f

Անկախ

Որքան ճիշտ էր Չերչիլը. մի′ ընտրեք նվաստացումը պատերազմից խուսափելու համար


Եկեք անկեղծ լինենք։ Դժվար թե երբեւէ մոռանանք, որ սեպտեմբերին սկսվեց Ղարաբաղյան այս վերջին պատերազմը, բայց չմոռանանք նաեւ, որ ուղիղ 83 տարի առաջ՝ 1939-ի սեպտեմբերի 1-ին, սկսվեց Երկրորդ աշխարհամարտը։ Իրոք համաշիարհային էր այդ պատերազմը։ Այս կամ այն ձեւով ներգրավված էին 60 երկրներ, այնինչ, այն ժամանակ աշխարհում ընդամենը 74 պետություն կար։ Ռազմական գործողությունների թատերաբեմ էին դարձել Եվրոպան, Ասիան եւ Աֆրիկան, ինչպես նաեւ բոլոր օվկիանոսները։ Տարբեր աղբյուրների համաձայն, զոհվել է մոտ 70 միլիոն մարդ, մեծավ մասամբ՝ խաղաղ բնակիչներ։ Եւ վերջապես, մինչեւ հիմա դա միակ հակամարտությունն է, որի ընթացքում միջուկային զենք է կիրառվել։

Այդ պատերազմի հետեւանքով տեղի ունեցան արմատական փոփոխություններ։ Մեծ Բրիտանիան եւ Ֆրանսիան, որոնք հաղթողների թվում էին, այնուամենայնիվ, զգալիորեն կորցրին իրենց առաջատար դիրքերը, ու գլխավոր դերակատարներ դարձան Խորհրդային Միությունը եւ Ամերիկայի Միացյալ Նահանգները։ Արեւմտյան Եվրոպայի երկրները նաեւ արդեն ունակ չէին պահպանել գաղութները։ Մի շարք երկրներ, այդ թվում՝ Սիրիան, Լիբանանը, Ինդոնեզիան, Վիետնամը եւ Իսլանդիան, անկախ պետություններ դարձան։ Ստեղծվեց Միավորված ազգերի կազմակերպությունը, որը կոչված է կանխելու ապագա պատերազմները։ Երրորդ համաշխարհային պատերազմ, իրոք, չեղավ, բայց աշխարհի տարբեր ծայրերում ծագող ռազմական հակամարտությունները կանխելու գործում ՄԱԿ-ի դերը խիստ կասկածելի է։ Մենք հո լավ գիտենք։

Ու այն իրավիճակը, որը ստեղծվել էր Երկրորդ աշխարհամարտի նախօրեին, նույնպես մեզ շատ լավ ծանոթ է։ Եվրոպական տերությունները 1938 թվականին Մյունխենում փաստորեն թույլ տվեցին, որ Հիտլերը առանց մի փամփուշտ արձակելու հոշոտի Չեխոսլովակիան։ Արդարացումն էր՝ միայն թե պատերազմ չլինի, միայն թե պատերազմ չլինի։ Բրիտանացի պատմաբան Էնթոնի Բիվերը փաստել է. «Մեծ Բրիտանիայի վարչապետ Չեմբեռլենը թույլ տվեց Հիտլերին էապես ընդլայնել ռեյխի տարածքը, նույնիսկ առանց պատերազմ սկսելու»։ Հոկտեմբերի 1-ին գերմանացիները մտան Չեխոսլովակիա եւ գրավեցին Սուդեթի ողջ մարզը, մեկ տարի էլ չանցած սկսվեց Երկրորդ համաշխարհայինը։ Այսքանից հետո ո՞վ կհամարձակվի կասկածի տակ առնել Ուինսթոն Չերչիլի հանրահայտ խոսքը. «Եթե պատերազմի եւ նվաստացման միջեւ դուք ընտրում եք նվաստացումը, կստանաք թե′ նվաստացում, թե′ պատերազմ»։

Որոշ պատմաբաններ հաստատ պնդում են՝ չլիներ Մյունխենյան այդ խայտառակ գործարքը, չի բացառվում, որ հնարավոր կլիներ կանխել պատերազմը, որովհետեւ 1938 թվականին պահը դեռ հարմար էր՝ Հիտլերին չէր աջակցում Գերմանիայի վերնախավի առնվազն մի մասը։ Բարձրաստիճան զինվորականության եւ պետական աշխատողների շրջանում Հիտլերը միանշանակ հեղինակություն եւ աջակցություն չէր վայելում։ Եւ եթե եվրոպացի ղեկավարները սկզբունքայնություն ու կամք դրսեւորեին, գուցե դա զսպող դեր խաղար, միգուցե նույնիսկ հանգեցներ իշխանափոխության, կարծիք են հայտնում մասնագետները։ Բայց եվրոպացի առաջնորդները նախընտրեցին նվաստացումը։

