f

Անկախ

Արցախի բարձրաստիճան զինվորականների ձերբակալությունների գործընթացը կարող է տեղափոխվել Հայաստան.Ռազմական փորձագետ


Պատերազմի պարտության թիվ մեկ պատասխանատուն, որն իրեն թիվ մեկ մեղավոր չէր համարում, հիմա սկսել է մեղավորների հայտնաբերման գործընթաց և անհրաժեշտ պահին այդ անձանց նաև օրենքով սահմանված կարգով պատասխանատվության ենթարկելու  գործընթացը: Ankakh.com-ի հետ զրույցում Ջալալ Հարությունյանին առաջադրված մեղադրանքի վերաբերյալ ասաց ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը:

«Այդ ամենը, ինչ այսօր տեղի է ունենում՝ քաղաքական պատվերի շրջանակներում է: Հակառակ դեպքում պարտության պատճառները ուսումնասիրելիս պետք է նայել նախ քաղաքական ինչ որոշումների հետևանքով Ադրբեջանին իրավական և բարոյական տեսանկյունից հնարավորություն ընձեռվեց սկսել ռազմական գործողություններ Արցախի նկատմամբ, ինչ կադրային քաղաքականություն իրականացվեց մասնավորապես Արցախի Պաշտպանության Բանակի բարձրագույն հրամկազմն ամբողջովին փոխելով , մասնակի նաև Հայաստանի Հանրապետության Զինված Ուժերի՝ կոնկրետ բանակի հրամկազմը, ԱԱԾ-ի կարևորագույն գլխավոր  վարչությունների պետերին, ԱԱԾ-ի պետին:

2020 թվականի սեպտեմբերի 1-ին Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի քարտուղարի ստորագրությամբ Հայաստանի համապատասխան կառույցի հետ հրամանատարաշտաբային զորավարժություններ անցկացնելու  փաստաթուղթը անտեսելով, որտեղ ակնհայտ ռուսական կողմը մեզ իրազեկում է սպասվելիք պատերազմի մասին, հոկտեմբերի 19-ին ՌԴ նախագահի միջնորդությամբ պատերազմը կանգնեցնելու Փաշինյան Նիկոլի հրաժարվելը, որն այնուհետև մեր հայկական կողմի համար տարածքների, հայրենիքի ու մարդկային լուրջ կորուստների պատճառ դարձավ, որը Փաշինյանը հիմնավորեց, որ իրեն դավաճան  կհամարեին, եթե ինքը կանգնեցներ պատերազմը: Փաստորեն այդ անձը ընդամենը իմաստն էր կարևորում, և ոչ իրավիճակի համարժեք գնահատմամբ  լավագույն լուծում տալը»,- ասաց ռազմական փորձագետը:

Նահապետյանը նշեց, որ այս գործընթացը քաղաքական սխալ որոշումների հետևանքով առայժմ զինվորական վերնախավն է՝ նախկին հրամկազմն է մեղավոր կարգվում և այդ գործընթացը շարունակական է լինելու:

Ռազմական փորձագետը շեշտեց, որ տեսականում չի բացառվում, որ սա իր մեջ նաև իմիտիացիոն բնույթ կրի, որովհետև անաչառ քննություն գնալու  պարագայում այդ բարձրաստիճան զինվորականները կարող են տալ վկայություններ, որտեղ ուղղակիորեն կթիրախավորվեն Արցախի և Հայաստանի իշխանություններին, ինչը կարող է այդ իշխանությունների համար  մահախոսական դառնալ:

«Պատերազմում պարտությունից հետո՝ առայսօր, իրականում գնում է գործընթաց, որտեղ բանակը ոչ թե վերականգնում է իր մարդկային կորուստները, մասնագիտական կորուստները, ռազմական տեխնիկայի կորուստները և եթե վերականգներ, ապա մեկ ցուցիչ կա, որով կարող էինք գնահատել՝ դա զորավարժությունների ինտենսիվությունը կլիներ: Այն ինչ հիմա Ադրբեջանն է անում պատերազմից հետո հիմնականում Թուրքիայի Զինված Ուժերի հետ համատեղ, հայկական  կողմը չունի նման բան, իսկ դա նշանակում է, որ Հայաստանի քաղաքական իշխանության կողմից խնդիր դրված չի՝ վերականգնել բանակում այն կորուստները, որ ունեցել ենք: Փոխարենը զինծառայության մասին օրենքում փոփոխություններ են առաջարկվում, ըստ որի, 24 միլիոն դրամ վճարելուց հետո զինծառայողը կարող է ծառայել 4 ու կես ամիս, որն ինքնին հենց զինծառայողին հնարավորություն չի ընձեռնի ստանալ համապատասխան, համարժեք գիտելիքներ»,- նկատեց Հայկ Նահապետյանը:

