f

Անկախ

Նամակ Օնիկ Գասպարյանին


Նամակ Օնիկ Գասպարյանին

Բարեւ Ձեզ պարոն գեներալ-գնդապետ։

Շոգ Է։ Ահավոր շոգ։ Ու էս շոգին Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Միքայել Արզումանյանին մեղադրանք առաջադրելուց եւ կալանավորելուց հետո, քիչ առաջ ՀՀ Քննչական կոմիտեն, ինչպես եւ սպասելի էր, մեղադրանք առաջադրեց Արցախի Պաշտպանության բանակի նախկին եւս մեկ հրամանատարի՝ Ջալալ Հարությունյանին, ում առաջադրված մի քանի լիստ ծանր մեղադրանքը եթե կարճ ամփոփեմ՝ Ջալալի անփութության, անգործության եւ դիլետանտիզմի պատճառով մենք ունեցել ենք մարդկային եւ տարածքային լրջագույն կորուստներ։

Փաստորեն, Միքայել Արզումանյանի պատճառով մենք կորցրել ենք Շուշին, Ջալալ Հարությունյանի պատճառով՝ բազմաթիվ այլ բնակավայրեր ենք հանձնել ու անմեղ զոհեր տվել։

Հաջորդ դուք եք, պարոն գներալ-գնդապատ։ Ջալալ Հարությունյանն էլ էր Ձեր նման կարծում, որ իր հնազանդ լռությունը, իր նիկոլահպտակությունն ու՝ «ես քաղաքականությամբ չեմ զբաղվում» բոլոր մորթապաշտների սիրած ֆրազը իրեն փրկելու են քավության նոխազ լինելուց ու Նիկոլը Շուշին, Հադրութը, Փառուխը, Քարագլուխը, մի քանի հազար զոհերն իր գրպանը չի գցելու։

Հերթը Ձերն է։ Դուք եղել եք Զինված Ուժերի գլխավոր շտաբի պետ եւ ուղղակի պատասխանատվություն եք կրել պատերազմի համար։

Ու հիմա պատկերացնո՞ւմ եք, թե ձեր գրպանը Նիկոլը մեծ հավեսով ինչեր է գցելու՝ մնացած ողջ փաթեթը՝ Շուշին ու Հադրութն էր հետը, 5 հազար զոհերն ու գերիներն էլ հետը՝ Նիկոլը հեզաճկուն գցելու է ձեր ջեբը։

Ի դեպ, փոխանցում եմ Ձեզ հանրության գերակշիռ մասի տեսակետը՝ լավ է անելու, քանզի դուք բոլորդ, էդ միֆական գեներալներդ, որ Նիկոլի հրաժարականը պահանջող ահասարսուռ մի հայտարարություն արեցիք, հայրենիքի փրկության շարժումը քիչ մնաց Ձեզ հռչակի նոր գեներալ-գնդապետ-մեսիա, որից հետո սպաներն իրենց պագոնները գցեցին Նիկոլի ոտքերի տակ, իսկ դուք գնացիք Սահմանադրական դատարան՝ Ձեր պատիվը օրենքի եւ սահմանադրության շրջանակներում վերականգնելու։

Ձեզ մեղադրանք առաջադրելուց հետո կամ առաջ, Նիկոլը հասնելու է Վիտալի Բալասանյանին ու Արայիկ Հարությունյանին, եւ իրենք հանկարծ չմտածեն, թե ռուսները թույլ չեն տա։ Էն էլ ոնց թույլ կտան։

Նիկոլը հասնելու է բոլորիդ։ Բոլորին։ Բոլոր նրանց, ում ջեբը տեսականորեն հնարավոր է լինելու գցել անամոթ, սարսափելի էս պարտությունն ու անմեղ զոհերի մահվան պատասխանատվությունը։

Նա բոլորիդ սարքելու է սերիալ մարդասպաններ, ովքեր 18 տարեկան ու դեռ անգամ ուչեբկա չանցած երեխաներին տարան եւ մորթեցին բայրաքթարների տակ։

Հա, չմոռանամ Մովսես Հակոբյանին, ով եւս արդեն «քաղաքականությամբ չի զբաղվում»։

Այս արհավիրքի մեղավորն ու պատասխանատուն բոլորիդ սարքելու է դավաճան, դասալիք ու սերիալ մարդասպան եւ հեչ պատահական չի, որ հեռացող գլխավոր դատախազը, բնականաբար, Նիկոլի հանձնարարականով, պետական դավաճանության համար մահապատիժը վերականգնելու օրենսդրական առաջարկ է անում։

