f

Անկախ

՛՛Հրապարակ"․ քրեական գործ է հարուցվել Խնձորեսկից 28 հոգի, այդ թվում 1 կին, դատվում են՝ ինքնիրավչություն անելու համար


Սյունիքի մարզի Ներքին Խնձորեսկ գյուղը գտնվում է Ադրբեջանի սահմանային անցակետից մոտ 600 մետր հեռավորության վրա։ Գյուղը երեք կողմից շրջապատված է ադրբեջանցիներով։ Մեկ ճանապարհ է կապում գյուղը Հայաստանի հետ։ 2020 թվականի նոյեմբերի 8-ին  գյուղը ռմբակոծվեց թշնամու կողմից, բայց  36 ընտանիքից  ոչ մեկը՝ ոչ մի կին ու երեխա անգամ չլքեցին գյուղը։


Բայց գյուղն ուրիշ խնդիր ունի՝ երկար տարիներ է գյուղում լարված իրավիճակ է։ Գյուղում անհաղթահարելի թշնամանք է առաջացել գյուղի բնակիչների եւ նախկինում ՀՀԿ-ական, 2018-ից ՔՊ-ական Մարտուն Արզանյանի միջեւ, որը երկար տարիներ եղել է գյուղապետը։ Դատ ու դատաստան, հայցեր ու ռազբիրատներ։ Գյուղացիները Արզանյանին են ատում, նա՝ իրենց և դատարանները քաղաքացիական ու քրեական գործեր են քննում՝ ողջ գյուղին տանում բերում են դատարան։

Շուրջ մեկ տարի ոստիկանությունը քննել է նախկին գյուղապետի ու գյուղացիների բողոքները։ Նախ երկարամյա գյուղապետը գյուղի հողերի մեծ մասն իր տնօրինության տակ է առել՝ որը գնել է, որը ձեւակերպել է իր անունով։ Իսկ երբ 2019-ին նոր գյուղապետ է ընտրվել, գյուղացիները հետ են գրավել նախկին գյուղապետի զավթած հողերը՝ համարելով, որ դրանք ապօրինաբար են Արզանյանին պատկանում։

Հենց այս զավթածը հետ գրավելու համար էլ նախկին գյուղապետը դիմել է ոստիկանություն, քրեական գործ է հարուցվել եւ գյուղից 28 հոգի, այդ թվում 1 կին, դատվում են՝ ինքնիրավչություն անելու համար։ Գյուղացիներն էլ գյուղապետի դեմ են բողոքել։ Մի թեման կապված է «Զոհված ազատամարտիկների» հրապարակի և կատարված շինարարական աշխատանքների հետ։ Գյուղացիներն ասում են, որ նախկին գյուղապետը կտրել է գյուղի ոռոգման ցանցը և գյուղը թողել է անջրդի։ Եվ դրա հետևանքով ջուրը ինքնահոսով գնում է դեպի Ադրբեջանի կողմը։

«Հրապարակը» զրուցել է Ներքին Խնձորեսկի  այսօրվա գյուղապետ Երվանդ Մալունցի, գյուղի բնակիչների հետ, ինչպես նաեւ նախկին գյուղապետի հետ։

-Պարոն Մալունց, գյուղն ինչքան ժամանակ է խնդիրներ ունի նախկին գյուղապետի հետ։  Մոտ 28 գյուղացի ամբաստանյալի կարգավիճակում է գտնվում։

- Այդ մի գործով են 28 հոգի։ Նման մի քանի գործ էլ կա, որտեղ ավելի շատ մարդու է դատի տվել։ Դեռ այդ մի գործն է գնացել դատարան։ Սա դեռ 2019-ի գործ է՝ պատերազմից մեկ տարի առաջ։ Կան դեռ 2020 և 2021 թվերի գործեր։

-Դուք՝ որպես գյուղապետ, տեղյա՞կ եք «Զոհված ազատամարտիկների» անվան  հրապարակից։ Կա՞ արդյոք այդ հրապարակը, որտեղ է գտնվում։ Մի գործով պնդում են, որ չկա նման բան գյուղում։ Նաև նախկին գյուղապետը գյուղի հիմնական ոռոգման ցանցն է հանել, տարել և գյուղի հողերը  թողել անջրդի։

-Չգիտեմ, բնակիչներից հարցրեք, թող պատասխանեն։ Ոչ մեկ էլ տեղը չգիտի։ Այդ  պուրակը  թղթերով կա, բայց  գոյություն չունի։  Գյուղը ոռոգման ջուր ունի, ուղղակի հողերի մեծ մասը չեն կարողանում ոռոգեն, ավելի լավ,  նորմալ մշակեն։ Այդ խնդիրները երկար տարիների է, այնպես չէ, որ այս մի քանի տարիների հետ  է կապված։ Գյուղացին բավականին երկար տարիներ է ինչ այդ հողերի հետ կապված պայքարի մեջ է, սակայն մինչև հիմա դրա լուծումը չի ստացվում։