Նա ասաց, որ այս օրենքում փոփոխություններ անելուց հետո ժամկետային զինծառայողների թվի կտրուկ նվազում կունենանք, սպայակազմի թվի նվազումն էլ պայմանավորված պատերազմում պարտություն կրելուց հետո և ռազմական բուհերի խոշորացումը, երբ երկու ռազմական բուհ միավորում են մեկի մեջ, դիմորդների կտրուկ նվազում կլինի  ոչ միայն Հայաստանում, այլև Ռուսաստանի Դաշնության կողմից մեզ տրամադրված անվճար տեղերում թվաքանակի կտրուկ նվազումը կբերի մի իրողության, երբ կարճ ժամանակ հետո մեր բանակում մասնագետ սպաների մեծ պահանջարկ կլինի, որը որևիցե ձևով իշխանությունները չեն կարողանա լրացնել:

«Այսինքն, իշխանությունները նաև գործընթաց են սկսել բանակի թվակազմի կտրուկ նվազման, մասնագիտական որակավորման պակասի, որը ինքնաբերաբար բերելու է երկրի անվտանգության խոցելիության և մեր երկու հարևանների կողմից Հայաստանի վրա ճնշումների արդյունքում պարտադրանքին, որին Հայաստանի քաղաքական իշխանությունները ենթարկվելու են: Ադրբեջանի և Թուրքիայի պահանջների կատարումը կբերի հայկական կողմի շահերի ստորադասման և  նորանոր կորուստների»,-ասաց Նահապետյանը:

Նա կարծում է, որ զինվորական վերնախավի դեմ քրեական գործեր հարուցելու գործընթացը ոչ սկիզբն է, ոչ էլ վերջը և որ Պաշտպանության Բանակի երկու հրամանատարները, որոնք ղեկավարել են բանակը պատերազմի օրերին, նման տրամաչափի զինվորականներ չէին ձերբակալվել կամ նրանց դեմ քրեական գործեր չէին հարուցվել:

«Ես չեմ բացառում, որ Արցախում ՊԲ-ի հրամկազմի որոշ զինծառայողների նկատմամբ քրեական գործեր հարուցելուց հետո այդ գործընթացը տեղափոխվի նաև Հայաստան:Եվ մեր Զինված Ուժերի բարձրաստիճան  զինծառայողների դեմ քրեական գործեր կհարուցվեն, նրանք կենթարկվեն քրեական պատասխանատվության: Չմոռանանք, որ պատերազմի ժամանակ  Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, նաև այլ սպաներ՝ Գլխավոր Շտաբի պետի տեղակալներ հարուցված քրեական գործով գտնվում են անազատության մեջ, բայց ոչ պատերազմի հետ կապված, այլ զինամթերքի գնման ժամանակ որոշակի բացթողումների պատճառով: Ես չեմ բացառում, որ այդ անձանց նկատմամբ քրեական գործերով նոր մեղադրանքներ կառաջադրվեն հենց պատերազմի ժամանակ ծառայողական անփութություն դրսևորելու պատճառաբանությամբ այլ հոդվածներով ևս»,-ասաց վերջինս:

Հայկ Նահապետյանը շեշտեց, որ տեսականորեն չի բացառում,որ զինվորականների դեմ քրեական գործեր հարուցելով ու նրանց ձերբակալելով, Փաշինյանը փորձում է չեզոքացնել այն պոտենցիալ վտանգը, որը մոտակա ապագայում կարող է  առաջանալ Հայաստանի կողմից Ադրբեջանին Հայաստանի տարբեր մարզերում տարածքային զիջումներ իրականացնելու  իրողության ֆոնին և այդ զինվորականների ակտիվացումը Փաշինյանի իշխանության համար բավականին վտանգավոր կարող է լինել:

Հաշվի առնելով այն, որ այդ գործընթքցները կասեցնելու համար գործնականում ռեսուրսներ ունեն նաև նախկին զինվորականները, ապա նրանց չեզոքացվում են՝ ձերբակալելով կամ կալանավորելով: Նահապետյանը նկատում է, որ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությանը ևս ձեռնտու է, որպեսզի այդ նախկին բարձրաստիճան զինվորականները ևս ձերբակալվեն կամ նրանց խափանման միջոցը փոխվի, քրեական գործեր հարուցվեն և այդ խոչընդոտները, որոնք նրանք տեսականորեն կարող են հարուցել ՀՀ իշխանությունների կողմից Ադրբեջանին նոր զիջումներ իրականացնելու գործընթացին, ապա Ադրբեջանը ևս շահագրգիռ է, որ այդ խոչընդոտները վերցվեն:

