f

Անկախ

ԲԱՑ ՆԱՄԱԿ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանին


ԲԱՑ ՆԱՄԱԿ


ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանին


Հանրապետության հանրակրթության վիճակն իսկապես աղետալի է և շատ մտահոգիչ: 
Այո´, կրթութան որակի ապահովման գլխավոր պատասխանատուն ուսուցիչն է` կա լավ ուսուցիչ` կա կրթության լավ որակ: 

Այսօր մենք` մանկավարժներս, լա՞վ ենք ճանաչում մեր սովորողներին, գիտե՞նք նրանց անհատական ու անձնային որակները: 


Տեղեկատվական ու հաղորդակցական բարձր տեխնոլոգիաների այս «հորձանուտում» մարդը հաճախ է հայտնվում նոր իրավիճակներում և միջավայրում` կարծես չհասցնելով հասկանալ, թե ինչ է կատարվում իր շուրջբոլորը. ուր է գնում աշխարհը, որն է այն արժեհամակարգը, որը պետք է ուղեկցի մեզ: Հետևելով այսօրվա դպրոցականների վարքագծին ու նրանց արժեքային կողմնորոշմանը` հեշտ է նկատել, որ նոր ձևավորվող սերունդը հոգեբանությամբ ու աշխարհընկալմամբ, իր տեղեկացվածությամբ, փիլիսոփայությամբ զգալիորեն ավելի առաջադեմ, հասուն ու շրջահայաց է:

Հանրակրթության պետական չափորոշիչում  հստակ նշվում է, թե սովորողին ինչ սովորեցնել, բայց արագ փոփոխվող այս աշխարհում ավելի առաջնային, հրատապ ու կարևորություն է դառնում, թե ում ենք սովորեցնում:

Ուսուցիչն ինչպիսի տարակարգեր էլ ունենա, լինի կամավոր ատեստավորված, թե, ոչ, լավ ուսուցման արդյունքը կլինի շատ չնչին, նույնիսկ աննշան, եթե մենք չգիտենք ու չենք հասկանում, թե ինչպիսի երեխաների հետ գործ ունենք: 

Ուստի ջանքերը դպրոցում` սովորողին ուսուցանել չափորոշիչային պահանջներին համապատասխան, դպրոցից դուրս այս խայտաբղետ միջավայրում կարող են անմիջապես արժեզրկվել ու կորչել:

Յուրաքանչյուր երեխայի կրթությունը, նրա ճակատագիրը չպետք է անտեսվի հասարակության կողմից ու մանկավարժի աչքից և պետք է դառնա բոլորիս` սոցիոլոգների, հոգեբանների, ազգագրագետների, մշակութաբանների, քաղաքական գործիչների ուշադրության ու հոգատարության առարկան:

Հարգարժան փոխնախարար, Դուք մասնագիտությամբ լինելով սոցիոլոգ` պետք է որ լավ հասկանայիք ու գիտակցեիք, որ կրթության որակի ապահովման «աքիլեսյան գարշապարը» թաքնված է ոչ թե «ուսուցիչների մեջ» և դպրոցում, այլ` մեր այսօրվա ընտանիքներում, ծնողական համայնքներում և այսօրվա հասարակությունում տիրող, մեղմ ասած, անորոշ ու անառողջ մթնոլորտում:

Մեր կրթասեր հայ ընտանիքներում արդյո՞ք իշխում են այն մեծ պատասխանատվությունն ու պարտականությունը դպրոց հաճախող երեխայի ուսումնառության նկատմամբ, երեխաներն արդյո՞ք ձևավորվում են ազնվության, անկեղծության մթնոլորտում:
Դուք չե՞ք նկատել, որ մեր դպրոցականները, այո՜, միայն պարտաճանաչորեն հաճախում են դպրոց, բայց սովորելու ձգտումը հատկապես բարձր դասարաններում հետզհետե նվազում և  հասնում է խայտառակ պատկերի:

