f

Անկախ

Սերժ Սրապիոնյանին փոխանցել են, որ եթե ուզում է ԵՊՀ-ում աշխատել, ապա Նիկոլ Փաշինյանին պիտի չքննադատի․ Oragir.news


ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը ցանկացել է բանասիրական ֆակուլտետի դասախոս, Սփյուռքի նախկին փոխնախարար, հասարակական գործիչ Սերժ Սրապիոնյանին հեռացնել աշխատանքից՝ ասելով, որ Սրապինոյանը պետք է իրենց՝ ՔՊ-ի ու Նիկոլ Փաշինյանի իշխանության դեմ չխոսի։ Oragir.news-ի հետ զրույցում Սրապիոնյանը պատմել է, որ Հովհաննիսյանը ֆակուլտետի դեկանի և ամբիոնի վարիչի միջոցով է փորձել դա փոխանցել իրեն, սակայն մերժում է ստացել․ «Այսպես կոչված՝ նորաթուխ ռեկտորը դեկանին ու ամբիոնի վարիչին է հայտնել, որ չի ուզում ինձ հետ պայմանագիր կնքել։ Ընդ որում, քառորդ դրույք է իմ աշխատանքը, անցած տարի կես էր, հիմա քառորդ։ Պատճառաբանում են, թե ուսանողների թիվը քիչ է, ժամեր չկան, իրենք այնտեղ հաշվարկային ինչ-որ նոր մեթոդներ են մտցրել և այլն։ Դե, նպատակը պարզ է․ իրենց նման չմտածող դասախոսներից ազատվելն է, դա արդեն ակնհայտ է։ Դեկանն ու ամբիոնի վարիչը բավականին կայուն դիրքորոշում են դրսևորել, երկուսն էլ պնդել են, որ չի կարող նման բան լինել, որովհետև այն շրջանը, որը ես եմ դասավանդում, այդ շրջանի մասնագետ չունենք։ Պայման է դրել, թե հետը խոսեք, որ այլևս մեր դեմ չխոսի, այլևս մեր անունը չտա, այդ դեպքում կստորագրեմ։ Իհարկե, պայմանագիրն այս պահին ստորագրել է, ժամերը բաշխել են, ես ունեմ շաբաթական այդ քառորդ դրույքի ժամերը, բայց պայմանը դա է եղել, որ ես իրենց բացերի մասին չխոսեմ։

Բնականաբար, ես դեկանին ասացի, որ չեմ կարող չխոսել, որովհետև իմ աչքի առաջ քանդում են ամեն ինչ բոլոր որոլտներում, և այդ կրթության վայ-նախարարը մինչև այսօր որևէ ծպտոց չի հանել անգամ բուհերի՝ այսպես կոչված կենտրոնացման, բայց իրականում քանդման դեմ։ Դպրոցական ծրագրերի մասին մոտ օրերս ես հաղորդումով հանդես կգամ, խայտառակ ծրագրեր են, որոնց մասին իրենք լռում են՝ այս նախարար կոչվածը, որ դումանով պատեց հայոց կրթական համակարգը։ Այնտեղ միջնադարի շրջանն են հանել և այլն, ես դա հետագայում կգրեմ։ Ըստ էության՝ բոլոր այն դասախոսները՝ Էդգար Ղազարյանը, Ռուբեն Մելիքյանը․․․, այսինքն՝ տեղի է ունենում քաղհալածանք, ինչը որևէ իշխանության օրոք չի եղել այսպիսի ցինիզմով և այսպիսի լկտիությամբ։

