f

Անկախ

ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը Արցախի Հանրապետության օրվա առիթով շնորհավորական ուղերձ է հղել


Սիրելի´ հայրենակիցներ

Դարեր շարունակ արցախահայությունը, հենվելով իր պատմական երկարատև կենսափորձի վրա, կենաց ու մահու պայքար է մղել ՝  հանուն սեփական հայրենիքի, պետականության, ժողովրդի  ազատության ու անկախության։ Այդ պայքարի բարձրակետը  հանդիսացավ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ծնունդը։

Շնորհավորում եմ բոլորիս Արցախի Հանրապետության օրվա  առթիվ։

Մեր ժողովրդի պատմության շրջադարձային այդ օրը  հավաստիացում էր և΄ խորհրդային իշխանություններին, և΄  համայն քաղաքակիրթ աշխարհին, որ արցախցու՝ իր հայրենիքում ապրելու, հարատևելու կամքն անբեկանելի է, լուսավոր ապագայի կերտումը՝ անկասելի:

2020 թ.աշնանային պատերազմն իր ծանր հետևանքներով   լրջագույն մարտահրավեր հանդիսացավ մեր ինքնության ու  լինելիության համար:

Շուտով լրանում է արյունոտ աշնան 2 տարին: Բայց պատերազմի պատճառած վերքերն ու կորուստների մորմոքող  ցավերը դեռևս  թաց են ու թարմ: Չնայած անդառնալի մարդկային և տարածքային կորուստներին՝ Արցախն այսօր ապրում է, ապրում է մեր հազարավոր քաջարի զինվորների կյանքի գնով:

Խոնարհումս նրանց սուրբ հիշատակին։

Արցախի Հանրապետության առջև ծառացած հիմնախնդիրները նոր մարտահրավերներին ընդառաջ տարաբնույթ են:

Ադրբեջանը ցայսօր, խախտելով եռակողմ հայտարարության  դրույթները, Արցախի նկատմամբ պարբերաբար ագրեսիվ  գործողություններ է ձեռնարկում, որոնք որակվում են ինչպես  հայատյացության դրսևորում, այնպես էլ տարածաշրջանում  խաղաղության և կայունության խախտման և հատկապես՝  խաղաղապահ առաքելության չեզոքացման նենգ դրսևորում։

Ներկա դրությամբ առաջնահերթ խնդիրը երկրի հուսալի  անվտանգության ապահովումն է, որն իրականացնում են  Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ ուժերն ու Արցախի  Հանրապետության պաշտպանության բանակի զորակազմը:

 Մենք շարունակելու ենք մեր ջանքերը՝ Արցախի ժողովրդի  ինքնորոշման և անվտանգության համար մղված Արցախյան  ազատամարտի արդյունքների պաշտպանության, խնդրի խաղաղ և արդարացի լուծմանը հասնելու ուղղությամբ։

 

Սիրելի՛ արցախցիներ

Պատմության քառուղիներում մաքառած  հայ ժողովրդի գոյությունն ու փրկությունը մշտապես պայմանավորված է համայն հայության համախմբվածությամբ, միակամութամբ և միասնականությամբ։

Արցախցու հոգեկերտվածքը այնպիսին չէ, որ ընկրկի դժվարությունների առջև: Մեր ազգային հպարտությունն ու  արժանապատվությունը աներեր է, այն ոչ ոք չի կարող խաթարել: Մենք վճռական ենք մեր պայքարում։ Անսասան է իր պատմական  հայրենիքում ապրելու, արարելու արցախցու կամքը։

Աստված ապավեն  Արցախի Հանրապետությանն ու համայն  հայությանը։          

ԱՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժին

 

Արթուր Թովմասյան շնորհավորական ուղերձ անկախության տոն Արցախի Հանրապետություն Հայաստան

Հողերի հանձնման հանդուրժումը բերելու է ծանր հետևանքների, այն մեր ստորացման շղթայի մի օղակն է. Նստացույց հայտարարած ազատամարտիկ
Կիրանցեցիներն են իջել Բագրատ Սրբազանի հետ հանդիպելու
Եկել է ճշմարտության պահը, պետք է պատասխան տանք՝ ում կողմն ենք. Ռուբեն Կարապետյան
Գնել Սանոսյանը լրագրողի ձեռքից վերցրել է խոսափողը ու սկսել ինքը հարցեր տալ
Ներքին զորքերը փաստացի գրավել են Կիրանց գյուղը, որ գյուղի մի մասը հանձնեն մեր թշնամուն. Չալաբյան
ՀԱՐՑԱԶՐՈԻՅՑ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՀԵՔԻԱԹԻ ՄՈՏԻՎՆԵՐՈՎ։
17-ամյա պատանին հոր հետ միասին մահակով ծեծել է արագ վարելու համար իրեն նկատողություն արած քաղաքացիներին
Պարզվել են «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի վթարման պատճառները. զորամասի երկու պաշտոնատար անձ է կալանավորվել
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդիմադիր խմբակցությունները՝ դեսպաններին
Աշոտյան. Դատախազության զեկույցում իմ մասին զրպարտություն է տեղ գտել
Սա ազգային պայքար է
Երբ ավարտից հետո փորձեցինք վճարել ծառայության համար, շատ նեղացավ, խնդրեց, որ նորից իր կացարան տանենք: Այդ հոգևորականը Բագրատ Սրբազանն էր…
․․․ թե ինչպես են բիրտ ուժ կիրառում սեփական հայրենիքն ու տունը պաշտպանող կիրանցեցիների նկատմամբ և հետո հրճվում
Ոստիկանները բլոկավորում են այն հատվածները, որոնք պետք է միակողմանի հանձնվեն Ադրբեջանին. Աբրահամյան
Սպանություն երեւանյան ռեստորանում․ միասին ընթրել են. հետո հանել է ատրճանակն ու կրակել. 46-ամյա տղամարդ է կալանավորվել
Կիրանցում մեկ ժամից ավել հոսանք չկա, ինտերնետն էլ թույլ է
Կիրանցում փաստացի ապօրինի անցագրային ռեժիմ է սահմանվել. ՆԳՆ-ն չի կարողացել չկայակոչել իր գործողությունների հիմքը
Ինչ պայման դրել են, ընդունել եմ, էլի թույլ չեն տվել մտնեմ Կիրանց. մեր սեփական երկրում գերության մեջ ենք ապրում. Բագրատ սրբազան
Որքան էլ փորձեր արվեն այլ դաշտ տեղափոխել այս պայքարը, միևնույն է, պայքարը շարունակվում է. Սուրեն Պետրոսյան
Ադրբեջանցի սահմանապահների հայտարարությունը
Անահիտ Ավանեսյանը պաշտոնանկ կարվի
Ադրբեջանում 96,2 %-ը «Զանգեզուրը, Իրավանը և Գյոյչան» համարում է ադրբեջանական պատմական հողեր. «Թաթոյան» հիմնադրամ
Երևանում անհնազանդության ակցիաները շարունակվում են
«Հրավիրելու ենք փակ հանդիպման». Ընդդիմադիր խմբակցությունները կդիմեն միջազգային կառույցների ու դեսպանատներին
Իրազեկման ակցիա Գյումրիում՝ ի աջակցություն տավուշցիների
Ավելին
Ավելին