f

Անկախ

Շուշի հանձնելու կեղծ մեղադրանքը Նիկոլի համար դարձել է ջեբից ջեբ անցնող «փոխանցիկ դրոշ»


Տարբեր տրամաչափի իշխանական ու մերձիշխանական պրոպագանդիկները վերևից իջեցրած «ֆաս» հրամանով սկսել են Շուշիի հանձնումը գցել պատերազմի վերջին երկու շաբաթներին ՊԲ հրամանատար նշանակված Միքայել Արզումանյանի գրպանը։

Այս 2 տարում նույն այդ քարոզիչներն ըստ պահի անհրաժեշտության ում ասես մեղադրեցին Շուշին հանձնելու մեջ. Վանեցյանին, Ծառուկյանին, Սեյրան Օհանյանին, է՛լ ում ասես։

Շուշի հանձնելու կեղծ մեղադրանքը Նիկոլի համար դարձել է ջեբից ջեբ անցնող «փոխանցիկ դրոշ»։

Ու գիտե՞ք ինչ. Հայաստանում Ադրբեջանի ու Թուրքիայի շահերը ներկայացնող վարչակարգի այս խայտառակ ստերն ու կեղծ օրակարգերը շարունակելու են գերիշխել դաշտում՝ ի վերջո դառնալով հանրային հիշողության (collective memory) մաս, քանի դեռ որևէ համակարգված ու հետևողական դիմադրության չեն հանդիպում։

Այսինքն Նիկոլն այսօր արդեն նաև գալիք տասնամյակների (եթե ոչ դարերի) «պատմական հիշողությունն» է կերտում, որում Արցախն ազատագրողները պիտակված են լինելու որպես «հող հանձնողներ» ու «ազգի դավաճաններ»։

Ինչևէ... Կուզեի հարցնել ընդդիմությանը, թե համարյա 2 տարում ինչ է արվել ռազմական ու քաղաքական այս աղետի գլխավոր մեղավորի բոլոր հանցագործություններն ու ստերը համակարգված և հասկանալի ձևով բացահայտելու, ու հանրության բոլոր շերտերին տարբեր միջոցներով ներկայացնելու համար։

Կուզեի հարցնել, թե ի՞նչ աշխատանք են տանում տեղեկատվական դաշտում, ո՞ւր են լրագրողական ու քաղաքացիական հետաքննությունները, փորձագիտական վերլուծություններն ու գիտական ուսումնասիրություններն, ի վերջո ո՞ւր է պատերազմի հանգամանքների քննիչ հանձնաժողովը ընդդիմության...

Հարցիս հասցեատերն ընդդիմությունը կլիներ, քանի որ այսօր Հայաստանում միայն այդ ուժերն են, որ ունեն այդ ծավալի աշխատանքը համակարգված ձևով կազմակերպելու անհրաժեշտ միջոցներ (թե՛ ֆինանսական, թե՛ մասնագիտական, թե՛ մեդիա)։

Կհարցնեի... բայց չեմ հարցնի։ Որովհետև գիտեմ, որ վերոնշյալ և ոչ մի բան համակարգված ձևով չի արվել, չի արվում ու որևէ լուրջ նախադրյալ էլ չեմ տեսնում, որ արվի։

Այսքանը։

Կարեն Վրթանեսյան ՖԲ Գրառում ՀՀ ՊՆ 44-օրյա պատերազմ Նիկոլ Փաշինյան Հայաստան

Սփյուռքի գաղթօջախները ամենուր գրեթե ոտքի են կանգնել. սա պետք է դառնա մեր վերելքի պատմությունը. Բագրատ Սրբազան
Մենք պիտի վերադառնանք Արցախ, այլ ելք չունենք. Բագրատ Սրբազան
Առավոտյան ժամը 11:00-ին շարժվում ենք դեպի Հանրապետության հրապարակ. Բագրատ Սրբազան
«Գուգլի» տնօրենը և հայազգի աշխատակիցները մերժել են Վահագն Խաչատուրյանին. Yerkir.am
CNN. Իսրայելը վախենում է, որ ԱՄՆ-ն կարող է սահմանափակել օգնությունը Գազայի հատվածի զեկույցի պատճառով
Ռադան ընդունել է օրինագիծ, որը թույլ է տալիս մոբիլիզացնել դատապարտյալներին
ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը տեղի կունենա հուլիսի 9-11-ը Վաշինգտոնում
ԱՄՆ-ը վերանայում է Իսրայելին տրամադրվող ռшզմական օգնության որոշ տեսակներ․ Օսթին
Էրդողան. Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը պետք է հնարավորինս արագ ստորագրվի
Նախկին արտգործնախարար. Ղազախստանի հանդիպումը կընկալվի որպես Հայաստանի ինտեգրում թյուրքական աշխարհին
«Հաղթանակ» կամրջի հարևանությամբ գործող «Երևանյան գիշերներ» ռեստորանի մոտ հայտնաբերվել է տղամարդու դի
Ամեն մարդ պատասխան կտա իր արածի և հատկապես՝ իր չարածի համար. Արշակ Արքեպիսկոպոս Խաչատրյան
Լիտվան հայտարարել է Ուկրաինա զորք ուղարկելու պատրաստակամության մասին
Վրաստանի՝ ԵՄ անդամության թեկնածուի կարգավիճակի կասեցման հնարավորությունը զրոյական է. Պապուաշվիլի
Կոնսերվատորիայի ուսանողները Աբովյանի մոտ միացան Բագրատ Սրբազանին եւ նրա հետ երգեցին
Չինաստանը կտրուկ բարձրացրել է Ռուսաստան ապրանքների մատակարարման մաքսատուրքերը
Reuters. ԱՄՆ-ն կարող է նոր պատժամիջոցներ սահմանել Չինաստանի դեմ արհեստական ​​ինտելեկտի տեխնոլոգիաների ոլորտում
ԵԱՏՄ երկրների միջև փոխադարձ առևտրի ծավալը 10 տարվա ընթացքում կրկնապատկվել է՝ 45-ից հասնելով 89 միլիարդ դոլարի. Պուտին
Թուրքիան ծրագրում է ռուսական գազ մատակարարել Եվրոպա
ԱՄՆ դեսպանը հանդիպել է ընդդիմության ներկայացուցիչներին
Սրբազան երթը ձնագնդի էֆեկտ է ստացել, միացել են բազմաթիվ գործիչներ. ուղիղ Սրբազան երթը ձնագնդի էֆեկտ է ստացել, միացել են բազմաթիվ գործիչներ. ուղիղ
ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը կոչ է անում քայլեր ձեռնարկել Երուսաղեմի պատմական հայկական թաղամասի պաշտպանության համար
152 դրվագ համակարգչային հափշտակություն․ պատճառված վնասն ավելի քան 102 միլիոն դրամ է
«Իշխանական որոշ շրջանակներ փորձում են գնել արցախցիներին՝ երթին չմասնակցելու համար». Մետաքսե Հակոբյան
Բագրատ Սրբազանը ողջունեց երթի մասնակիցներին աջակցող իրավապաշտպաններին
Ավելին
Ավելին