f

Անկախ

ԱԺ պատգամավորը հայտնեց Ադրբեջանի բանակում կորոնավիրուսի վարակի տարածման լուրերի մասին


Ադրբեջանցիները սոցիալական կայքերում խոսում են երկրի բանակում կորոնավիրուսի վարակի տարածման մասին։ Այս մասին ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի կազմակերպած «COVID 19. տարածաշրջանային իրավիճակ. դիմակայում և հնարավոր զարգացումներ» թեմայով հեռավար խորհրդարանական քննարկման ընթացքում ասաց ԱԺ պատգամավոր, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը։

«Ադրբեջանում այսօրվա դրությամբ պաշտոնապես նշվում է 1645 հաստատված դեպքի, 21 մահի և 1139 բուժվածի մասին։ Ադրբեջանական բանակում վարակի տարածման մասին լուրեր են պտտվում, որոնց մասին ես անձամբ տեղեկատվություն չունեմ։ Այդ մասին խոսվում է սոցիալական կայքերում»,- ասաց Հայրապետյանը։

Պատգամավորը նշեց, որ Ադրբեջանում ապրիլի 27-ից նախատեսվում է որոշակիորեն թուլացնել տնտեսության համար առկա սահմանափակումները։

«Ադրբեջանում 70-90 մլն դոլար են օրական ծախսում այս տնտեսական իրավիճակը հաղթահարելու համար։ Իրավիճակի վրա իր ազդեցությունն է ունեցել նաև նավթի գների տատանումը։ Բազմաթիվ խոշոր ընկերություններ են հայտնել փակվելու ու սնանկ լինելու մասին։ Տնտեսական առկա իրավիճակը հարկադրում է փոքր ինչ մեղմացնել կարանտինային ռեժիմն ու փորձել վերադառնալ բնականոն կյանքին»,- նշեց պատգամավորը։

Տաթևիկ Հայրապետյանը հայտնեց, որ Ադրբեջանում դժգոհություն կա իշխանությունների ու կառավարության կողմից սոցիալական աջակցության պատշաճ ծրագրեր չիրականացնելու պատճառով։

Տաթևիկ Հայրապետյան

Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Բագրատ Սրբազանը հանդիպել է Կիրանցիների հետ. նրա հայտարարությունը. ուղիղ միացում
Իսկ կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որ դրված է մեր սեղանին, իր բնույթով կայսերական պատմություն է՝ գրված ծայրագավառի ժողովրդի համար․ Փաշինյան
Բագրատ Սրբազանը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների հետ քայլերթով գալու է Երևան
Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի հերոսների պանթեոնը (ֆոտո)
Արցախցու առաջին և գերնպատակն է Քրիստոսով և հաղթանակած վերադառնալ Արցախ. Արցախի թեմի առաջնորդ
Նման ամպրոպ Երևանում ես դեռ չէի տեսել. Գագիկ Սուրենյան
ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել կաշառքի դիմաց Ադրբեջանի շահերը սպասարկելու համար
Eurowings ավիաընկերությունը մայիսի 4-ից մեկնարկել է Բեռլին -Երևան- Բեռլին երթուղով չվերթերը
Եթե իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավելի կտրուկ քայլերի դիմել
Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ»
Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»
Գյումրիում կրակը մարելուց հետո հրշեջները տանը գտել են 2 երեխայի դի
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը
Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ
Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում. ջուրը լցվել է հարակից տները, փողոցները
Աշտարակ քաղաքի Պռոշյան փողոցի տներից մեկի բակում՝ մոտ 3 մետր փոսի մեջ քաղաքացու դի է հայտնաբերվել
Ավելին
Ավելին