f

Անկախ

Մեր միակ զենքը, որով կարող ենք մեր երկիրն ու պետականությունը ոտքի կանգնեցնել, կրթությունն է․ մանկավարժ


Ի՞նչ խնդիրներով, ձեռքբերումներով և ակնկալիքներով է սկսում ուսումնական տարին ուսուցչական համայնքը։ Այս հարցերի շուրջ է «Անկախը» զրուցել «Հայաստանի ուսուցիչների միություն» նախաձեռնության համակարգող, մանկավարժ Շողեր Բաբայանի հետ։

-Տիկին Բաբայան, եթե ուսուցչական համայնքի տեսանկյունից գնահատեք՝ ի՞նչ ձեռքբերումներով և ի՞նչ խնդիրներով ենք մեկնարկել նոր ուսումնական տարին։

-Որպես ձեռքբերում  կարող եմ նշել ծրագրերի ու չափորոշիչների փոփոխության նախապատրաստական փուլը, ատեստացիաները, տնօրենների ու փոխտնօրենների վերապատրաստումները, որոնք հետո իրենց  ձեռք բերած գիտելիքները պետք է փոխանցեն դպրոցի  ուսուցչական համայնքին։ 

Ուսուցիչների 20 տոկոսն արդեն ատեստավորվել է նոր չափորոշիչներին համապատասխան։ Առաջիկա 5 տարվա ընթացքում ողջ ուսուցչական համայնքը ատեստավորված կլինի։ 

Այս տարվանից արդեն գնահատման համակարգում են որոշակի հետաքրքիր փոփոխություններ սպասվում։ Այդպիսով ուսուցիչը ապահովագրվում է և հնարավորություն է ստանում արդարացի և հավաստի գնահատում իրականացնել։  Մենք ունենալու ենք որոշակի գնահատականներով արտացոլում՝ երեխան ունի լրացուցիչ աշխատանքի կարիք, թե ոչ։ Մինչ այս  ուսուցիչը անգամ վերևից միջամտությամբ գնահատում  էր անում, որ երեխան նույն դասարանում չմնա։ Հիմա այդպես չի լինելու։ Այս մեխանիզմն  ուսուցիչներին էլ է մոտիվացնելու, որ իրական գնահատականներ նշանակեն, իրական գնահատականներից հետո ուսուցիչը լրացուցիչ աշխատելու դեպքում լրացուցիչ վարձատրություն կստանա, ինչն էլ  մոտիվացիա է ուսուցիչների համար։ Աշակերտների համար էլ հստակ կլինի, որ պետք է  սովորեն։  Այս մեխանիզմի կիրառության դեպքում կփոխվի թե ուսուցիչների, թե աշակերտների հոգեբանությունը, դրա արդյունքում կունենանք գիտակից, կրթությունից չփախչող աշակերտներ և գնահատականից չկառչած աշակերտներ և ծնողներ։

Ունենք նաև բացեր։ Կարծում եմ՝  պետք է լիներ նաև դասարանում աշակերտների թվի նվազում, ինչը ֆինանսի հետ է կապված, և այս տարի չկարողացան կարգավորել։ Հրապարակումներից ենթադրում ենք, որ դա մնաց հաջորդ ուսումնական տարվան, բայց հույսի տեսքով, հստակ չգիտենք՝ կանեն, թե ոչ, բայց դա ամենակարևորն է, որ պետք է արվեր։  Աշակերտների թվի կրճատումը դասարանում  կրթական գործընթացի հենց առաջին խթանը պետք է լիներ։ 

-Իսկ ուսուցիչների իրավունքների պաշտպանվածության առումով ձեռքբերումներ ունե՞նք։

-Ուսուցիչների իրավունքների պաշտպանվածության առումով դեռ որպես այդպիսին լուրջ ձեռքբերումներ չունենք։ Ինքս օրենսդրության մեջ էլ  նման փոփոխություններ չեմ տեսնում։