Դուք, Հայաստանի եւ Արցախի միֆական գեներալներդ, ունեիք շանս չլռելու, խոսելու, եթե իրապես ասելու բան ունեիք, ինչպես խոսում էիք պատերի տակ եւ կիսաակնարկներ էիք անում հարցազրույցներում։

Բայց դուք նախընտրեցիք վախը։

Վախը Նիկոլից։

Մի մարդուց, ով սարսափում է Ալիեւի ստվերից անգամ։

Դա ձեր բոլորի ընտրություն էր։

Շարունակեք լռել։

Նաիրա Զոհրաբյան ՖԲ Գրառում բաց նամակ Օնիկ Գասպարյան Հայաստան 44-օրյա պատերազմ

Դավիթ Անանյան. Ներկայիս քաղաքական գործընթացների իրական հարթակը Երևանն է
Բերման են ենթարկել պահեստազորի գնդապետ, ազատամարտիկ Գրիգոր Գրիգորյանին
Ակցիայի մասնակիցները ո՛չ քար են նետել, ո’չ անվադող այրել, ո՛չ էլ հարձակվել ոստիկանների վրա. Աբրահամ Գասպարյան
Պայքարի կնիքը դրվելու է Երեւանում, բայց ալիքը գնալու է Տավուշից. Սուրեն Պետրոսյան
«Պատերազմ անցած տղերքը, ազատամարտիկները մեր կողքին են, ժամը եկել է, ոտքի կանգնե՛ք»․ Բագրատ Սրբազան
Իրավիճակը լարվեց. Կիրանցով անցնող մեքենան ոչ մի կերպ չէր համաձայնում բացել բեռնախցիկը
Ուկրաինայի հետ բանակցությունների համար նախադրյալներ չկան. Պեսկով
ՊՆ-ն նոր հաղորդագրություն է տարածել
Ռաիսի. Իրանի դեմ պատժամիջոցների կիրառումը ոչնչի չի հանգեցնի
Օդի ջերմաստիճանն ապրիլի 27-ի ցերեկը, 28-29-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով. Եղանակը Հայաստանում
Տեսե՞լ եք այն սյունի նկարները, որը հրապարակվել է. այն ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարն է. Փաշինյան
Աննախադեպ էր 2023թ. փաստաբաններին բռնության ենթարկելը․ Արման Թաթոյան
Ինչ է եղել 2018-ին, ինչը հիմա չի կատարվում. Քաղաքագետ
Ալեքսանդրով. Ռուսաստանը չի կատարել Հայաստանին պաշտպանելու իր պարտավորությունները, և դրա համար ոչ ոք չի պատժվում
Թվացյալ տնտեսական վերելքի պայմաններում, իրական խնդիրները մնում են ստվերում. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ
Բժշկական կենտրոն են տեղափոխվել նաև Կիրանցում հավաքին մասնակցող երեխաներ. ՄԻՊ-ը սա մտահոգիչ է անվանել
Պաղեստինի նախագահը և մի շարք միջազգային պաշտոնյաներ բանակցություններ կվարեն Էր Ռիադում
Մի շարք պայմանագրային զինծառայողներ աշխատանքից ազատման դիմումներ են գրել․ աղբյուր. Yerevan.Today
Լարված իրավիճակ. Հայաքվեի անդամները փակել են Երևան-Թբիլիսի ճանապարհը՝ Դեբետ գյուղի հատվածում (տեսանյու)
Կասկածներ կան՝ մգեցված ապակիներով մեքենայում եղել են Մհեր Գրիգորյանն ու Շահին Մուստաֆաևը․ Բագրատ Սրբազան
WSJ. Ամերիկյան հետախուզությունը կարծում է, որ Պուտինը, հավանական է, առնչություն չունի Նավալնիի մահվանը
Կիրանցիները 9-րդ օրն է՝ շարունակում են բողոքի ակցիան (ուղիղ)
Հայաստանի դեսպան. Ղարաբաղի բոլոր նախկին ղեկավարները տեղափոխվել են ռուսական խաղաղապահ կոնտինգենտի բազայից
Հայաստան ամրոց-պետությունն իր առջև պետք է առաջնային խնդիր դնի ձևավորելու արժանապատիվ զինվորականության դաս. Ոսկանյան
Դեսպան. Զվարթնոցում տեղի ունեցող գործընթացները չեն նշանակում, որ Հայաստանին այս պահին ռուսական բազա պետք չէ
Ավելին
Ավելին