f

Անկախ

«Նրան սպասելիս». առաջնախաղ՝ Ռուսական թատրոնի Փոքր բեմում


Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի Փոքր բեմի խաղացանկը համալրեց ժամանակակից դրամատուրգ և ռեժիսոր Միխայիլ Խեյֆեցի «Նրան սպասելիս» պիեսը՝ Ելենա Վարդանյանի ռեժիսուրայով։ Առաջնախաղը կայացավ սեպտեմբերի 4-ին: 

Մ․ Խեյֆեցը դրամատիկական և գրական տարբեր միջազգային մրցույթների մրցանակակիր և դափնեկիր է։

«Նրան սպասելիս» պիեսը գրվել է 2010թ.։ Այն բեմադրվել է ռուսաստանյան տարբեր թատրոններում։ Ինքը՝ հեղինակը, այն ժանրային առումով բնութագրել է որպես քնարական կատակերգություն։

Առաջին հայացքից սա իսկապես կատակերգություն է, բայց մի փոքր տխուր։ Բեմում տարբեր տարիքի չորս կանայք են։ Յուրաքանչյուրն իր ճակատագրով, իր զգացմունքային դրամայով: Համացանցի միջոցով նրանք ծանոթանում են մի տղամարդու հետ և շտապում այգի ժամադրության՝ ակնկալելով ինչ-որ հրաշքի, ազատվելու մենակությունից, առօրյա դժվարություններից։ Արդյո՞ք ճակատագիրը բարեհաճ կլինի նրանց նկատմամբ, և նրանց երազանքն իրականություն կդառնա:

Ներկայացման մեջ խաղում են Լալիտա Բուկիան, Լիանա Սևումյանը, Ելենա Եսայանն ու Յուլիա Ժդանովան: Ներկայացման բեմանկարիչը Արթուր Հարությունյանն է, երաժշտական ձևավորումը՝ Ելենա Վարդանյանի, խորեոգրաֆիան՝ Նունե Կիրակոսյանի:

Ներկայացումը նախատեսված է 16+ անձանց համար:

Առաջնախաղերը կկայանան սեպտեմբերի  11-ին,  20-ին, 21-ին և 28-ին:

«Նրան սպասելիս» Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոն Հայաստան

Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Օրգանական քիմիայի ինստիտուտի հարակից տարածքում շինարարությունը դադարեցվել է
Պաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասին
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Ավելին
Ավելին