«Այդ առումով Ալիևի և Փաշինյանի նպատակները, գործելաոճը և թիրախները համընկնում են: Ուստիև Փաշինյանը Միշելի միջնորդությամբ Ալիևի հետ հանդիպման ընթացքում Ալիևին և եվրոպական կառույցներին ցույց տվեց, որ Հայաստանում և Արցախում իրավիճակն ամբողջությամբ ինքն է տիրապետում և ցանկացած բարձրաստիճան նախկին զինվորականի կարող է ձերբակալել, կարող է քրեական գործ հարուցել նրա դեմ, այնպես որ Ալիևն այդ առումով որևէ անհանգստանալու խնդիր չունի: Այն գործընթացները, որ պայմանավորվել են,միգուցե բանավոր որոշակի պայմանավորվածություններ էլ լինեն Փաշինյանի ու Աիևի միջև, այդ բոլոր գործընթացները մինչև վերջնական նպատակ կարող են իրականացվել :Այդ առումով Ալիևը կարող է հանգիստ լինել , քանի դեռ Փաշինյանը Հայաստանում զբաղեցնում է վարչապետի պաշտոնը»,- եզրափակեց Հայկ Նահապետյանը:

 

Հայկ Նահապետյան ձերբակալություն Արցախ Արցախի ՊԲ Հայաստան Հայկա Ալոյան խմբագրի ընտրանի

Հողերի հանձնման հանդուրժումը բերելու է ծանր հետևանքների, այն մեր ստորացման շղթայի մի օղակն է. Նստացույց հայտարարած ազատամարտիկ
Կիրանցեցիներն են իջել Բագրատ Սրբազանի հետ հանդիպելու
Եկել է ճշմարտության պահը, պետք է պատասխան տանք՝ ում կողմն ենք. Ռուբեն Կարապետյան
Գնել Սանոսյանը լրագրողի ձեռքից վերցրել է խոսափողը ու սկսել ինքը հարցեր տալ
Ներքին զորքերը փաստացի գրավել են Կիրանց գյուղը, որ գյուղի մի մասը հանձնեն մեր թշնամուն. Չալաբյան
ՀԱՐՑԱԶՐՈԻՅՑ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՀԵՔԻԱԹԻ ՄՈՏԻՎՆԵՐՈՎ։
17-ամյա պատանին հոր հետ միասին մահակով ծեծել է արագ վարելու համար իրեն նկատողություն արած քաղաքացիներին
Պարզվել են «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի վթարման պատճառները. զորամասի երկու պաշտոնատար անձ է կալանավորվել
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդիմադիր խմբակցությունները՝ դեսպաններին
Աշոտյան. Դատախազության զեկույցում իմ մասին զրպարտություն է տեղ գտել
Սա ազգային պայքար է
Երբ ավարտից հետո փորձեցինք վճարել ծառայության համար, շատ նեղացավ, խնդրեց, որ նորից իր կացարան տանենք: Այդ հոգևորականը Բագրատ Սրբազանն էր…
․․․ թե ինչպես են բիրտ ուժ կիրառում սեփական հայրենիքն ու տունը պաշտպանող կիրանցեցիների նկատմամբ և հետո հրճվում
Ոստիկանները բլոկավորում են այն հատվածները, որոնք պետք է միակողմանի հանձնվեն Ադրբեջանին. Աբրահամյան
Սպանություն երեւանյան ռեստորանում․ միասին ընթրել են. հետո հանել է ատրճանակն ու կրակել. 46-ամյա տղամարդ է կալանավորվել
Կիրանցում մեկ ժամից ավել հոսանք չկա, ինտերնետն էլ թույլ է
Կիրանցում փաստացի ապօրինի անցագրային ռեժիմ է սահմանվել. ՆԳՆ-ն չի կարողացել չկայակոչել իր գործողությունների հիմքը
Ինչ պայման դրել են, ընդունել եմ, էլի թույլ չեն տվել մտնեմ Կիրանց. մեր սեփական երկրում գերության մեջ ենք ապրում. Բագրատ սրբազան
Որքան էլ փորձեր արվեն այլ դաշտ տեղափոխել այս պայքարը, միևնույն է, պայքարը շարունակվում է. Սուրեն Պետրոսյան
Ադրբեջանցի սահմանապահների հայտարարությունը
Անահիտ Ավանեսյանը պաշտոնանկ կարվի
Ադրբեջանում 96,2 %-ը «Զանգեզուրը, Իրավանը և Գյոյչան» համարում է ադրբեջանական պատմական հողեր. «Թաթոյան» հիմնադրամ
Երևանում անհնազանդության ակցիաները շարունակվում են
«Հրավիրելու ենք փակ հանդիպման». Ընդդիմադիր խմբակցությունները կդիմեն միջազգային կառույցների ու դեսպանատներին
Իրազեկման ակցիա Գյումրիում՝ ի աջակցություն տավուշցիների
Ավելին
Ավելին