Մարդկանց ուղղակի պարտադրում են, որ խոսենք իրենց նման, ասեն իրենց նման, համաձայնեն ամեն ինչին, ներողություն եմ խնդրում ոչ հայերեն բառի համար, ժարգոնային բառի համար, որպեսզի բարեհաճեն «թուլափայ» գցել դասախոսներին, բայց մոռանում են, որ դասախոսներն ինքնասիրություն ունեցող, իրենց անձի վերաբերյալ իրենց մոտեցումն ունեցող անհատներ են։ Դասախոսները հո չե՞ն կարող լինել այն ամբոխային մտածողը, որին իրենք կառավարում են։ Ես 40 տարի համալսարանում դասավանդել եմ և ունեցել եմ բավականին բարձր վարկանիշ, խնդիրն այդ 40 տարիներին էլ չի վերաբերում, այլ այն ուսանողներին, որոնք գալու են ու սրանց անգրագետ ճամարտակությունները լսեն Եվրոպայում իրենց շրջագայությունների և այլնի մասին, դասախոսություն չեն լսելու։ Էս մարդիկ, է՜հ, Թուրքիայից եկան․․․, Աշոտ Մելքոնյանը խոսեց այդ մասին, երջանկահիշատակ Արտակ Մովսիսյանը խոսեց այդ մասին․․ Ծրագիրը Թուրքիայից կազմել-բերել են, և պատկերացրեք՝ ավագ դպրոցից այս պահին հանված է միջնադարյան գրականությունը, և մեր գրականությունը սկսվում է 19-րդ դարի սկզբից՝ մոտավորապես թուրքական գրականության տարիքին։ Սա նշանակում է քո երկիրը դնել թուրքական ստվերի տակ, էն թուրքականի, որը հասակ չունի, որ ստվեր ունենա։ Այսինքն՝ այսքան կամակատար, լպրծուն, թուրքերի իշխանությունը երանություն համարող, ազգադավ երևույթներ երբեք հայոց իշխանական լծակներին մոտ չեն եղել»,- Oragir.news-ի հետ զրույցում ասել է Սրապիոնյանը։

Հայաստան Սերժ Սրապիոնյան

․․․ թե ինչպես են բիրտ ուժ կիրառում սեփական հայրենիքն ու տունը պաշտպանող կիրանցեցիների նկատմամբ և հետո հրճվում
Ոստիկանները բլոկավորում են այն հատվածները, որոնք պետք է միակողմանի հանձնվեն Ադրբեջանին. Աբրահամյան
Սպանություն երեւանյան ռեստորանում․ միասին ընթրել են. հետո հանել է ատրճանակն ու կրակել. 46-ամյա տղամարդ է կալանավորվել
Կիրանցում մեկ ժամից ավել հոսանք չկա, ինտերնետն էլ թույլ է
Կիրանցում փաստացի ապօրինի անցագրային ռեժիմ է սահմանվել. ՆԳՆ-ն չի կարողացել չկայակոչել իր գործողությունների հիմքը
Ինչ պայման դրել են, ընդունել եմ, էլի թույլ չեն տվել մտնեմ Կիրանց. մեր սեփական երկրում գերության մեջ ենք ապրում. Բագրատ սրբազան
Որքան էլ փորձեր արվեն այլ դաշտ տեղափոխել այս պայքարը, միևնույն է, պայքարը շարունակվում է. Սուրեն Պետրոսյան
Ադրբեջանցի սահմանապահների հայտարարությունը
Անահիտ Ավանեսյանը պաշտոնանկ կարվի
Ադրբեջանում 96,2 %-ը «Զանգեզուրը, Իրավանը և Գյոյչան» համարում է ադրբեջանական պատմական հողեր. «Թաթոյան» հիմնադրամ
Երևանում անհնազանդության ակցիաները շարունակվում են
«Հրավիրելու ենք փակ հանդիպման». Ընդդիմադիր խմբակցությունները կդիմեն միջազգային կառույցների ու դեսպանատներին
Իրազեկման ակցիա Գյումրիում՝ ի աջակցություն տավուշցիների
«Հեռացնե՛լ Նիկոլին», Հիմնական խրամատը Հայաստանի հրապարակն է». բողոքի ակցիա՝ կառավարության շենքի դիմաց
Ոստիկանները Բագրատ Սրբազանին թույլ չեն տալիս մտնել Կիրանց
Սյունիքում իրանական ավտոբուսի ողբերգական դեպքով նախաձեռնվել է քրվարույթ. պարզվել է զոհերի և վիրավորների ինքնությունը
Ատլանտյան դիետա. ինչպես է սնուցման նոր միտումն օգնում նիհարել
Գառնիկ Դանիելյանին հաջողվել է հասնել Կիրանց և միանալ բնակիչներին
Չափազանց ցավալի է ինձ համար, որ այսօր թիրախավորված է եկեղեցին. Լեւոն Քոչարյանի օգնական
Բռնի ուժով բերման էին ենթարկվել նաև 3 անչափահաս տղաներ. Կիրանցի գյուղապետ
Սևբերետավորներն հարց եմ տալիս, փախչում են. Բագրատ Սրբազան
«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին
Կառավարությունը լուծարեց «Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ը
Կառավարությունը խստացնում է հարկային քաղաքականությունը. Շրջանառության հարկի դրույքաչափերը կրկնակի կբարձրանան
Կամրջելով դպրոցներն ու թանգարանները. մեկնարկում է «ԴասԱրվեստ» ծրագիրը
Ավելին
Ավելին