդ կանոնի՝ «Սուրմալուի» դեպքն արդեն համարյա մոռացության է մատնվում, մինչդեռ որևէ պետական պաշտոնյայի դեռ մեղադրանք չի առաջադրվել, որևէ մեկը նույնիսկ պաշտոնից չի զրկվել կամ հրաժարական տվել։

Իշխանությունների ուղղորդմամբ քննությունը «տակառը գլորում» է «Սուրմալուի» ղեկավարության վրա, սակայն հայտնի է դարձել, որ առնվազն հանցավոր անգործության են մատնված եղել դատախազությունը և քննչական կոմիտեն։ Սակայն դատախազությունից ու քննչականից պատասխանատվության ենթարկվող չկա։ Նույնիսկ ակնարկ չկա դրա մասին։

Պետական կառավարման համակարգի մեղավորությունն այս գործում ակնհայտ է։ Զոհվել է 16 հոգի, այդ թվում՝ հղի կին, երեխա, բայց թեման ծածկադմփոց է արվում։

Ինչ վերաբերում է «Սուրմալուի» առևտրականներին, ապա նրանց կրած վնասի հարցը օդում է մնացել։ Իշխանություններն ասում են, որ չեն փոխհատուցելու վնասը։ Դա նշանակում է, որ սրանց համար քաղաքացին, որին իրենք հպարտ էին անվանում, որին, իբր, սիրում էին, ոչ միայն տուգանքի, այլ նաև վնաս կրելու, իրենց մուծվելու և զոհվելու մատերիալ է։ Լինի դա ռազմի դաշտում, փողոցն անցնելիս կամ առևտրի վայրում։

Հ․Գ․։ «Սուրմալուի» դեպքը, բացի ամենից, նաև քաղաքական է։ Այն ցույց է տալիս կառավարության քաղաքականությունը բիզնես դաշտում։

Սեփականության լայնամասշտաբ վերաբաշխման ու «հեղափոխական» իշխանությունների կողմից կապիտալի կուտակման ագրեսիվ փուլում պետք է ուշադիր հետևել, թե ինչ է լինելու «Սումրալուի» տարածքում, ովքեր են պտտվելու դրա շուրջ և ինչ բիզնես է իրականացվելու մարդկանց դիակների վրա»։

Հայաստան Անդրանիկ Թևանյան ՖԲ Գրառում

‹‹Մեր գերեզմանոցներն ենք թողել Արցախում››․Արմեն Հայրապետյան
Պատարագ` Հաղարծինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. ուղիղ
«Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Արցախի հարցը լուծված չէ, ուժով հակամարտության կարգավորումը բացառված է
Հեռու չէ այն օրը, երբ կնկարահանվի մի նոր հայ-ադրբեջանական ֆիլմ՝ «Հայ ահաբեկիչներից Արցախի ազատագրությունը» խորագրով
Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Ավելին
Ավելին