Իսկ մեկ տարի անց իրավիճակը փոխվեց՝ Հիտլերին արդեն հաջողվել էր համոզել հանրության գերակշիռ մասին, որ Առաջին համաշխարհային պատերազմից հետո գերմանացիների վզին ստրկական պայմաններ են փաթաթել, ծանրագույն բեռ դրել նրանց ուսերին, որպեսզի Գերմանիան այլեւս երբեք չկարողանա նախկինի նման հզոր տերություն դառնալ։ Եւ շատ քչերն էին հասկանում՝ ախր այս մարդը դեպի կործանում է տանում երկիրը, եւ միակ փրկությունը նրանից ազատվելն է կամ արտագաղթելը։

Երբ գրեթե ուղիղ 7 տարի տեւած պատերազմն ավարտվեց 1945 թվականի սեպտեմբերին, ծագեց պատասխանատվության բարդագույն հարցը։ Նյուրնբերգյան դատավարության ընթացքում մեղադրյալներից ոմանք փորձում էին արդարանալ՝ մենք ոչինչ չգիտեինք, մեղավոր են գլխավորները՝ Ադոլֆ Հիտլերը, Հայնրիխ Հիմլերը եւ Ռեյնհարդ Հեյդրիխը։ Ինչո՞ւ էին հենց այս ղեկավարների անունը տալիս՝ երեքն էլ արդեն ողջ չէին։ Մյուս ծայրահեղ մոտեցումն էլ սա էր՝ պետք է դատապարտվեն այն միլիոնավոր զինվորականները, որոնք մեղավոր են սպանությունների եւ հատկապես խաղաղ բնակիչների սպանության մեջ։ Այսինքն, սկզբունքային հարց էր շոշափվում՝ արդյոք մեղավոր է շարքային զինվո՞րը, որը պարտավոր է կատարել հրամանը, թե՞ անմարդկային հրաման տվողն է մեղավոր։

Այս հարցին ամենաճիշտ պատասխանը, իմ կարծիքով, տվել է ամենակարդացվող գերմանացի գրողներից մեկը՝ Էրիխ Մարիա Ռեմարկը. «Ինքը՝ հրամանը, գրեթե միշտ անարյուն է։ Ու չնայած հենց այդ հրամանից է ամեն ինչ սկսվում, նա, ով նստած է գրասեղանի առջև եւ ստորագրում է հրամանը, պարտավոր չէ միանգամից ձեռքը տանել կացնին ու սկսել աջ ու ձախ սպանել։ Չէ՞ որ հրաման կատարողներ միշտ էլ հնարավոր է հեշտությամբ գտնել, մանավանդ նացիստական Գերմանիայում։ Եւ այդ մարդիկ հանգիստ կատարում են նույնիսկ ամենադաժան հրամանները։ Չէ՞ որ հրամանը ազատում է պատասխանատվությունից»։

Արմեն Դուլյան Սպուտնիկ Արմենիա

Արմեն Դուլյան ՖԲ Գրառում Ուինսթոն Չերչիլ պատերազմ Հայաստան

Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Բագրատ Սրբազանը հանդիպել է Կիրանցիների հետ. նրա հայտարարությունը. ուղիղ միացում
Իսկ կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որ դրված է մեր սեղանին, իր բնույթով կայսերական պատմություն է՝ գրված ծայրագավառի ժողովրդի համար․ Փաշինյան
Բագրատ Սրբազանը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների հետ քայլերթով գալու է Երևան
Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի հերոսների պանթեոնը (ֆոտո)
Արցախցու առաջին և գերնպատակն է Քրիստոսով և հաղթանակած վերադառնալ Արցախ. Արցախի թեմի առաջնորդ
Նման ամպրոպ Երևանում ես դեռ չէի տեսել. Գագիկ Սուրենյան
ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել կաշառքի դիմաց Ադրբեջանի շահերը սպասարկելու համար
Eurowings ավիաընկերությունը մայիսի 4-ից մեկնարկել է Բեռլին -Երևան- Բեռլին երթուղով չվերթերը
Եթե իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավելի կտրուկ քայլերի դիմել
Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ»
Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»
Գյումրիում կրակը մարելուց հետո հրշեջները տանը գտել են 2 երեխայի դի
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը
Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ
Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում. ջուրը լցվել է հարակից տները, փողոցները
Աշտարակ քաղաքի Պռոշյան փողոցի տներից մեկի բակում՝ մոտ 3 մետր փոսի մեջ քաղաքացու դի է հայտնաբերվել
«Հրապարակ». Համայնքային ոստիկանություն կստեղծեն
«Ժողովուրդ». Հանձնաժողովի անդամները կասկածելիորեն անհայտ դատավորներ են եղել․ Ինչպես է ԲԴԽ անդամ դարձել Արմեն Դանիելյանը
«Փաստ». Բիզնես «շղթա»՝ վիզաների ստացման գործընթացում
Ավելին
Ավելին