Զրուցեցինք նաեւ գյուղի բնակիչներից մեկի՝ Սուրիկ Բեգլարյանի հետ։

- Ինչքանով մեզ հայտնի է՝ դուք եք նախաձեռնել «Զոհված ազատամարտիկների» հրապարակի կառուցումը, որպես ազատամարտիկ և գյուղի բնակիչ։ Դու՞ք էլ եք կանչվել հարցաքննման։

- Ես այդ աշխատակազմի մեջ ներառված չեմ, բայց ես և Սենիկ Ղուլյանն ենք եղել «Զոհված ազատամարտիկների» անվան հրապարակի նախաձեռնողները։ Մի երկու- երեք մետր պատ ենք դրել, ու մնացել է այդպես կիսատ մինչ օրս։ Հրապարակի մենակ հիմքն է երևում։ Այդ հրապարակը, որը պետք է կառուցվեր և մեկ էլ այդ բարելավման աշխատանքներն իրար հետ «աբսալյուտնի» կապ չունեցող բաներ են։ Ես նոր եմ իմացել, որ իբր 20-25 հոգի աշխատել են։ Դաժե տեղի աշխատողներից արձակուրդ գնացող էլ է եղել, այդ գումարների մոմենտները նոր է ջրի երես հելել։ Թե քանի տարի է տևել, քանի ամիս  է տևել, չգիտեմ։ Այսօրվա պահով ոչ էդ հրապարակը գոյություն ունի, ոչ էլ ասենք էդ կառույցը գոյություն ունի։ Թե որտեղ է այդ հրապարակը, ով է այդտեղ աշխատել, մենակ ինքը՝ նախկին գյուղապետը կարա պատասխանի։ Ընդամենը նախաձեռնողն եմ եղել, որ էդ հրապարակը պիտի կառուցեինք, էն էլ  մուրազ է մնացել։
Ինչ վերաբերում է ոռոգման ջրի հետ կապված ձեր հարցին, ասեմ, որ գյուղի 90 տոկոսը զրկված է ոռոգման ջրից։ Հիմնականում այն հատվածում է մնացել ոռոգման ջուրը, որը էսօր ինքը իբր իրա սեփականություն է համարում։ 2008 թվից դիմել ենք, այդպես էլ մնացել է անպատասխան, 2018 թվին նորից դիմել են ու այս խառնաշփոթը ստեղծվել է։ Այդ հատվածի ցանցը մնում է, մնացողը՝ այլանդակած է։  

Հայկ Արզանյան (գյուղի բնակիչ)- Ես 14 տարի է զինծառայող եմ։ Սաղ օրը՝ պոստեր։ Եթե բախտներս բերում է ամսվա մեջ մի շաբաթ- կիրակի կարում ենք տանը ներկա լինել։ Ոչ մի առնչություն չունեմ ոչ աշխատանքների, ոչ էլ աշխատավարձի հետ։ Մի անգամ միլիցայությունից ինձ կանչել է քննիչը ու ասում է, որ սենց բան կա։ Ասում եմ, որ ես ոչ հրապարակի տեղ գիտեմ, ոչ էլ  ընդհանրապես ընդգրկված եմ եղել էդ աշխատանքներին։ Այնտեղ ստորագրություն կար, իմիս նման՝  մի հատ «ա» տառ ու երկու հատ գիծ, դժվար չէր կեղծելը։ Կամ միգուցե ես էլ ինչ-որ մի թղթի տակ ստորագրել եմ, բայց չեմ իմանում, էդ ինչ թուղթա եղել, որովհետև վառելիք ենք ստացել՝ ստորագրել ենք, սերմացու ենք ստացել, չեմ իմանում, միգուցե  էդ աշխատավարձի թղթերն էլ  էդ արանքում եղել ու  իմ ձեռի տակով անցել է։ Աշխատավարձի չափը չեմ հիշում, ոչ էլ աշխատանքի ժամանակացույցը։

Սենիկ Օհանջանյան- Ես ընդհանրապես չեմ էլ իմացել։ էս վերջերում, որ արդեն նախկին գյուղապետի գործերով քննիչը կանչել է, գնացել եմ, ասում եմ «Այ մարդ, ինչ հրապարակ», ասում է՝ բա աշխատավարձ ես ստացել։ Ես անտեղյակ եմ եղել։ Անցած տարի էր, չեմ հիշում։  Իմ տնամերձն էլ չի ջրվում, ցանցը չկա։

Զրուցեցինք նաեւ նախկին գյուղապետ Մարտուն Արզանյանի հետ․

-Պարոն Արզանյան, գյուղացիները դժգում են, որ գյուղի ոռոգման ցանցը կտրել եք տարել և ջուրը ինքնահոսի դեպի Ադրբեջան է հոսում։

- Նախ ասեմ, որ էդ ինչ ասում են, սուտ են ասում։ Ոչ մի ոռոգման ցանց էլ չեմ կտրել։ Նախկին Սովխոզում, որ եղել են բետոնե բաց խողովակներ, այդ բետոնի խողովակները, որ չեն օգտագործվել՝ ամբողջովին հանել են, նոր ցանց են դրել։ Իսկ այդ փոս տեղերում ինչ-որ խողովակներ են եղել, դրանք հանել են և կանալիզացիայի համար օգտագործել։ Ոռոգման ցանցը նորմալ է, ամեն ինչն էլ կա։ Որտեղ ուզում եք ջուր կապեք, ամեն տեղ էլ ցանց կա։ Ընդամենը այդ  ազբեստի տրուբեքը, որ ցանցին միացված չի, պիտանի չեն, բուլդոզերը Սովխոզի ժամանակ հանել է։

-Գյուղացիները նաև դժգոհում են, որ ապօրինաբար տիրացել եք գյուղի հողերի մեծ մասին։

- Պետությունը Սովխոզն ամբողջովին վաճառել է, ես էլ որպես «Ասպարեզ» ընկեության բաժնետեր անձ որոշակի բաժնետոմսեր եմ ձեռք բերել, հետագայում էլ մյուս բաժնետերերը վաճառել են, էլի  ես առել եմ։ Ի՞նչ կա օրենքի սահմաններում է։ 24 մլն դրամ՝ առաջին բաժնետոմսն են գնել, հետո էլ՝ մնացածը 16 մլն դրամի։ Վերջում էլ ձևակերպվել է, որ նախկին «Ասպարեզ» ՍՊԸ՝ վարչապետի կարգադրությամբ լուծարվել է։ Ինչ-որ հաշվետվություններ էլ, որ մնացել է, մեխանիկորեն անցել է բաժնետերերին, որի բաժնետերերից՝ Արտուշ Մինասյանը հիմա չկա։ Ինքն է եղել տնօրենը, ամեն ինչը իրենից ենք ձեռք բերել։ Հողերի գումարը տվել ենք, առել ենք։

-Իսկ «Զոհված ազատամարտիկների» պուրակի հետ կապված ի՞նչ կասեք։ Որտեղ է այդ պուրակը գտնվում։ Գյուղից մոտ  25 մարդ այս գործով մեկ տարի է հարցաքննվում են ոստիկանությունում՝ որպես շինաշխատողներ և աշխատավարձ ստացողներ։

- Այստեղ ոչ թե պուրակի հարց կա, կամ ինչ, այլ անգործների զբաղվածության հարցն է։ Երկու դրվագ է եղել․ մեկը միլիցիայի լեյտենանտ է եղել, զոհվել է, այդ տարածքի մաքրման աշխատանքների համար գումար է հատակցվել։ Եվ երկրորդ՝  գյուղում մեզ նախատեսված հրապարակ ենք ունեցել, սովորական հրապարակ, այլ՝ ոչ թե «Զոհվածների համար» նախատեսված հրապարակ, այդ տարածքի մաքրման աշխատանքներն ենք իրականացրել։ Մի պատ ենք դրել, որ հետագայում պետք է մի քար դրվեր։ Մեզ ոչ տենց ֆինանսավորում են արել, ոչ էլ։ 1 մլն 500 հազար դրամ ֆինանսավորում է եղել, որն օգտագործել ենք ոչ թե հուշարձան գնելու համար, այլ՝  տեղանքը մաքրելու, կարգի բերելու համար։

- Ո՞վ է տրամադրել այդ 1 մլն 500 հազար դրամը։

- Կես միլիոնը տրամադրել է անգործների միությունը՝ այն անգործների  համար, ովքեր տարին մեկ կամ երկու անգամ որպես անգործ գումար են ստանում։ Մաքրման աշխատանքների համար աշխատակիցներին ենք վարձատրել 320 հազարը՝ օրական ամեն անձին 2000 դրամ, ամսական 13.000 դրամն էլ փոխանցվել է կենսաթոշակայինի ֆոնդ։ Ավելի շատ աշխատանքներ են կատարվել, քան այդ գումարն է։