Օրինակ` կա՞ գոնե մեկ դիմորդ (իհարկե` լինում են երջանիկ բացառություններ), որ առանց լրացուցիչ պարապմունքների (առնվազն 1-2 տարի) կարողանա հաղթահարել բուհերի ընդունելության քննությունների նվազագույն շեմը:

Եվ ցավալի է, որ, ըստ կրթության տեսչության վերջին արդյունքների, 2 հազար 937 սովորողների թվով 47%-ն անբավարար է ստացել մաթեմատիկայից:

Հարգարժան կրթության նախարարություն, եթե, իհարկե, ունեք ազնվություն և համարձակություն (որովհետև հիմա ճշմարտություն ասելն ընդունված չէ ու նաև վտանգավոր է), ինչպես նաև` մտահոգված եք կրթության որակով, ապա փորձեք մեր հանրակրթության ցանկացած դպրոցի (բացառությամբ որոշ դպրոցների)  10-րդ դասարաններում ցանկացած  ուսումնական առարկայից անցկացնել թեստային գրավոր աշխատանքներ և շատ արագ կհամոզվեք, այսինքն` կտեսնեք, որ դպրոցականների գերակշռող մասը տարիներ շարունակ ոչինչ չի սովորել և չի սովորում:
Եթե դուք չեք տեսնում, որ այսօր երեխաները չեն ուզում սովորել և փախչում են սովորելուց, և չգիտեք, թե ինչ են ուզում նրանք ու ինչ պետք է անեն, ինչու են անտարբեր կրթության նկատմամբ, ապա հանրակրթությունը չի կարող «աշխատել», ինչպիսի տարակարգեր էլ մեջտեղ բերեք:

Դպրոցականներին սովորելու դաշտ բերելու գերխնդիրն է, որ պետք է նախարարությունն ուղղի կրթության որակի ապահովման վեկտորն իր ողջ մեծությամբ: 
Ցանկացած պարտադրանք անհարիր է կրթությանը: Երեխան պետք է ցանկանա, ձգտի և ոգևորվի սովորելու համար: 

Գիտակցեք, որ դպրոցը պետք է արտացոլի ներկա կյանքը, այն իրական և կենսական կյանքը, որով երեխան ապրում է տանը, շրջապատում կամ բակում:

Հարգարժան փոխնախարար, Ձեր այս բարեփոխումներով` ոչինչ չասող կամավոր ատեստավորումներով ու տարակարգերով, կրթության անհրաժեշտ որակ չենք կարող ապահովել: Կրկնում եմ և դարձյալ կկրկնեմ` եթե չեք «բացել» սովորողին և նրա ներսում գտնվող «աշխարհը», չեք ուսումնասիրել, չեք շոշափել ու չգիտեք այսօրվա դպրոցի դասարանների մթնոլորտը, դպրոցում 6-8 ժամ անցկացնող երեխաների հետաքրքրություններն ու ցանկությունները, նրանց բարոյահոգեբանական ու հուզական հոգեվիճակները: Դպրոցի դռները փակելով և «ոստիկան» խաղալով դա կրթություն, պարզապես ծիծաղելի է:

Այս ամենը հաղթահարելի է և իրականանալի, եթե ուսուցիչն իսկապես ուսուցիչ է (կամավոր ատեստավորումն այստեղ ոչ մի նշանակություն չունի): Հարկ եմ համարում իմ այս մտահոգություններն ավարտել մանկավարժական մտքի ամենաազդեցիկ դեմքերից մեկի` Ջոն Դյուիի հետևյալ դիտարկմամբ. «Ուսուցումը պետք է կենտրոնանա ժողովրդավարական գործընթացների վրա, իսկ դասարանը պետք է արտացոլի ընդհանրական հասարակությունը և դառնա իրական կյանքի լաբորատորիա»:

