«Հայաստան» խմբացկության պատգամավոր Արամ Վարդևանյանը կարծում է, որ քննչական գործողություններ անելուց իրավապահ մարմինները վախենում են, քանի որ անկախ չեն:
«Մոտ երեք ամիս տեղի էր ունենում փողոցային պայքարի գրեթե բոլոր դրսևորումները, բոլորս տեսանք այդ ընթացքում ոստիկանական գործողությունները, սակայն այդ գործերով մեկ մեղադրյալ ոստիկան չկա»,-ասաց Վարդևանյանը:
Նա նաև նշեց, որ չի հիշում դեպք, երբ դատախազը որևէ ոճրագործությունից հետո շարունակեր պաշտոնավարել և բացահայտումներ լիներ:
«Իհարկե իշխանություններն էլ են դատախազ փոխում, բայց դատախազ է գալիս Կառավարությունից Աննա Վարդապետյանը, որը մեղմ ասած խնդրահարույց է»,-ասաց նա: