f

Անկախ

Որքան էլ ծանր լինեն 44-օրյա պատերազմի հետևանքները, Արցախի ճակատագիրը մեր բոլորի ձեռքում է. «Հայաստան» դաշինք


Արցախի Հանրապետության օրվա առթիվ «Հայաստան» դաշինքը հանդես է եկել ուղերձով.

«1991թ․ սեպտեմբերի 2-ին ԼՂԻՄ մարզային և Շահումյանի շրջանային խորհուրդների համատեղ նստաշրջանը՝ հիմք ընդունելով 1990թ. ապրիլի 3-ի ԽՍՀՄ Գերագույն խորհրդի «ԽՍՀՄ կազմից միութենական հանրապետությունների դուրս գալու կարգի» մասին օրենքը, ընդունեց հռչակագիր ԼՂԻՄ և Շահումյանի շրջանի սահմաններում Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն հռչակելու մասին:

1991 թ. դեկտեմբերի 10-ին ԼՂՀ-ում տեղի ունեցած հանրաքվեով արցախահայության բացարձակ մեծամասնությունն «այո» ասաց իր անկախ պետությանը: Այսպիսով, հայ տարեգրության մեջ արձանագրվեց մեր պատմության ամենալուսավոր էջերից մեկը՝ հայոց երկրորդ պետականության ծնունդը, որը նվաճվեց և իրողություն դարձավ ողջ հայ ժողովրդի հերոսական նվիրումի, անձնուրացության, համառ ու աննահանջ պայքարի շնորհիվ։ 

Տարիների համառ ու տքնաջան աշխատանքով, զոհողություններով ու խիզախումներով, արցախահայության՝ անկախության գաղափարի  անմնացորդ նվիրումով կերտվեց Արցախի հանրապետությունն՝ իր սահմանադրական հարաբերություններով, կայացած պետական ինստիտուտներով, կրթական և մշակութային հաստատություններով, տնտեսական կարողություններով։ 

Արցախն ամրանում էր, համազգային ճիգով օրեցօր կայանում այն համոզումով, որ այն Հայրենիքի, Հայաստանի Հանրապետության հետ անվտանգային, հոգևոր ու տնտեսական մեկ համակարգ է, նույն զարկերակին ուժ տվող և նրանից ուժ ստացող անբաժան մարմին։

 Ավաղ, Հայաստանի գործող իշխանությունների կողմից վարվող արկածախնդիր, կարճատես և ապազգային քաղաքականությունը կորստաբեր և աղետալի հարված հասցրեց Հայաստան-Արցախ անքակտելի միասնականությանը, անվտանգային լրջագույն սպառնալիքների առջև կանգնեցնելով մեր զույգ պետություններին։

 Եվ, այնուամենայնիվ, որքան էլ ծանր լինեն մեզ պարտադրված 44-օրյա պատերազմի հետևանքները, Արցախի ճակատագիրը մեր բոլորի ձեռքում է։  

Պարտությունը դեռ դատավճիռ չէ։ 

Անկախություն և արժանապատվություն նվաճում են այն ազգերը, որոնք չեն հրաժարվում իրենց երազանքներից, որոնք սեփական իրավունքները պաշտպանել գիտեն, գիտեն հողի ու Հայրենիքի գինը։ 

Մենք՝ համայն հայ ժողովուրդը, նոր հաղթանակներ կոփելու թե’ համառություն, թե’ համոզում և թե’ ներուժ ունենք։ 

Միասին մենք կարող ենք։ 

Կեցցե՜ Արցախի Հանրապետությունը։ 

Կեցցե՜ միասնական հայ ժողովուրդը»։

«Հայաստան» դաշինք անկախության տոն Արցախի Հանրապետություն Հայաստան

Իրանը թույլատրել է ՄԱԳԱՏԷ-ի 130 տեսուչի աշխատել երկրում
Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է օտարերկրյա գործակալների մասին օրենքը
Ուկրաինան հայտնել է ռազմադաշտում F-16 կործանիչների կիրառման մոտավոր ժամկետի մասին
Ադրբեջանում մեկնարկել են ռազմական հավաքները
Իսրայել այցելած ԱՄՆ պետքարտուղարը Գազայի խաղաղ բնակիչների տառապանքների համար մեղադրել է ՀԱՄԱՍ-ին
Ծայրահեղականները հրկիզել են Եվրոպայի խոշորագույն զենք արտադրողի ղեկավարի ամառանոցը
ԱՄՆ-ն Ադրբեջանի ո՞ր ընկերությունն է ընդգրկել հակառուսական պատժամիջոցների նոր ցանկում
ԱՄՆ-ը մտադիր է արգելել Ռուսաստանից ուրանի ներմուծումը
Գերմանիայում առաջարկել են պարտադիր զինծառայություն մտցնել տղամարդկանց եւ կանանց համար
ԱՄՆ պաշտպանության նախարարը ԱՄՆ-ի գործընկերներին հորդորել է Patriot ՀՕՊ համակարգեր փոխանցել Ուկրաինային
Պիտի վերադառնանք սկիզբ՝ Արցախ, որ ունենանք Տավուշ, Սյունիք, Գեղարքունիք՝ Հայաստան․ Մետաքսե Հակոբյան
Բանակցություններն ընթանում են այն փաստաթղթի հիման վրա, որ պատրաստել է Ադրբեջանը.Ալիև
Բեկել իշխանությունների սանձազերծած սահմանազատման և սահմանագծման սպառնալի գործընթացը կամ Ոչ հռետորական հարցադրումներ գործող իշխանությանը
Չեմ ուզում տեսնել Հայաստանը էլ ավելի ստորացված. 44-օրյա պատերազմի մասնակիցը նստացույց է սկսել կառավարության մոտ
Մի քանի կարևոր նկատառում Տավուշից սկսված սահմազատման գործընթացի մասին
Կան դիրքեր, որոնք հանձնվել են թուրքերին, Կոթի գյուղում արդեն իրենք են նստած․ Եղիշե Մախսուդյան
Լևոն Քոչարյանի օգնականին մեղադրանք է ներկայացվել
Համացանցում հայտնվել է տեսագրություն, որտեղ տավուշցի տղամարդիկ պատմում են օրեր առաջ Կիրանցում բախման մասին
Հրդեհ Ջրառատ գյուղում. Այրվել է 230 հակ անասնակեր, մոտ 5 խմ փայտ, երկու խորդանոց. Տանտերը այրվածքներով հոսպիտալացվել է
Հայ Եկեղեցին այս քաոսի մեջ միակ կանգուն հեղինակությունն է, թեև թիրախավորված, բայց` համոզիչ և կանգուն․ Լիլիթ Գալստյան
«Տղաներն իրենց կյանքը նրա համար չեն նվիրել, որ մենք ծնկաչոք, սողալով ապրենք»․ Կիրանցում են զոհած զինվորների մայրերը
Սյունիքում 14-ամյա տղան պայթյունից վնասվածքներ է ստացել
Հետո էլ կասի Արագածի վրա մի՛ նայեք, Տավուշ մի՛ գնացեք. Գառնիկ Դանիելյան
Ադրբեջանն այս պահին չի կարող պատերազմ սկսել. Վազգեն Մանուկյան
«Սա վերջը չի». Հայկ Մարությանը միաձայն ընտրվեց «Նոր ուժ» կուսակցության նախագահ
Ավելին
Ավելին