f

Անկախ

««Կողք կողքի» միջազգային ներառական երաժշտական արտ փառատոնը տարվա ընթացքում կատարած աշխատանքի հաշվետվությունն է». Արա Խզմալյան


ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ, ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի հովանու ներքո սեպտեմբերի 6-ին Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում կայացել է «Կողք կողքի» միջազգային ներառական երաժշտական արտ փառատոնի բացման արարողությունը, որին ներկա էր ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը:

Բացման շրջանակում փառատոնի մասնակից երեխաներն ու պատանիները ներկայացել են նկարչական, կերամիկական, ձեռագործ աշխատանքների ցուցադրությամբ և համերգային ծրագրով:

Նախարարի տեղակալի նշմամբ՝ վերջին տարիներին մեծ ուշադրություն է դարձվում մշակույթի ոլորտում ներառականության սկզբունքի իրացմանը, ինչով և կարևորվում է այս փառատոնը:

««Կողք կողքի» միջազգային ներառական երաժշտական արտ փառատոնը մեր կարևորագույն ներառական նախագծերից մեկն է և՛ իր հանրային ուղերձներով, և՛ բարոյական բովանդակությամբ:  Բարեբախտաբար, ի տարբերություն բազմաթիվ այլ նախագծերի՝ այն չի ավարտվում համերգային բովանդակությամբ և փառատոնային ձևաչափով, միանգամյա ակցիա չէ, այլ ամբողջ տարվա ընթացքում տարվում են աշխատանքներ, և փառատոնը դառնում է իրականացրած աշխատանքների, փոխհարաբերությունների արդյունքն ու հաշվետվությունը: Հատկանշական է, որ փառատոնի շրջանակում  հանրապետության լավագույն ստեղծագործողները հանդես են գալիս զարգացման առանձնահատկություններ ունեցող անձանց հետ, ինչը փառատոնի ճիշտ ընթացքի վկայությունն  է»,- ընդգծել է Արա Խզմալյանը և իր երախտագիտությունը հայտնել փառատոնի կազմակերպիչներին:   

«Կողք կողքի»  կրթամշակութային հասարակական կազմակերպության ղեկավար և փառատոնի կազմակերպիչ Նաիրա Սարգսյանի տեղեկացմամբ՝ փառատոնի բացման համերգին և ցուցադրությանը մասնակցում են շուրջ 100 երեխա՝ 10 կենտրոններից, իսկ փառատոնի փակման գալա համերգին երեխաները հանդես կգան անվանի երաժիշտ կատարողների հետ:

Նշենք, որ սեպտեմբերի 7-8-ին Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում միջազգային ճանաչում ունեցող երաժշտաթերապիայի, արտ թերապիայի, ներառական կրթության մասնագետները կանցկացնեն  սեմինարներ և վարպետության դասեր՝ վերականգնողական կենտրոնների, նախադպրոցական և հանրակրթական ուսումնական հաստատությունների մասնագետների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների, հոգեբանների, երաժշտական և արտ թերապիայի մասնագետների, երաժշտության ուսուցիչների, լոգոպեդների և ծնողների համար:

Փառատոնի փակմանը՝ սեպտեմբերի 10-ին՝ ժամը 19։00-ին, «Գաֆէսճան» արվեստի կենտրոնի տարածքում տեղի կունենա գալա համերգ՝ անվանի երաժիշտների և երգիչների մասնակցությամբ. Վահագն Հայրապետյան, Գոռ Սուջյան, Արամ mp3, «Նեմրա», «Hope for coffee», Զարուհի Բաբայան, Վիգեն Հովսեփյան, Լիդուշիկ, Մալենա, ինչպես նաև սիրված այլ արվեստագետներ ու երաժշտական խմբեր, որոնց հետ հանդես կգան նաև փառատոնի պատանի մասնակիցները։

Փառատոնն իրականացնում է «Կողք կողքի» կրթամշակութային հասարակական կազմակերպությունը: Գլխավոր հովանավորն է «ArLeAM» ընկերությունը:

 

ՀՀ ԿԳՄՍ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ

ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ  

 

 

 

ՀՀ ԿԳՄՍ «Կողք կողքի» միջազգային ներառական երաժշտական արտ փառատոն Հայաստան

Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Բագրատ Սրբազանը հանդիպել է Կիրանցիների հետ. նրա հայտարարությունը. ուղիղ միացում
Իսկ կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որ դրված է մեր սեղանին, իր բնույթով կայսերական պատմություն է՝ գրված ծայրագավառի ժողովրդի համար․ Փաշինյան
Բագրատ Սրբազանը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների հետ քայլերթով գալու է Երևան
Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի հերոսների պանթեոնը (ֆոտո)
Արցախցու առաջին և գերնպատակն է Քրիստոսով և հաղթանակած վերադառնալ Արցախ. Արցախի թեմի առաջնորդ
Նման ամպրոպ Երևանում ես դեռ չէի տեսել. Գագիկ Սուրենյան
ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել կաշառքի դիմաց Ադրբեջանի շահերը սպասարկելու համար
Eurowings ավիաընկերությունը մայիսի 4-ից մեկնարկել է Բեռլին -Երևան- Բեռլին երթուղով չվերթերը
Եթե իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավելի կտրուկ քայլերի դիմել
Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ»
Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»
Գյումրիում կրակը մարելուց հետո հրշեջները տանը գտել են 2 երեխայի դի
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը
Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ
Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում. ջուրը լցվել է հարակից տները, փողոցները
Աշտարակ քաղաքի Պռոշյան փողոցի տներից մեկի բակում՝ մոտ 3 մետր փոսի մեջ քաղաքացու դի է հայտնաբերվել
«Հրապարակ». Համայնքային ոստիկանություն կստեղծեն
«Ժողովուրդ». Հանձնաժողովի անդամները կասկածելիորեն անհայտ դատավորներ են եղել․ Ինչպես է ԲԴԽ անդամ դարձել Արմեն Դանիելյանը
«Փաստ». Բիզնես «շղթա»՝ վիզաների ստացման գործընթացում
Ավելին
Ավելին