- Ովքե՞ր են այդ աշխատողները, եթե գյուղի 36 ընտանիքից 25 հոգին հերքում է, որ տեղյակ չէ այդ աշխատավարձից։

- Չգիտեմ, տեղյակ չեմ։ Իրենք են անգործների միությունում ներկա-բացակա արել մարդկանց։ Ես դրա հետ գործ չունեմ։ Ես էդ վեդըմստը ոչ տեսել եմ, ոչ էլ ստորագրել եմ։ Գորիսից ճարտարապետին, ես ինքս հրավիրել եմ, որ ճիշտ ծախսերով իրականացնենք աշխատանքները։ Ինքը մի հատ նախագիծ է կազմել, ամեն ինչը գծագրել։ Այն էլ պետությունը մեզ այդ գումարները չի հատկացրել։ Մի բարերար է՝ մեր բաժնետերերից է եղել և նախկին գործադիր տնօրենը ընկերության, Արթուր անունով, իր ուժերով վերևի դպրոցի մոտ քար է դրել։ Հիմա աշխատավարձ են գրանցել, թե ինչ,  լրիվ կա, թե գումարը ինչ համար է օգտագործվել և ինչ է արվել։
 

 

Խնձորեսկ Հայաստան մեղադրանք

«Հրապարակ». Ի՞նչ եղավ «Լիդիանի» մասնաբաժնի փոխանցումը պետությանը
«Հրապարակ». Պայքարողները չեն տրվել սադրանքներին
«Ժողովուրդ». ՀՀ կառավարությունը ազգային օպերատոր է դարձրել ուզբեկ բիզնես մագնատին, որը սանկցիաների տակ է Եվրոպայում
«Ժողովուրդ». Աչք են փակել, սակայն շարունակում են իրենց պաշտոնները վայելել
«Հրապարակ». «Զադնի» է դրե՞լ, թե՞ իսկապես առողջական խնդիրներ ունի
«Ժողովուրդ». ՔՊ հերթական «ձեռքբերումները»․ Երեւանի ընտրությունների իրավախախտումները չեն վրիպել Freedom House-ի աչքից
«Հրապարակ». Փաշինյանը ամոթանք է տվել, թե՝ չեք ուզում ձեր մի կտոր հողը զիջել հանուն Հայաստանի անկախության
«Ժողովուրդ». Արմավիրի նախկին դատախազները դիմել են արդարադատության նախարարին. ի՞նչ են պահանջում
Եվրահանձնաժողովի նախագահը հնարավոր է համարում Եվրամիությունում TikTok-ի արգելումը
Ռուսաստանն այսօր ավելի արագ է զենք արտադրում, քան երբեւէ, շնորհիվ Չինաստանի. Բլինքեն
Չինաստանի ԱԳՆ-ն չափազանցված է համարում Չինաստանի զարգացման վերաբերյալ` ԱՄՆ-ի մտահոգությունները
Գործարքի կնքմամբ, թե առանց դրա՝ մենք կմտնենք Ռաֆահ. Նեթանյահու
Ռաֆահի վրա հшրձակումը անընդունելի էսկալացիա կլինի․ Գուտերեշ
Չարլզ III-ը քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
Սիբիրում այրվել է ավելի քան 40 հազար հեկտար անտառ
ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենը կայցելի Իրան
ՆԱՏՕ-ն ամբողջ կոալիցիայով հանդերձ պատրաստվում է պատերազմի. WSJ
Ուկրաինային օգնություն տրամադրելու մեխանիզմների վերանայման անհրաժեշտություն կա. ՆԱՏՕ
Ադրբեջանական հասարակության ճնշող մեծամասնության համար «Արևմտյան Ադրբեջանը» դարձել է նոր ազգային նպատակ․ Գեղամյան
Ժիրայր Սեֆիլյանն ու Գարեգին Չուգասզյանը բերման են ենթարկվել
Բռնությունը պետք է դատապարտելի լինի ոչ միայն յուրայինների նկատմամբ գործադրվելու դեպքում․ ՀԺՄ-ն՝ այսօրվա միջադեպի մասին
Գարեգին Բ-ն և Արամ Ա-ն հեռախոսազրույց են ունեցել․ Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսն իր աջակցությունն է հայտնել Մայր Աթոռին
Բագրատ Սրբազանը՝ իշխանական լրատվամիջոցների թիրախում․ Civilnet.am
Ոստիկանները բերման են ենթարկում Աբովյան փողոցը փակած ցուցարարներին՝ այդ թվում կանանց
Արշակունյաց պողոտայում երթևեկությունը կաթվածահար է․ քաղաքացիները փակել են ճանապարհը
Ավելին
Ավելին