f

Անկախ

Գործադիրը 2.2 մլրդ դրամ հատկացրեց մի շարք օբյեկտներ բարեկարգելու համար, 1,1 մլրդ դրամ էլ փոխանցեց պահուստային ֆոնդին


Այս նախագծով նախատեսվում է ԿԳՄՍ նախարարության՝ 2022 թվականին պետական բյուջեով նախատեսված միջոցներից կատարել 3 մլրդ 366 մլն դրամի վերաբաշխում, որից 1 մլրդ 133 մլն-ը կուղղվի կառավարության պահուստային ֆոնդ: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 1-ին, կառավարության նիստում նշեց ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը:

Նրա խոսքով՝ 2 մլրդ 232 մլն դրամ հատկացվելու է մի շարք կրթական, մշակութային և մարզական հաստատությունների շինարարական աշխատանքների և դրանք գույքով հագեցնելու համար:

Վահրամ Դումանյանը նախագիծը ներկայացնելիս ասաց, որ նշված գումարից 14,6 մլն դրամը հատկացվելու է Արթուր Ալեքսանյանի անվան հունահռոմեական ըմբշամարտի մանկապատանեկան դպրոցի նոր սպորտային համալիրում լողավազանի և հրաձգարանի կառուցմանը, 59,8 մլն–ը` Հայաստանի ազգային գրադարանի ջեռուցման համակարգի արդիականացմանը, 713,5 մլն–ը` մի շարք դպրոցների մարզադահլիճների վերակառուցմանը։

Հատկացված գումարի շրջանակում նախատեսվում են նաև մի շարք համայնքների դպրոցների վերանորոգման, մսուր–մանկապարտեզների կառուցման, տարբեր մարզական ֆեդերացիաներին մարզագույքով, թանգարաններն ու արվեստի դպրոցները անհրաժեշտ այլ գույքով ապահովելու միջոցառումներ։

Եվս 4,5 մլն դրամով կամրակայվեն Ամբերդ ամրոցի վթարային հատվածները, կբարեկարգվի հուշարձանի տարածքը։

«600 540 500 դրամ կհատկացվի «Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիա» ՀԿ-ին 2023թ․-ին Հայաստանում Եվրոպայի ծանրամարտի մեծահասակների առաջնությունը անցկացնելու նպատակով անհրաժեշտ գույք ձեռք բերելու համար»,– հայտնեց Դումանյանը։

Նիկոլ Փաշինյանն էլ թվարկեց նախարարի չհիշատակած այն դպրոցները որոնցում վերանորոգման աշխատանքներ են արվելու:

Հիշեցնենք, որ ծանրամարտի առաջնությունը կանցկացվի Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ապրիլի 1-30-ը: Հայաստանում կայանալիք առաջնությունը վարկանիշային է լինելու Փարիզի 2024 թվականի ամառային օլիմպիական խաղերի համար:

Հայաստան Վահրամ Դումանյան

Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Օրգանական քիմիայի ինստիտուտի հարակից տարածքում շինարարությունը դադարեցվել է
Պաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասին
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Ավելին
Ավելին