f

Անկախ

՛՛Հրապարակ"․այս տարի Հայաստան-Սփյուռք ավանդական համաժողովը նոր անվանումով է հանդես գալու


Սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատարի գրասենյակից մեզ հայտնեցին, որ այս տարի Հայաստան-Սփյուռք ավանդական համաժողովը նոր անվանումով է հանդես գալու` «Համաշխարհային հայկական գագաթնաժողով»: Այս տարի այն տեղի կունենա հոկտեմբերի 28-31-ը ընկած ժամանակահատվածում` Երեւանի պետական համալսարանի կենտրոնական մասնաշենքում:

«Հոկտեմբերի 28-ին տեղի կունենա բացման արարողությունը, մնացյալ օրերին տեղի կունենա բուն աշխատանքային ընթացքը»,- ասում է սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակի մամուլի քարտուղար Ամալյա Կարապետյանը: Մեր այն հարցին, թե ինչու է Հայաստան-Սփյուռք համաժողովը փոխել անվանումը, մեր զրուցակիցն ասաց. «Այսպես անվանելն ավելի նպատակահարմար ենք գտել: Այս տարի այլ ներգրավվածություն ենք ակնկալում սփյուռքի տարբեր անկյուններից եւ այլ մակարդակի գագաթնաժողով: Գագաթնաժողովն ունի իր խորհրդատվական մարմինը: Աշխատանքային քննարկումների, ինչպես նաեւ սփյուռքի մեր գործընկերների խորհուրդները հաշվի առնելով՝ այս տարի գագաթնաժողովի անվանումը փոխվել է, սակայն մենք կարծում ենք, որ անվանումն այնքան էլ էական չէ, էականը բուն գագաթնաժողովի ֆունկցիան է»:

Ովքեր են գագաթնաժողովին հրավիրված, սեւ-սպիտակ բաժանարար գիծը դարձյալ գործելո՞ւ է, ավանդական կուսակցություններն ու հատկապես ՀՅԴ-ն, որը սփյուռքում ամենամեծ եւ հին կուսակցությունն է, որ մինչեւ 2018-ը մշտապես ներգրավված է եղել Հայաստան-Սփյուռք աշխատանքներում, այս տարի մասնակցելո՞ւ է, Ամալյա Կարապետյանն ասաց. «Գագաթնաժողովը քաղաքականացված չէ: Սփյուռքից հրավիրված են բոլոր համայնքային կառույցներն ու կուսակցությունները, այդ թվում` դաշնակցականները: Հրավիրված են նաեւ Արցախի մեր գործընկերները: Հանդիպումը նախատեսված է ավելի քան 600 հոգու համար: Չկա որեւէ քաղաքական խտրականություն: Ինչ խոսք, չեմ բացառում, որ ինչ-ինչ շրջանակներ դուրս մնացած լինեն մեր հյուրերի ցանկից, սակայն մենք մշտապես պատրաստակամ ենք ընդունել բոլոր նրանց, ովքեր մեր գագաթնաժողովի օրակարգի շրջանակներում առաջարկներով հանդես կգան»: Մենք հետաքրքրվեցինք, թե որն է այս տարվա գագաթնաժողովի օրակարգը, ինչ հարցեր են քննարկվելու: Ամալյա Կարապետյանը նշեց, որ օրակարգում ներառված են Հայաստանին եւ սփյուռքին հուզող բոլոր հարցերը. «Անվտանգությունից մինչեւ արտաքին քաղաքականություն՝ մեր օրակարգում են լինելու»:

    

Հայաստան-սփյուռք համաժողով Հայաստան

Բեկել իշխանությունների սանձազերծած սահմանազատման և սահմանագծման սպառնալի գործընթացը կամ Ոչ հռետորական հարցադրումներ գործող իշխանությանը
Չեմ ուզում տեսնել Հայաստանը էլ ավելի ստորացված. 44-օրյա պատերազմի մասնակիցը նստացույց է սկսել կառավարության մոտ
Մի քանի կարևոր նկատառում Տավուշից սկսված սահմազատման գործընթացի մասին
Կան դիրքեր, որոնք հանձնվել են թուրքերին, Կոթի գյուղում արդեն իրենք են նստած․ Եղիշե Մախսուդյան
Լևոն Քոչարյանի օգնականին մեղադրանք է ներկայացվել
Համացանցում հայտնվել է տեսագրություն, որտեղ տավուշցի տղամարդիկ պատմում են օրեր առաջ Կիրանցում բախման մասին
Հրդեհ Ջրառատ գյուղում. Այրվել է 230 հակ անասնակեր, մոտ 5 խմ փայտ, երկու խորդանոց. Տանտերը այրվածքներով հոսպիտալացվել է
Հայ Եկեղեցին այս քաոսի մեջ միակ կանգուն հեղինակությունն է, թեև թիրախավորված, բայց` համոզիչ և կանգուն․ Լիլիթ Գալստյան
«Տղաներն իրենց կյանքը նրա համար չեն նվիրել, որ մենք ծնկաչոք, սողալով ապրենք»․ Կիրանցում են զոհած զինվորների մայրերը
Սյունիքում 14-ամյա տղան պայթյունից վնասվածքներ է ստացել
Հետո էլ կասի Արագածի վրա մի՛ նայեք, Տավուշ մի՛ գնացեք. Գառնիկ Դանիելյան
Ադրբեջանն այս պահին չի կարող պատերազմ սկսել. Վազգեն Մանուկյան
«Սա վերջը չի». Հայկ Մարությանը միաձայն ընտրվեց «Նոր ուժ» կուսակցության նախագահ
13-րդ օրն է՝ Կիրանցում ճանապարհը շարունակում է փակ մնալ
Լևոն Քոչարյանի օգնականին ձերբակալելու որոշում է կայացվել. փաստաբաններ
Արարատ Միրզոյանն աշխատանքային քննարկում է ունեցել Դոհայում ՀՀ դեսպանության անձնակազմի հետ
Հայկ Մարությանը ոչ մի դեպքում չի համագործակցի Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի հետ
Մենք օգոստոսին պատրաստվում ենք տրանսպորտի թանկացման դեմ շարժում սկսել. Հայկ Մարության
Եղանակը Հայաստանում
Նոր իշխանությունն իր հախուռն գործողություններով մոտեցրեց Ադրբեջանի հետ պատերազմը. Մարության
Իշխանությունը ուղղակի Ադրբեջանի խոսքով գնում է զիջումների, սա նոր լեվլ է. Հայկ Մարության
«Տավուշը հանուն Հայրենիքի»-ն հերքում ու ներողություն է պահանջում Բագրատ Սրբազանի մասին սուտ լուր տարածած ՔՊ-ականից
Նիկոլ Փաշինյանը եւ նրա թիմը այլեւս անելիք չունեն, նրանք պետք է հեռանան. Հայկ Մարության
Այս պայքարն անպայման հաջողելու է. Դիվանագետների համահայկական խորհուրդ
«Սպասվում է չափավոր տաք և տեղումնառատ մայիս». Ինչպիսին է ամբողջ մայիս ամսվա եղանակային կանխատեսումը
Ավելին
Ավելին