f

Անկախ

Ինչո՞ւ մենակ Միքայել Արզումանյանը կամ ինչո՞ւ ինքը. Արկադի Կարապետյանը՝ Միքայել Արզումանյանի ձերբակալության մասին


ԼՂՀ ինքնապաշտպանական բանակի առաջին հրամանատար, ռազմական գործիչ Արկադի Կարապետյանը պատահական չի համարում Արցախի ՊԲ նախկին հրամանատար Միքայել Արզումանյանի ձերբակալությունը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահի հանդիպմանն ընդառաջ։

«Ոչինչ պատահական չի լինում, բնության մեջ նման բան մեջ գոյություն չունի, դա օրինաչափություն է, ոչինչ պատահական չի լինում՝ մանավանդ քաղաքականության մեջ։ Հայաստանի դեմ ինչ վատ բան ստորագրել են, պայմանավորվել են, շատ ժամանակ նույն դահլիճում են ստորագրել կամ խոսել։

Ես Արզումանյանին ճանաչում եմ, հենց էնպես չեմ ուզում խոսել, պետք է ապացուցվի նրա մեղավորությունը, բայց եթե ինքը մեղավոր է, ապա պետք է պատժվի, ով էլ ուզում է լինի, որովհետեւ սա խաղ չէ, ողբերգություն է պատահել մեզ հետ ու անպայման պետք է պատասխանատվության կանչվեն մարդիկ։ Պետք է վերլուծություն արվի, որ հանկարծ անմեղ մարդ չդատապարտվի։

Միքայել Արզումանյանը լեգենդար հրամանատար «Ասկոլկայի» լեգենդար զինվորներից է, շատ լավ կռվել է, հետո շատ լավ սպա է եղել հենց կռվի ժամանակ, երիտասարդ էր, բանիմաց ու շատ խիզախ։ Ծանոթ լինելով իր կենսագրությանը, կասկածներ են առաջանում, ես չեմ բացառում որեւէ բան, որովհետեւ մարդը դեպի վատը շատ հեշտ է փոխվում։

Բայց կասկածներ առաջանում են, որովհետեւ ինքը պատերազմի ավարտից մի քանի օր առաջ է նշանակվել ու ղեկավարել ՊԲ–ն։ Եթե ձերբակալում են, ուրեմն խուրձով պետք է ձերբակալեին, էնպես չի, որ մի հոգու ձերբակալել են, սարքեն քավության նոխազ, սաղ վրեն «սպիսատ» անեն, դա հարց չի լուծում։ Ղարաբաղում բոլորն իրար ճանաչում են, շատ հարցեր են ծագում, թե ինչո՞ւ էսպես եղավ, ինչո՞ւ մենակ ինքը, կամ ինչո՞ւ ինքը, քննություն պետք է ընթանա, գուցե էդ քննությունը պետք է առանց նրա ձերբակալության անեին, դա ըստ իս, ավելի ճիշտ էր»,– ասաց Արկադի Կարապետյանը։

ԼՂՀ ինքնապաշտպանական բանակի առաջին հրամանատարն անդրադարձավ նաեւ Պաշտպանության նախարարության շրջանառության մեջ դրած նախագծին, որով առաջարկվում է պարտադիր զինվորական ծառայության ուսումնական փուլը լրանալուց հետո (միջինը չորսուկես ամիս) 24 միլիոն դրամի դիմաց բանակից ազատվել: Արկադի Կարապետյանն այս նախագիծն ավելի շատ համարում է բանակի դեմ, քան հօգուտ բանակի։

«Դա ընդհանրապես որեւէ երկրի բանակի դեպքում ճիշտ չէ, նույնիսկ ԱՄՆ–ի, Չինաստանի եւ այլ երկրների բանակների դեպքում, չնայած այնտեղ ռեսուրսները շատ են։ Դա բարոյալքում է, հիմա մեկը կարողանում է մուծել, մյուսը՝ ոչ, իրենցից որ՞ն է ավելի հպարտ քաղաքացի, արդարությունը խախտվում է, մարդկանց սովորեցնում են խուսափել ծառայությունից, կապ չունի ինչ պատրվակի տակ։ Ի՞նչ է նշանակում պրոֆեսիոնալ բանակ։ Բանակն առաջնահերթ գաղափարն է, եւ ոչ թե փողը։ Հետո եթե ազգն ուզենա պաշտպանվի, ինքը փողը կգտնի, մի քանի հազար հոգով պրոֆեսիոնալ բանակ չի ստեղծվի, էլի։ Պրոֆեսիոնալ բանակն այն չէ՝ ինչ պատկերացնում է ժողովուրդը, դա լրիվ ուրիշ բան է, դա կապված է պատրաստվածության, բանակի ղեկավարման, ստրուկտուրայի հետ»,– ընդգծեց ռազմական գործիչը։

