f

Անկախ

Ինչո՞ւ եք մոռանում` ինչ կատարվում այժմ Հայաստանում․ ամեն շաբաթ 1 կամ 2 գյուղ է օկուպացվում. արք. Այքազյանի ելույթը


Ինչո՞ւ եք մոռանում, թե ինչ եղավ Եմենում, ինչո՞ւ եք մոռանում, թե ինչ է կատարվում Եթովպիայում, ինչո՞ւ եք մոռանում, թե ինչ կատարվում այժմ Հայաստանում․ ամեն շաբաթ մեկ կամ երկու գյուղ է օկուպացվում, ի՞նչ եղավ 110-118 ռազմագերիների հետ վերջին երկու տարիների ընթացքում։

Այս մասին ԵՀԽ գագաթնաժողովին ասել է  ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի միջեկեղեցական հարցերով պատասխանատու, ԵՀԽ կենտրոնական կոմիտեի գործադիր վարչությունում Հայ Առաքելական Եկեղեցու ներկայացուցիչ Գերաշնորհ Տ. Վիգեն արք. Այքազյանը:

«Շնորհակալություն ժողովի նախագահողին, իմ գնահատանքը հանրային հարցերով համագործակցող կազմակերպություններին, միևնույն ժամանակ ունեմ որոշ մտահոգություններ:

Անհնար է անտեսել իմ ժողովրդի նկատմամբ վայրագությունները։ Եթե չեմ սխալվում ինչ-որ մեկն ասաց, թե ինչո՞ւ ենք այդքան շատ խոսում Ուկրաինացիների մասին, որովհետև Ուկրաինան եվրոպա է։ Նկատի ունեմ, եթե ինչ-որ բան է պատահում Աֆրիկայում, նշանակում է չպե՞տք է միջամտենք, եթե ինչ-որ բան է կատարվում Ասիայում չպե՞տք է միջամտենք, կամ ինչ-որ բան է պատահում Ամերիկայում ՝ չե՞նք պատրաստվում միջամտել։

Եթե անարդարություն է լինում, մեր բարոյական պարտականությունն է արձագանքել։ Նախագահող, սույն ժողովը չի կարող տեղի ունենալ առանց մատնանշելու այն վայրագությունները, որոնք կատարվել են մարդկանց նկատմամբ։ Ինչո՞ւ եք մոռանում, թե ինչ եղավ Եմենում, ինչո՞ւ եք մոռանում, թե ինչ է կատարվում Եթովպիայում, ինչո՞ւ եք մոռանում, թե ինչ կատարվում այժմ Հայաստանում․ ամեն շաբաթ մեկ կամ երկու գյուղ է օկուպացվում, ի՞նչ եղավ 110-118 ռազմագերիների հետ վերջին երկու տարիների ընթացքում։ Աշխարհում չկա ոչ մի կառավարություն, որը ճնշում է գործադրում Թուրքիայի և Ադրբեջանի կառավարությունների վրա, որպեսզի այդ երիտասարդներին ազատ արձակեն։ Որտե՞ղ էինք մենք, երբ շուրջ 5000 երիտասարդ սպանվեց։ Պարզապես եզրահանգում ենք․ «Մենք դատապարտում ենք»։ Եվ ինչ՞, հետո ի՞նչ․․․ Նախագահող, սույն կազմակերպությունը պետք է լինի բարոյական կազմակերպություն և հոգ տանի յուրաքանչյուր ազգի, յուրաքանչյուր փոքրամասնության, յուրաքանչյուր մարդու համար, ովքեր տառապում են. շնորհակալ եմ»,- ասել է նա:

Գերաշնորհ Տ. Վիգեն արք. Այքազյան ելույթ Տեսանյութ Հայաստան

Բայդենը ներել է 317,000 ամերիկացու՝ 6,1 միլիարդ դոլարի ուսանողական պարտքը
Պետք է առերեսվենք ճշմարտությանը և ընդունենք, որ Ռուսաստանն ավելի արդյունավետ է իր ռшզմական ջանքերում. Ուկրաինայի ԱԳ նախարար
Թուրքիան դադարեցրել է առևտրային կապերն Իսրայելի հետ․ Bloomberg
Գազայի հատվածի վերակառուցումը կարժենա 40 մլրդ դոլար
ՆԱՏՕ գլխավոր քարտուղարը պահանջել է հինգ տարում 100 մլրդ դոլար հավաքել Ուկրաինայի օգնության համար
Շոլցն ու Նեթանյահուն քննարկել են Գազայում պատանդներին ազատելուն ուղղված ջանքերը
Մակրոնը հերթական անգամ հայտարարել է, որ չի բացառում Ուկրաինա զորքեր ուղարկելը
ISW-ն չի բացառում Ռուսաստանի՝ օդադեսանտային ստորաբաժանումները Արևելյան Ուկրաինա տեղափոխելու մտադրությունը
Շոլցն ու Մակրոնը Սի Ցզինպինի այցից առաջ գաղտնի ընթրիք կանցկացնեն Փարիզում. Politico
Ավտոն շուռ եք տալիս հենց հիմա. ոստիկանական բեսպրիդել Կիրանցում
Ռազմական ոստիկանության պետը Կիրանցում հսկում է տարածքների հանձման գործընթացը
Կիրանցում մարդկանց բերման ենթարկելիս որոշ դեպքերում անհամաչափ ֆիզիկական ուժ է կիրառվել․ ՄԻՊ
Չինաստանը, Ճապոնիան և Ռուսաստանը այլատյացության պատճառով տնտեսական դժվարություններ են ապրում. Բայդեն
Հողերի հանձնման հանդուրժումը բերելու է ծանր հետևանքների, այն մեր ստորացման շղթայի մի օղակն է. Նստացույց հայտարարած ազատամարտիկ
Կիրանցեցիներն են իջել Բագրատ Սրբազանի հետ հանդիպելու
Եկել է ճշմարտության պահը, պետք է պատասխան տանք՝ ում կողմն ենք. Ռուբեն Կարապետյան
Գնել Սանոսյանը լրագրողի ձեռքից վերցրել է խոսափողը ու սկսել ինքը հարցեր տալ
Ներքին զորքերը փաստացի գրավել են Կիրանց գյուղը, որ գյուղի մի մասը հանձնեն մեր թշնամուն. Չալաբյան
ՀԱՐՑԱԶՐՈԻՅՑ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՀԵՔԻԱԹԻ ՄՈՏԻՎՆԵՐՈՎ։
17-ամյա պատանին հոր հետ միասին մահակով ծեծել է արագ վարելու համար իրեն նկատողություն արած քաղաքացիներին
Պարզվել են «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի վթարման պատճառները. զորամասի երկու պաշտոնատար անձ է կալանավորվել
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդիմադիր խմբակցությունները՝ դեսպաններին
Աշոտյան. Դատախազության զեկույցում իմ մասին զրպարտություն է տեղ գտել
Սա ազգային պայքար է
Երբ ավարտից հետո փորձեցինք վճարել ծառայության համար, շատ նեղացավ, խնդրեց, որ նորից իր կացարան տանենք: Այդ հոգևորականը Բագրատ Սրբազանն էր…
Ավելին
Ավելին