f

Անկախ

«Ժողովուրդ». Աննա Հակոբյանի հիմնադրամին միլիոնների փոխանցումներն ու Լենա Նազարյանի լռությունը


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. 2018 թվականի մարտի 16-ին Երեւանի ավագանու «Ելք» դաշինքից ավագանու անդամ (այսօրվա վարչապետի աշխատակազմի ղեկավար) Արայիկ Հարությունյանն ու Ազգային ժողովի պատգամավոր Լենա Նազարյանը դատի էին տվել «Երեւան» հիմնադրամին եւ Պետեկամուտների կոմիտեին: Դատական կարգով նրանք պահանջում են տրամադրել տվյալներ, թե վերջին երկու տարիների ընթացքում ովքեր են 100 հազար դրամ եւ ավելի գումար անանուն փոխանցել «Երեւան» հիմնադրամին: Քանի որ հիմնադրամը դա համարել էր անձնական տվյալ, ավագանու անդամն ու պատգամավորը որոշել էին հարցը կարգավորել դատական եղանակով՝ պարտադրելով հրապարակել նվիրատուների ցանկը:

Նրանք որոշել էին, թե նվիրատվությունները կոռուպցիոն ռիսկեր են պարունակում: Ճակատագրի հեգնանքով այժմ Լենա Նազարյանը հանդիսանում է «Իմ քայլը» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ:

Այս հիմնադրամում եւս մեծ թվով անանուն նվիրատվություններ են ստացվում, սակայն Լենա Նազարյանը, կարծես թե, նույն սկզբունքայնությամբ չի անհանգստանում եւ ոչ մի կոռուպցիոն ռիսկ չի տեսնում:

Սա այն դեպքում, երբ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի գլխավորած հիմնադրամում մեծ թիվ են կազմում նաեւ անանուն նվիրատուները, այսինքն՝ հանրությունը չի տեղեկանում, թե ով է վարչապետի տիկնոջ հիմնադրամին գումար փոխանցել:

«Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական աղբյուրներից մի քանի թվեր է ներկայացնում, թե անանուն քանի փոխանցում է արվել 2021-2022 թվականներին Աննա Հակոբյանի հիմնադրամին: Եւ այսպես, 13 այդպիսի միանվագ փոխանցումներ են կատարվել՝ 5 մլն դրամ, 47 մլն դրամ, 25 մլն դրամ, 37 մլն դրամ, 20 մլն դրամ, 8 մլն դրամ եւ այսպես շարունակ: Կան նաեւ դոլարային փոխանցումներ՝ 300 հազար դոլար, 5 հազար դոլար: Մյուս տարիների թվերն ավելի խոսուն են. 2018-ին հիմնադրամին 510.000 դոլար ու 77 503 000 դրամ է փոխանցվել:

Ի դեպ, 510.000-ից 500.000 դոլարը եղել է միանվագ փոխանցում: 2019-ի 258 197 000 դրամ, 50.200 դոլար ու 10 եվրո է անանուն փոխանցվել: 2020-ին 10.311.000 դրամ ու 1019 դոլար է փոխանցվել անանուն: Այսինքն՝ ստացվում է՝ չորս տարի առաջ Լենա Նազարյանը կոռուպցիոն ռիսկեր էր տեսնում ընդամենը 100 հազար դրամ փոխանցման մեջ, իսկ հիմա անգամ 300 հազար դոլարի անանուն փոխանցումը չի մտահոգում նրան»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Լենա Նազարյան «Իմ քայլը» հիմնադրամ Կոռուպցիա Հայաստան

Հաղարծինում առավոտյան պատարագին եկեղեցին լցվել էր ու մարդիկ նույնիսկ դուրսն էին մասնակցում դրան
Ո'չ երաշխավոր կա, ոչ պատերազմից խուսափելու երաշխիք` հանձնելուց` պատերազմ, չհանձնելուց` պատերազմ. Բագրատ Սրբազան
Այս երթը մեզ տալու է 2 բան՝ պատիվ և հայրենիք. շարժումը վատաբանողներին և նրանց տերերին եմ ասում` խելո՛ք պահեք ձեզ. Բագրատ Սրբազան
Այսօր` ժամը 18:00-ին, շարժումը Բագրատ Սրբազանի գլխավորությամբ կհասնի Սևան քաղաք
Դիլիջանի հրապարակում աղուհացով դիմավորեցին Բագրատ Սրբազանին և երթի մասնակիցներին.արցախցի տիկինը ժենգյալով հաց է բաժանում
Ո´չ անձրևը, ո´չ կարկուտը չի կարող ընկճել մեզ․ ՀանունՀայրենիքի դեպի Երևան
‹‹Մեր գերեզմանոցներն ենք թողել Արցախում››․Արմեն Հայրապետյան
Պատարագ` Հաղարծինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. ուղիղ
«Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Արցախի հարցը լուծված չէ, ուժով հակամարտության կարգավորումը բացառված է
Հեռու չէ այն օրը, երբ կնկարահանվի մի նոր հայ-ադրբեջանական ֆիլմ՝ «Հայ ահաբեկիչներից Արցախի ազատագրությունը» խորագրով
Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ավելին
Ավելին