Հիշեցնենք, որ Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, Արցախի նախագահի գլխավոր խորհրդական Միքայել Արզումանյանը մեղադրվում է Շուշիի պաշտպանության կազմակերպման ժամանակ պաշտոնեական անփութություն կատարելու մեջ։

Հայաստան Արկադի Կարապետյան

Բայդենը ներել է 317,000 ամերիկացու՝ 6,1 միլիարդ դոլարի ուսանողական պարտքը
Պետք է առերեսվենք ճշմարտությանը և ընդունենք, որ Ռուսաստանն ավելի արդյունավետ է իր ռшզմական ջանքերում. Ուկրաինայի ԱԳ նախարար
Թուրքիան դադարեցրել է առևտրային կապերն Իսրայելի հետ․ Bloomberg
Գազայի հատվածի վերակառուցումը կարժենա 40 մլրդ դոլար
ՆԱՏՕ գլխավոր քարտուղարը պահանջել է հինգ տարում 100 մլրդ դոլար հավաքել Ուկրաինայի օգնության համար
Շոլցն ու Նեթանյահուն քննարկել են Գազայում պատանդներին ազատելուն ուղղված ջանքերը
Մակրոնը հերթական անգամ հայտարարել է, որ չի բացառում Ուկրաինա զորքեր ուղարկելը
ISW-ն չի բացառում Ռուսաստանի՝ օդադեսանտային ստորաբաժանումները Արևելյան Ուկրաինա տեղափոխելու մտադրությունը
Շոլցն ու Մակրոնը Սի Ցզինպինի այցից առաջ գաղտնի ընթրիք կանցկացնեն Փարիզում. Politico
Ավտոն շուռ եք տալիս հենց հիմա. ոստիկանական բեսպրիդել Կիրանցում
Ռազմական ոստիկանության պետը Կիրանցում հսկում է տարածքների հանձման գործընթացը
Կիրանցում մարդկանց բերման ենթարկելիս որոշ դեպքերում անհամաչափ ֆիզիկական ուժ է կիրառվել․ ՄԻՊ
Չինաստանը, Ճապոնիան և Ռուսաստանը այլատյացության պատճառով տնտեսական դժվարություններ են ապրում. Բայդեն
Հողերի հանձնման հանդուրժումը բերելու է ծանր հետևանքների, այն մեր ստորացման շղթայի մի օղակն է. Նստացույց հայտարարած ազատամարտիկ
Կիրանցեցիներն են իջել Բագրատ Սրբազանի հետ հանդիպելու
Եկել է ճշմարտության պահը, պետք է պատասխան տանք՝ ում կողմն ենք. Ռուբեն Կարապետյան
Գնել Սանոսյանը լրագրողի ձեռքից վերցրել է խոսափողը ու սկսել ինքը հարցեր տալ
Ներքին զորքերը փաստացի գրավել են Կիրանց գյուղը, որ գյուղի մի մասը հանձնեն մեր թշնամուն. Չալաբյան
ՀԱՐՑԱԶՐՈԻՅՑ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՀԵՔԻԱԹԻ ՄՈՏԻՎՆԵՐՈՎ։
17-ամյա պատանին հոր հետ միասին մահակով ծեծել է արագ վարելու համար իրեն նկատողություն արած քաղաքացիներին
Պարզվել են «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի վթարման պատճառները. զորամասի երկու պաշտոնատար անձ է կալանավորվել
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդիմադիր խմբակցությունները՝ դեսպաններին
Աշոտյան. Դատախազության զեկույցում իմ մասին զրպարտություն է տեղ գտել
Սա ազգային պայքար է
Երբ ավարտից հետո փորձեցինք վճարել ծառայության համար, շատ նեղացավ, խնդրեց, որ նորից իր կացարան տանենք: Այդ հոգևորականը Բագրատ Սրբազանն էր…
Ավելին
Ավելին