Ի դեպ, որ ասում են «խաղաղության պայմանագիր կնքվի Ադրբեջանի հետ», կհիշեցնե՞ք, թե Հայաստանի Հանրապետությունն այդ ե՞րբ է պատերազմ հայտարարել Ադրբեջանին կամ ընդհակառակը, որ հիմա էլ խաղաղության պայմանագիր են կնքում։
* * *
Մի հատ էլ «ի դեպ»... Իսկ Արցախ, իբր, մշտական բնակության տեղափոխվելու համար Ռուսաստանի քաղաքացիությունից հրաժարվելու իմաստը ո՞րն է։ Կամ էլ այդ մասին հրապարակային հայտարարելը։
Ռուսաստանի քաղաքացիությունն ինչպե՞ս էր խանգարում Ռուբեն Վարդանյանի Արցախ տեղափոխվելուն։