-Պաշտոնյաների ելույթներից  տպավորություն է ստեղծվում, որ ուսուցիչների համար բարձր աշխատավարձ ստանալու հնարավորություն է ընձեռվել և ով ցածր է վարձատրվում, իր մեղքով է։ Արդյո՞ք նման միտում նկատել եք։ Եվ դա ինչպես կանդրադառնա ուսուցիչների իրավունքների պաշտպանության վրա։  

-Գործընթացը դեռ նոր է, դեռ չեն կարող ասել՝ իր մեղքով է կամ իր մեղքով չէ։ Կամավոր ատեստավորման գործառույթների մեջ դեռ շատ բացեր կան, կամավոր ատեստավորման չգնալու ուսուցիչների վախերը դեռևս արդարացված են։  Երբ դաշտը հստակեցվի, ավելի պարզ լինի, ավելի մատչելի, ուսուցիչը գիտակցված ու վստահ գնա այդ քայլին՝ իմանալով, որ արդար է ամեն ինչ, այդ դեպքում նոր կարող է նման մթնոլորտ ձևավորվել, որ ուսուցիչը իր ցանկությամբ է ցածր վարձատրվում։

Բայց նաև նշեմ, որ այսպիսով ուսուցիչների աշխատավարձի հարցը չի լուծվում։ Եթե անգամ լինեն ուսուցիչներ, որ 400 կամ 500 հազար դրամ աշխատավարձ ստանան, պետական համակարգի աշխատավարձերի հետ համեմատությամբ դա բարձր վարձատրություն չէ։ Ուստի ևս մեկ անգամ ուսուցիչներին համախմբվելու և իրենց իրավունքների համար պայքարելու կոչ եմ անում։

-Վերջերս մասնագետներն ահազանգում են, որ Հայաստանում ուսուցիչների պակաս ունենք, որ պայքարում ենք ոչ թե որակյալ ուսուցիչ, այլ պարզապես ուսուցիչ ունենալու համար։ Դրան զուգահեռ տեղի են ունենում բարեփոխումներ։ Արդյոք դրանք միտվա՞ծ են ուսուցչի մասնագիտության գրավչության մեծացմանը։

-Որոշում է կայացվել, ըստ որի՝  եթե ուսուցչի թափուր հաստիքը մի քանի անգամ մրցույթ հայտարարելուց հետո չի համալրվում, կարող է ոչ մանկավարժ մասնագետը դիմել՝ ներկայացնելով որոշակի կրեդիտներ, և անցնել աշխատանքի այդ հաստիքում։ Այս որոշմամբ  որոշակի առաջընթաց կարող ենք ունենալ։ Եթե աշխատավարձի բարձրացումն ու ատեստավորումը հստակեցվի, ուսուցիչների պակասի հարցն այսպես կարող է լուծվել։

-Արդյոք այս ուսումնական տարին կրթության համար ստեղծված պայմաններով ու նախադրյալներով ինչ-որ կերպ տարբերվո՞ւմ է նախորդներից։

-Ես տարբերել չեմ կարող։ Բայց պետք է նշեմ, որ օրենսդրական դաշտը մի քիչ խառն է ու խճճված։ Ուսումնական տարվա սկիզբն է, բայց դեռևս անհստակությունները շատ են։ Հուսով եմ՝  քայլ առ քայլ  աշխատելով կպարզեցվի ամեն բան, իրենք էլ որոշակի հղկումներ կանեն ու կկարողանանք մտնել հունի մեջ, կկարողանանք նորը ընկալել ու ընդունել։ 

Ընդհանրապես դպրոցում ամեն բան պետք է փոխվի,գուցե  անգամ սեղանն ու աթոռը, քանի որ այսօրվա աշակերտը նույնը չէ, ինչ 10 կամ 15 տարի առաջ սովորող աշակերտը։ Նաև մենք պետք է ընդունենք, որ ունենք լուրջ մարտահրավերներ տարածաշրջանում։ Եվ մեր միակ զենքը, որով կարող ենք մեր երկիրն ու պետականությունը ոտքի կանգնեցնել, կրթությունն է։  Եթե դանդաղեցնենք կրթության ընթացքը, չենք կարող մարտահրավերներին դիմակայել։ Ուսուցիչն իր տեմպն առնվազն մի քանի անգամ պետք է արագացնի։

