f

Անկախ

Ես Ուկրաինա չեմ մեկնի և ձեզ էլ խորհուրդ չեմ տա. Ալեքսանդր Լապշին


Ինձ պարբերաբար գրում են ընկերներս, թե այ Լապշին, այդքան արկածախնդիր ես, չես վախեցել ադրբեջանցի բռնապետ Ալիևից, խեղճացրել ես նրան Եվրոպական դատարանում, ռեպորտաժներ ես արել Իրաքից ու Իրանից, Սոմալիից ու Գվինեա-Բեսաուից, չես վախենում դատական վեճի մեջ մտնել և հաշիվներ մաքրել ռուսաստանյան մենթերի հետ, իսրայելական ՆԳՆ-ի և այլոց հետ: Բայց ահա Ուկրաինա մեկնել, որպեսզի օգնես փախստականներին կամ գոնե պատմես, թե ինչ է այնտեղ տեղի ունենում, վախենում ես:

Գիտեք ինչ, սա նման է հայտնի ֆիլմի «Ես վախկոտ չեմ, բայց վախենում եմ» իրավիճակին, ուստի Ուկրաինա չեմ մեկնի: Յուրաքանչյուր արկած պետք է նպատակ ունենա, իմաստ և լրացուցիչ տարբերակ ձախողման դեպքում: Ոչ միայն ռազմաճակատի գիծ չեմ գնա, այլև նույնիսկ Լվով ու Կիև չեմ գնա, չնայած սիրում եմ Ուկրաինան, շատ եմ եղել այնտեղ և իմ ընտանիքը բնիկ այնտեղից է:

Բանն այն է, որ Ուկրաինան նախկինում էլ խնդրահարույց երկիր էր կոռուպցիայի, անօրինականության և համատարած խառնաշփոթի առումով: Ի դեպ, Ռուսաստանն էլ ավելի խնդրահարույց եմ համարում, վերն ասվածին գումարած նաև չարդարացված քաղաքական հավակնությունները: Ահա երբ պատերազմ է ընթանում, փլվում են իշխանության կառույցներն անգամ ամենաամուր երկրում, իսկ եթե տվյալ երկրում մինչև պատերազմն էլ թոշակները եղել են ամսական 100 դոլարից էլ պակաս, բժշկությունը՝ զրոյական, քրեածին և ամեն մի մանրուքի համար հարկ էր լինում կաշառք տալ պաշտոնյային (ասում եմ նաև ելնելով անձնական փորձից), ապա  ամեն ինչ միանգամից է փլվում: Ես սա ինչու հիշեցի: Որովհետև Ուկրաինայում հասկանալի պատճառով այժմ համատարած անիշխանություն է, այդ հարցում մեղքն առաջին հերթին հարձակվող կողմինն է, բայց հասարակ մարդկանց դա չի մխիթարում:

Կարելի է Ուկրաինա գնալ Լեհաստանի կողմից որպես լրագրող և լռվել՝ փորձելով պրծնել զինկոմիսարիատից: Ես կատակ չեմ անում: Այնտեղ իսկական երկաթե վարագույր է զինակոչիկային տարիքի անձանց համար և պետության պաշտպանության տեսանկյունից դա միանգամայն հիմնավորված է, բայց քե՞զ ինչ: Մեկ էլ տեսար լրտեսության մեջ մեղադրեն Կիևում «Մայր Ուկրաինա» արձանը  լուսանկարելու համար և փակեն բանտում «լրտեսության» համար: Ի պատասխան բացատրության, թե դա թյուրիմացություն է, և հյուպատոսին կանչելու, տուն զանգահարելու և այլ պահանջին, կծեծեն մահակներով և աքացիներով: Քսի կտան լրտեսի վրա: Էդպես էլ կփտես բանտում՝ ոչնչի չհասնելով: Իսկ մարմինդ հետո կտանեն, ասենք, Խերսոն և կնետեն դաշտերում որպես ռուս վարձկան-օկուպանտի մարմին, դե գնա ու ապացուցիր, որ կոկորդիլոս չես: Հետո՝ տարիներ անց, գուցեև պարզեն, թե ինչն ինչոց է, և հետմահու արդարացնեն, միայն թե արդեն մարդ չի լինի, որին ներողություն հայտնեն:

Հիմա և՛ Ռուսաստանում, և՛ Ուկրաինայում յուրաքանչյուր աննշան անձ հատուկ ծառայություններում երազում է հաճոյանալ, և դուք նրա համար համեղ պատառ եք: Եվ կարևոր չէ՝ քննադատում ես Պուտինին, թե ոչ, նրանք կասեն, որ դու քննադատում ես Պուտինին, որպեսզի շահեն ուկրաինացիների վստահությունը:

