f

Անկախ

«Ժողովուրդ». Առանց հաճախորդի թույլտվության գումար են գանձել. «Հայփոստ»-ից դժգոհում են


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայփոստ» ընկերությունը շարունակում է անհանգստություն պատճառել ՀՀ քաղաքացիներին։ Ընկերության գործելաոճից տուժածներն անգամ դիմել են պետական կառույցներին։ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ «Հայփոստ» ընկերության կողմից տնտեսական մրցակցության բնագավառում իրավախախտման վերաբերյալ վարույթ է հարուցվել։ Վարույթ հարուցող մարմինը Մրցակցության պաշտպանության հանձնաժողովն է։ Մեզ հայտնի դարձավ, որ ՀՀ մի քանի քաղաքացիներ դիմել են հանձնաժողով եւ տեղեկացրել, որ «Հայփոստ»-ի դուստր ձեռնարկությունը՝ «Բեր-Բեր» ընկերությունը, իրենց փաթեթների ճակատագրերը մեկ ամիս է, ինչ օդից կախված է թողել։

Քաղաքացիների պատմելով՝ նշված ընկերությունը օնլայն շոփինգի ոլորտում է դեռեւս 2021 թվականի նոյեմբերից, բայց այդ օրից ի վեր գրեթե ոչ մի փաթեթ չի առաքել ակնկալվող ամսաթվով։ Մի շարք հաճախորդների կարծիքով էլ «Բեր-Բեր» -ը կորցրել է փաթեթները։ Մեկ այլ քաղաքացու էլ ընկերության աշխատակիցները հայտնել են, որ հուլիսի 28-ի դրությամբ փաթեթը Լյուքսեմբուրգում է, այնինչ օրեր առաջ հավաստիացրել էին՝ ամենաուշը հուլիսի 28-ին փաթեթները մուտք կգործեն ՀՀ։ Նշենք, որ «Բեր-Բեր»-ը ՀՀ օդային առաքման համար սահմանում է առավելագույնը տասն աշխատանքային օր, բայց «Բեր-Բեր» -ից տուժող տասնյակ անձինք մեկ ամիս է՝ չունեն ոչ մի հստակ ամսաթիվ, թե բեռները ՀՀ երբ մուտք կգործեն։

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ բողոքող քաղաքացիները նշել են, որ դեպքեր կան, երբ հաճախորդների՝ կցված բանկային քարտերից, առանց հաճախորդի թույլտվության, գանձել են գումար փաստացի չիրականացված ծառայությունների համար։ Այս թեմայի շուրջ «Ժողովուրդ»-ը փորձեց մեկնաբանություն ստանալ ընկերությունից, սակայն մեր հեռախոսազանգերն անպատասխան մնացին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Հայփոստ Հայաստան

Նիկոլ Փաշինյանի օրոք դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է․ Մաս 205․ «Ժողովուրդ»
ԵՄ անդամության դիմումի թեման մոռացվել է․ «Հրապարակ»
Եկեղեցուն տարիներով բոյկոտող վարչապետը հիշել է եկեղեցու մասին․ «Հրապարակ»
Մեր իշխանությունները հրահրողներն էլ են, պատասխանատուն էլ են, պայմանավորվողն են. Բագրատ Սրբազանը` պատերազմի մասին
«Հրապարակ». Ասել են՝ «կայֆավատ լինել պետք չի»
Մայիսի 13-ից ես դադարում եմ լինել «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրենը. Միքայել Բադալյան
«Հրապարակ». Գիշերեիք «Հաղթանակ» զբոսայգում
Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի գազամատակարարումը
Ինչպե՞ս փչացնել այսօրվա հավաքը. Փաշինյանը հանձնարարել է լուծումներ գտնել. «Ժողովուրդ»
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
«Ժողովուրդ». Փաշինյանը տեղյակ չէ բռնի տեղահանված արցախցիների ճակատագրից, սակայն բնակարանային ծրագրերից է խոսում
«Ժողովուրդ». Իրավապահ համակարգում վերադասավորումներ են. պատրաստվում են երթի Երեւան հասնելուն
«Ժողովուրդ».761 թե՞ 195 անհետ կորած, 80 գերի, թե՞. ԱՄՆ պետդեպի, ՀՀ կառավարության եւ ոչ պաշտոնական թվերը անհամեմատելի են
Սփյուռքի գաղթօջախները ամենուր գրեթե ոտքի են կանգնել. սա պետք է դառնա մեր վերելքի պատմությունը. Բագրատ Սրբազան
Մենք պիտի վերադառնանք Արցախ, այլ ելք չունենք. Բագրատ Սրբազան
Առավոտյան ժամը 11:00-ին շարժվում ենք դեպի Հանրապետության հրապարակ. Բագրատ Սրբազան
«Գուգլի» տնօրենը և հայազգի աշխատակիցները մերժել են Վահագն Խաչատուրյանին. Yerkir.am
CNN. Իսրայելը վախենում է, որ ԱՄՆ-ն կարող է սահմանափակել օգնությունը Գազայի հատվածի զեկույցի պատճառով
Ռադան ընդունել է օրինագիծ, որը թույլ է տալիս մոբիլիզացնել դատապարտյալներին
ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը տեղի կունենա հուլիսի 9-11-ը Վաշինգտոնում
ԱՄՆ-ը վերանայում է Իսրայելին տրամադրվող ռшզմական օգնության որոշ տեսակներ․ Օսթին
Էրդողան. Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը պետք է հնարավորինս արագ ստորագրվի
Նախկին արտգործնախարար. Ղազախստանի հանդիպումը կընկալվի որպես Հայաստանի ինտեգրում թյուրքական աշխարհին
«Հաղթանակ» կամրջի հարևանությամբ գործող «Երևանյան գիշերներ» ռեստորանի մոտ հայտնաբերվել է տղամարդու դի
Ամեն մարդ պատասխան կտա իր արածի և հատկապես՝ իր չարածի համար. Արշակ Արքեպիսկոպոս Խաչատրյան
Ավելին
Ավելին