f

Անկախ

Մենք պատրաստ ենք Շուշիի գորգերի թանգարանի տնօրենի հետ քննարկումների՝ մեր առաջարկությունների հիման վրա․ փոխնախարար


Պետությունը պատրաստ էր Շուշիի գորգերի թանգարանին տարածք տրամադրել Հայաստանի պատմության թանգարանում, սակայն վերանորոգման աշխատանքների պատճառով գործընթացը ձգձգվեց։ Այս մասին սեպտեմբերի 8-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի փոխնախարար Ալֆրեդ Քոչարյանը։

«Մեր տեղեկություններով՝ Շուշիի գորգերի թանգարանի տնօրենը շահագրգռված չէ, որ իր ցուցանմուշները Պատմության թանգարանում ցուցադրվեն։ Մենք առաջարկել ենք նաեւ Սարդարապատի թանգարանը, սակայն այս տարբերակը նույնպես մերժվել է Շուշիի գորգերի թանգարանի տնօրեն Վարդան Ասծատրյանի կողմից։

Մենք կուզեինք տեղ հատկացնել, բայց պետք է հաշվի առնել նաեւ մեր ունեցած ռեսուրսները, դրանք սահմանափակ են։ Առաջարկում ենք այն, ինչ ունենք։ Եթե Ասծատրյանը ցանկություն հայտնի դիտարկել մեր առաջարկած երկու տարբերակներից մեկը, ապա պատրաստ ենք շարունակել քննարկումները»,- հավելեց նա։

Հիշեցնենք, որ Ասծատրյանը բազմիցս բարձրացրել է 44-օրյա պատերազմի ընթացքում տարհանված գորգերի պահպանման հարցը՝ դժգոհելով ՀՀ իշխանությունների առաջարկած վայրերում համապատասխան պայմանների բացակայությունից։

ՀՀ ԿԳՄՍ Շուշիի գորգերի թանգարան Տեսանյութ Հայաստան

Eurowings ավիաընկերությունը մայիսի 4-ից մեկնարկել է Բեռլին -Երևան- Բեռլին երթուղով չվերթերը
Եթե իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավելի կտրուկ քայլերի դիմել
Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ»
Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»
Գյումրիում կրակը մարելուց հետո հրշեջները տանը գտել են 2 երեխայի դի
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը
Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ
Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում. ջուրը լցվել է հարակից տները, փողոցները
Աշտարակ քաղաքի Պռոշյան փողոցի տներից մեկի բակում՝ մոտ 3 մետր փոսի մեջ քաղաքացու դի է հայտնաբերվել
«Հրապարակ». Համայնքային ոստիկանություն կստեղծեն
«Ժողովուրդ». Հանձնաժողովի անդամները կասկածելիորեն անհայտ դատավորներ են եղել․ Ինչպես է ԲԴԽ անդամ դարձել Արմեն Դանիելյանը
«Փաստ». Բիզնես «շղթա»՝ վիզաների ստացման գործընթացում
«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը սեփական անվտանգությանը վերաբերվում է հիվանդագին լրջությամբ
«Փաստ». Ովքեր ում դեմ են դուրս եկել
Երևանում մեքենաներ են մնացել անձրևաջրերի տակ,լուսանկար
«Հրապարակ». Ինչու են ընդդիմադիր պատգամավորները հրաժարվել գործուղումներից
«Փաստ». Ի վերջո, ինչպե՞ս են առևանգվել Արցախի ղեկավարները, ովքե՞ր են խառնված այս պատմությանը
Խոշոր ավտովթար՝ Իսակովի պողոտայում․ կան զոհ ու վիրավորներ․ Shamshyan.com
Ինչու Էրդողանի Սպիտակ տուն այցը հիմա տեղի չի ունենա. անդրադարձ
Ոչ մի իտալացի զինվոր չի զոհվի հանուն Մակրոնի. Իտալիայի փոխվարչապետ
Ուկրաինայի գոյությունը կախված է մեզնից․ եթե ​​զենքի մատակարարումը դադարեցնենք, ապա պատերազմը 2 շաբաթից կավարտվի, և Ուկրաինան կպարտվի․ Բորել
Իսրայելը ՀԱՄԱՍ-ին վերջնագիր է ներկայացրել՝ գործարք մեկ շաբաթվա ընթացքում կամ գործողություն Ռաֆահում
Թուրքիան չի ձգտում թշնամանալ կամ պատերազմել տարածաշրջանի որևէ երկրի հետ. Էրդողան
Ամերիկացիների 1/3-րդի տվյալները կարող էին գողացվել ԱՄՆ առողջապահական համակարգի խոշորագույն կիբերհարձակման արդյունքում
Ավելին
Ավելին