 

 

 

Շողեր Բաբայան Հայաստանի ուսուցիչների միություն խմբագրի ընտրանի հարցազրույց կրթություն ուսուցիչ դպրոց

Բայդենը ներել է 317,000 ամերիկացու՝ 6,1 միլիարդ դոլարի ուսանողական պարտքը
Պետք է առերեսվենք ճշմարտությանը և ընդունենք, որ Ռուսաստանն ավելի արդյունավետ է իր ռшզմական ջանքերում. Ուկրաինայի ԱԳ նախարար
Թուրքիան դադարեցրել է առևտրային կապերն Իսրայելի հետ․ Bloomberg
Գազայի հատվածի վերակառուցումը կարժենա 40 մլրդ դոլար
ՆԱՏՕ գլխավոր քարտուղարը պահանջել է հինգ տարում 100 մլրդ դոլար հավաքել Ուկրաինայի օգնության համար
Շոլցն ու Նեթանյահուն քննարկել են Գազայում պատանդներին ազատելուն ուղղված ջանքերը
Մակրոնը հերթական անգամ հայտարարել է, որ չի բացառում Ուկրաինա զորքեր ուղարկելը
ISW-ն չի բացառում Ռուսաստանի՝ օդադեսանտային ստորաբաժանումները Արևելյան Ուկրաինա տեղափոխելու մտադրությունը
Շոլցն ու Մակրոնը Սի Ցզինպինի այցից առաջ գաղտնի ընթրիք կանցկացնեն Փարիզում. Politico
Ավտոն շուռ եք տալիս հենց հիմա. ոստիկանական բեսպրիդել Կիրանցում
Ռազմական ոստիկանության պետը Կիրանցում հսկում է տարածքների հանձման գործընթացը
Կիրանցում մարդկանց բերման ենթարկելիս որոշ դեպքերում անհամաչափ ֆիզիկական ուժ է կիրառվել․ ՄԻՊ
Չինաստանը, Ճապոնիան և Ռուսաստանը այլատյացության պատճառով տնտեսական դժվարություններ են ապրում. Բայդեն
Հողերի հանձնման հանդուրժումը բերելու է ծանր հետևանքների, այն մեր ստորացման շղթայի մի օղակն է. Նստացույց հայտարարած ազատամարտիկ
Կիրանցեցիներն են իջել Բագրատ Սրբազանի հետ հանդիպելու
Եկել է ճշմարտության պահը, պետք է պատասխան տանք՝ ում կողմն ենք. Ռուբեն Կարապետյան
Գնել Սանոսյանը լրագրողի ձեռքից վերցրել է խոսափողը ու սկսել ինքը հարցեր տալ
Ներքին զորքերը փաստացի գրավել են Կիրանց գյուղը, որ գյուղի մի մասը հանձնեն մեր թշնամուն. Չալաբյան
ՀԱՐՑԱԶՐՈԻՅՑ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՀԵՔԻԱԹԻ ՄՈՏԻՎՆԵՐՈՎ։
17-ամյա պատանին հոր հետ միասին մահակով ծեծել է արագ վարելու համար իրեն նկատողություն արած քաղաքացիներին
Պարզվել են «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի վթարման պատճառները. զորամասի երկու պաշտոնատար անձ է կալանավորվել
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդիմադիր խմբակցությունները՝ դեսպաններին
Աշոտյան. Դատախազության զեկույցում իմ մասին զրպարտություն է տեղ գտել
Սա ազգային պայքար է
Երբ ավարտից հետո փորձեցինք վճարել ծառայության համար, շատ նեղացավ, խնդրեց, որ նորից իր կացարան տանենք: Այդ հոգևորականը Բագրատ Սրբազանն էր…
Ավելին
Ավելին