Իսկ ահա իմ դեպքում չի կարելի մոռանալ, որ Բաքվում ապրում է իմ մեծ «բարեկամ» Իլհամ Ալիևը, որն անսահմանափակ ֆինանսական միջոցներ ունի և 2017-ին իմ ձերբակալության խայտառակ շոուի համար, որում նա կատարյալ հիմար երևաց, դեռ 2021-ին էլ պարտվեց Ստրասբուրգի դատարանում, լի է վրեժ լուծելու ցանկությամբ: Եվ Լապշինի այդ մեծ բարեկամը մեծ հեղինակություն ունի Ուկրաինայում ընտանեկան SOCAR նավթագազային կորպորացիայի միջոցով, որը ղեկավարում է ադրբեջանցի Էլչին Մամեդովը, որի հարազատ եղբայրը, հանգամանքների բերումով, Ուկրաինայի գլխավոր դատախազի տեղակալ Գյունդուզ Մամեդովն է (լուսանկարում)՝ բնիկ ադրբեջանցի: Այդ մարդու պաշտոնավարման ընթացքում Ուկրաինայում առևանգել և Ադրբեջան են տարել տասնյակ ընդդիմադիր լրագրողների,  ինչպիսին է, օրինակ, Էլվին Իսաևը: Նմանապես Մամեդովի իմաստուն ղեկավարության ներքո, նրա ծառայության ժամանակաշրջանում Թուրքիայի գործակալները առևանգել և անօրինական Օդեսայից թուրք լրագրողների են տարել, որոնք քննադատել են Էրդողանին: Այդ իսկ պատճառով էլ ես չեմ մեկնի այնտեղ: Եվ ձեզ էլ խորհուրդ չեմ տա:

 

Աշխարհում Ուկրաինա Ալեքսանդր Լապշին ՖԲ Գրառում

«Ժողովուրդ». Կառավարության ստորաբաժանումը «հորդորում» է ՊԵԿ-ին ստուգում իրականացնելիս «տեղը բերել» իր կարգավիճակը
«Փաստ». Ռեժիմի բոլոր գործիքները «խոդ է տվել»
«Հրապարակ». Դա կլիներ մեր վերջը. Փաշինյանը՝ ադրբեջանցի «փախստականների» մասին
«Փաստ». Առանց կարմիր գծերի. լրագրողներին էլ «բաժին հասավ»
«Հրապարակ». «Դուշ» շոուից հետո 5 աշխատողից 4-ն ազատվել է
«Ժողովուրդ». 3270 հայտարարատու անձանց պաշտոնների՝ 5009 փոփոխություններ. հիմքում խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքն է
«Ժողովուրդ». Արարատ Միրզոյանը նույնպես չի եկել ԱԺ՝ ՔՊ-ականների հետ հանդիպման. գործադիրի անդամները խուսափում են
«Հրապարակ». Տավուշի մարզպետը հացի սեղանի շուրջ փորձել է լվանալ գյուղացիների գլուխները
«Փաստ». Կեղծ բարեպաշտների ժամանակն ու... «ամնեզիան»
Տավուշի, Շիրակի, Գուգարաց թեմերի առաջնորդները մարդկանց հետ են, քանի որ դա հոգևորականի էությունից է բխում․ Թաթոյան
«Հրապարակ». Երբ ընդդիմությունը կանցնի համատեղ ու ռադիկալ պայքարի
Զինված ուժերը քաղաքական գործընթացների մեջ ներքաշելու ցանկացած փորձ կարժանանա իրավական գնահատականի․ ՊՆ
Կիրանցում լուսաձայնային նռնակից տուժած 4 կին, 1 տղամարդ և 2 ոստիկան են տեղափոխվել «Իջևան» ԲԿ
Բագրատ Սրբազանն այցելել է Կիրանցում բախման ժամանակ տուժած երկու ոստիկաններին
Տավուշցի շուրջ 20 պայմանագրային զինծառայող միացել է պայքարին
Ռուս խաղաղապահների գրեթե ողջ զnրակազմն արդեն լքել է ԼՂ-ն, մնացած մասը կլքի այն մինչև մայիսի վերջ. Reuters
Ռուսաստանում և Իրանում տեղի ունեցած ահաբեկչությունները ԱՄՆ-ի և Արևմուտքի կողմից ահաբեկչությանն աջակցելու արդյունքն էին. Իրանի պաշտպանության նախարար
Ռուսաստանն ու Եվրոպան ստիպված կլինեն կրկին վերականգնել հարաբերությունները. Պուտինի մամուլի քարտուղար
Պենտագոնի ղեկավարը հաստատել է F-16-ների մատակարարումները Կիև 2024 թվականին
Էրդողանը հետաձգել է այցը Միացյալ Նահանգներ
Չինաստանի նախագահը ԱՄՆ պետքարտուղարին ասել է, որ Պեկինը չի վախենում մրցակցությունից
Ֆրանսիան, Հնդկաստանը և Հունաստանը ձգտում են օգնել Հայաստանին ուժեղացնելու իր պաշտպանունակությունը. EurAsian Times
Իրանի և Չինաստանի պաշտպանության նախարարները բանակցել են
Բայդենը համաձայնել է Թրամփի հետ մասնակցել հեռուստաբանավեճի
Լրտեսական սկանդալ Գերմանիայի և Չինաստանի միջև
Ավելին
Ավելին