Իմ առաջարկությունները

• Հարգելի կրթության նախարարություն, առայժմ «բաց թողեք ուսուցչի ձեռքը» և լրջորեն ու մեծագույն պատասխանատվությամբ զբաղվեք դպրոցի խորհրդի` որպես դպրոցի կառավարման բարձրագույն մարմնի լիազորությունների լիարժեք կատարման խնդիրներով (թե Ձեզ հետաքրքրում է միմիայն ու միայն դպրոցի տնօրենի ընտրության մասով): Կառավարման խնդիրներն այսօրվա դպրոցների լրջագույն  խնդիրներից են:

• Լրջորեն հետևեք դպրոցի խորհրդում ընդգրկված ծնողական խորհրդի լիազորությունների ոչ թե ձևական, այլ` ըստ էության լիազորությունների պատշաճ կատարմանը: Գտնում եմ, որ այսօր կա նաև հրատապ անհրաժեշտություն` վերանայելու ծնողական խորհրդի ընդհանուր և բացառիկ լիազորությունները: 
• Պատշաճ ուշադրությամբ հետևել մանկավարժական խորհրդի և ծնողական խորհրդի համագործակցությանը և արդյունքները դարձնել խորհրդակցությունների լուրջ քննությունների առարկա:
• Վերանայել դասղեկական աշխատանքների բովանդակությունը և ընդլայնել նրանց լիազորությունները: 
Դասղեկ-ծնող, ծնող-դասղեկ կապը պետք է լինի դպրոցի կարևորագույն խնդիրներից մեկը;
• Դպրոց-ընտանիք-համայնք, ընտանիք-դպրոց-համայնք կապերի ամրապնդումը պետք է դառնա տվյալ համայնքի գերակա խնդիրը: 
• Ուսուցիչները ծնողներին պետք է վերաբերվեն որպես երեխայի կրթության հարցում իրենց գործընկերների և համագործակիցների: Ծնողների պարտականությունները երեխաների դպրոց գնալով չեն ավարտվում:
• Ուսուցիչների վերապատրաստման դասընթացներին զուգահեռ, ինչո՞ւ ոչ` կազմակերպել նաև դասընթացներ դպրոցների խորհրդի ծնող անդամների, ծնողական խորհրդի նախագահների, ինչպես նաև` տվյալ համայնքի համապատասխան մասնագետների մասնակցությամբ:
Լռել չէի կարող, լռել` նշանակում է անձամբ մասնակիցը լինել Ձեր բարեփոխումների մոլորություններին ու ինքնախաբեությանը:
Կրթության հարգելի պատասխանատուներ, վերջ տվե՜ք Ձեր հեքիմություններին:

Ռոմեն Մնացականյան
Ֆիզմաթ. գիտ. թեկնածու

 

բաց նամակ Ժաննա Անդրեասյան Ռոմեն Մնացականյան Հայաստան

Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Բագրատ Սրբազանը հանդիպել է Կիրանցիների հետ. նրա հայտարարությունը. ուղիղ միացում
Իսկ կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որ դրված է մեր սեղանին, իր բնույթով կայսերական պատմություն է՝ գրված ծայրագավառի ժողովրդի համար․ Փաշինյան
Բագրատ Սրբազանը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների հետ քայլերթով գալու է Երևան
Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի հերոսների պանթեոնը (ֆոտո)
Արցախցու առաջին և գերնպատակն է Քրիստոսով և հաղթանակած վերադառնալ Արցախ. Արցախի թեմի առաջնորդ
Նման ամպրոպ Երևանում ես դեռ չէի տեսել. Գագիկ Սուրենյան
ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել կաշառքի դիմաց Ադրբեջանի շահերը սպասարկելու համար
Eurowings ավիաընկերությունը մայիսի 4-ից մեկնարկել է Բեռլին -Երևան- Բեռլին երթուղով չվերթերը
Եթե իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավելի կտրուկ քայլերի դիմել
Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ»
Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»
Գյումրիում կրակը մարելուց հետո հրշեջները տանը գտել են 2 երեխայի դի
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը
Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ
Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում. ջուրը լցվել է հարակից տները, փողոցները
Ավելին
Ավելին