Նորվեգացի Մագնուս Կառլսենը հրաժարվել է հետագա մասնակցությունից Սենթ Լուիսում անցկացվող Grand Chess Tour-ի մրցաշարից:
«Ես հրաժարվել եմ մասնակցել մրցաշարին: Ինձ միշտ դուր է եկել Սենթ Լուիսում խաղալը: Հուսով եմ, որ ապագայում կվերադառնամ այստեղ»,- գրել է Կառլսենը Twitter-ում:
Երեք տուրից հետո աշխարհի գործող չեմպիոնն ուներ 1,5 միավոր։