f

Անկախ

Քանզի Մ․ Արզումանյանին անփութություն վերագրելը սպասված արդյունքը չտվեց, նրան հիմա էլ դիտավորություն կվերագրեն․ փաստաբան


Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Միքայել Արզումանյանի փաստաբան Երեմ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել, որում անդրադառնում է Արզումանյանին ներկայացված մեղադրանքի վերաբերյալ Քննչական կոմիտեի կողմից այսօր ներկայացված նոր մանրամասներին, ըստ որոնց՝ հայկական զինուժն ազատագրել է «Արեգա» բարձունքը և հարակից դիրքերը, սակայն Միքայել Արզումանյանը «նահանջ» հրաման է տվել։ Գրառման մեջ ասվում է․

«Արդեն հայտնել էի, որ քանի որ Միքայել Արզումանյանին անփութություն վերագրելը սպասված արդյունքը չտվեց կոնկրետ մասսաների «կերակրման» մասով, ուստի նրան հիմա էլ դիտավորություն կվերագրեն, որ հետո սկսեն իրենց մանիպուլյացիոն հարցազրույցները և «կտերի տարածումը»։

Պրոցեսը սկսված է։ Հիմա էլ մեղադրում են, թե իբրև հայկական զորքը կռվով հետ է վերցրել «Արեգա» բարձունքը, սակայն Միքայել Արզումանյանը եկել ու հրամայել է, որ այդ բարձունքը թողնեն ու հեռանան, որից հետո թշնամին նորից զբաղեցրել է այն։

Նույնիսկ ավելորդ եմ համարում անդրադառնալ այդ աբսուրդին։

Սակայն հենց մեղադրանքի ձևակերպումից մի հատված կնշեմ, որի համաձայն՝ Միքայել Արզումանյանը, չհանդիսանալով վերջիններիս ուղղակի կամ անմիջական պետը, անձնակազմին հրամայել է թողնել ազատագրած «Արեգա» բարձունքը։

Իրականում, քանի որ Միքայել Արզումանյանն այդ ժամանակ չի հանդիսացել ԱՀ պաշտպանության բանակի հրամանատարը և որևէ իրավասություն չի ունեցել այդ անձնակազմին նման հրաման տալու, ուստի չի էլ տվել, իսկ այդ անձնակազմն էլ իրավունք չուներ ենթարկվելու իրեն պետ չհանդիսացող զինվորականի հրամանին։

Հարց է ծագում, որ եթե Միքայել Արզումանյանը որևէ իրավասություն չունենալով նման հրաման է տվել, ապա ինչու է անձնակազմը ենթարկվել այդ հրամանին և ինչու ըստ կարգի իրենց վերադաս պետերին այդ մասին չեն զեկուցել և ստացել նրանց հրամանը։

Այսքանով կարծում եմ, որ ամեն ինչ ասված է։

Վաղն էլ հնարավոր է մեղադրեն, որ պատերազմն էլ է նրա մեղավորությամբ սկսվել»։

Երեմ Սարգսյան ՖԲ Գրառում Միքայել Արզումանյան Հայաստան

Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Բագրատ Սրբազանը հանդիպել է Կիրանցիների հետ. նրա հայտարարությունը. ուղիղ միացում
Իսկ կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որ դրված է մեր սեղանին, իր բնույթով կայսերական պատմություն է՝ գրված ծայրագավառի ժողովրդի համար․ Փաշինյան
Բագրատ Սրբազանը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների հետ քայլերթով գալու է Երևան
Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի հերոսների պանթեոնը (ֆոտո)
Արցախցու առաջին և գերնպատակն է Քրիստոսով և հաղթանակած վերադառնալ Արցախ. Արցախի թեմի առաջնորդ
Նման ամպրոպ Երևանում ես դեռ չէի տեսել. Գագիկ Սուրենյան
ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել կաշառքի դիմաց Ադրբեջանի շահերը սպասարկելու համար
Eurowings ավիաընկերությունը մայիսի 4-ից մեկնարկել է Բեռլին -Երևան- Բեռլին երթուղով չվերթերը
Եթե իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավելի կտրուկ քայլերի դիմել
Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ»
Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»
Գյումրիում կրակը մարելուց հետո հրշեջները տանը գտել են 2 երեխայի դի
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը
Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ
Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում. ջուրը լցվել է հարակից տները, փողոցները
Աշտարակ քաղաքի Պռոշյան փողոցի տներից մեկի բակում՝ մոտ 3 մետր փոսի մեջ քաղաքացու դի է հայտնաբերվել
«Հրապարակ». Համայնքային ոստիկանություն կստեղծեն
«Ժողովուրդ». Հանձնաժողովի անդամները կասկածելիորեն անհայտ դատավորներ են եղել․ Ինչպես է ԲԴԽ անդամ դարձել Արմեն Դանիելյանը
«Փաստ». Բիզնես «շղթա»՝ վիզաների ստացման գործընթացում
Ավելին
Ավելին