f

Անկախ

Երանուհի Թումանյանցը ՄԱԿ-ի աշխատանքային խմբին ներկայացրել է ՀՀ-ում կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում գրանցած առաջընթացը


Արդարադատության նախարարի տեղակալ Երանուհի Թումանյանցը հեռավար ձևաչափով մասնակցել և ելույթով է հանդես եկել ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի հատուկ նստաշրջանի քաղաքական հռչակագրի կիրարկման արդյունքների քննարկման նպատակով տեղի ունեցած Միավորված ազգերի կազմակերպության Կոռուպցիայի դեմ պայքարի կոնվենցիայի (UNCAC) աշխատանքային խմբի հանդիպմանը, NEWS.am-ին տեղեկացնում են նախարարությունից:

Փոխնախարարն ընդգծել է վերջին չորս տարիների ընթացքում Հայաստանում ժողովրդավարության ամրապնդմանն ուղղված գործընթացին զուգընթաց՝ կոռուպցիայի կանխարգելման և դրա դեմ պայքարի ուղղությամբ կատարված աշխատանքները, որոնք ամբողջապես համապատասխանում են ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի հատուկ նստաշրջանում ընդունված քաղաքական հռչակագրով սահմանված նպատակներին:

 

 

Փոխնախարար Թումանյանցը ներկայացրել է Հայաստանում հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ բարեփոխումները և դրանց իրականացման արդյունքում գրանցած առաջընթացը, մասնավորապես հայտնել է, որ 2021 թվականին ստեղծվել է Հակակոռուպցիոն կոմիտեն և ներկայացրել է Կոմիտեի գործառույթները:

Ընդգծվել է նաև Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի՝ որպես կանխարգելիչ մարմնի ստեղծումը, գործառույթները, ինչպես նաև Հանձնաժողովի գործունեության դրական արդյունքները:

Հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ բարեփոխումների համատեքստում փոխնախարար Թումանյանցը նշել է, որ հակակառուպցիոն դատարանների գործարկումն սկսվել է 2021 թվականի հոկտեմբերից և 2022 թվականի տարեվերջին ամբողջապես կգործարկվի 3 ատյանի դատարաններով: Նշվել է նաև, որ ՀՀ գլխավոր դատախազությունում ստեղծվել է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն, ինչպես նաև ներկայացվել վարչության գործունեության դրական արդյունքները: 

Կարևորվել է նաև կոռուպցիայի դեմ պայքարի վերաբերյալ հանրային իրազեկման արշավների իրականացումը և այս համատեքստում ներկայացվել են Հակակոռուպցիոն հաղորդակցության գործողությունների ծրագրով նախանշված միջոցառումները:

Ելույթի վերջում փոխնախարար Թումանյանցը մեկ անգամ ևս ընդգծել է, որ կոռուպցիայի դեմ պայքարը համարվում է Հայաստանի կարևորագույն առաջնահերթություններից մեկը և այս ոլորտում իրականացվում է կարևոր բարեփոխումային օրակարգ:

Երանուհի Թումանյանց ՄԱԿ կոռուպցիայի դեմ պայքար Հայաստան

Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Բագրատ Սրբազանը հանդիպել է Կիրանցիների հետ. նրա հայտարարությունը. ուղիղ միացում
Իսկ կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որ դրված է մեր սեղանին, իր բնույթով կայսերական պատմություն է՝ գրված ծայրագավառի ժողովրդի համար․ Փաշինյան
Բագրատ Սրբազանը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների հետ քայլերթով գալու է Երևան
Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի հերոսների պանթեոնը (ֆոտո)
Արցախցու առաջին և գերնպատակն է Քրիստոսով և հաղթանակած վերադառնալ Արցախ. Արցախի թեմի առաջնորդ
Նման ամպրոպ Երևանում ես դեռ չէի տեսել. Գագիկ Սուրենյան
ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել կաշառքի դիմաց Ադրբեջանի շահերը սպասարկելու համար
Eurowings ավիաընկերությունը մայիսի 4-ից մեկնարկել է Բեռլին -Երևան- Բեռլին երթուղով չվերթերը
Եթե իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավելի կտրուկ քայլերի դիմել
Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ»
Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»
Գյումրիում կրակը մարելուց հետո հրշեջները տանը գտել են 2 երեխայի դի
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը
Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ
Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում. ջուրը լցվել է հարակից տները, փողոցները
Ավելին
Ավելին