f

Անկախ

Հ2 հեռուստաալիքը ՀՌՀ–ին մեղադրում է օրենքները խախտելու մեջ


Հեռուստաընկերությունն անցել է երեք դատական ատյաններով, որոնք որոշել են, որ հեռուստաալիքին կապուղուց զրկելն անօրինական է, բայց կապուղի ստանալ չի հաջողվում։

Հայկական երկրորդ հեռուստաալիքը` Հ2-ը, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովին մեղադրում է ՀՀ օրենքները խախտելու և անկախ լրատվամիջոցների հեռարձակմանը խոչընդոտելու մեջ։ Այսօր հրավիրված մամուլի ասուլիսում հայտարարել է հեռուստաընկերության փոխտնօրեն Լևոն Սուլթանյանը։

Բանն այն է, որ ՀՌՀ–ի որոշմամբ հեռուստաալիքը զրկվել էր հանրային մուլտիպլեքսով հեռարձակվելու իրավունքից։

Դրանից հետո, Սուլթանյանի խոսքով, հեռուստաընկերությունն անցել է դատական երեք ատյաններով։ Դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած որոշմամբ, ՀՌՀ որոշումն անօրինական ու ուժը կորցրած է ճանաչվել։

Ըստ Սուլթանյանի` դա նշանակում էր, որ հաճախականությունը պետք է վերադարձվեր Հ2-ին, բայց հանձնաժողովն այլ որոշում կայացրեց։ Նրա համոզմամբ, դա արվել է միտումնավոր, որպեսզի երկիրը չունենա անկախ հեռուստաալիք, որն օբյեկտիվորեն լուսաբանի երկրում տեղի ունեցող գործընթացները։

Հ2-ի փոխտնօրենը հայտնեց նաև, որ անկախ ամեն ինչից, հեռուստաընկերությունը մտադիր է մասնակցել հանրային մուլտիպլեքսում հեռարձակման կապուղիների համար հայտարարվող բոլոր մրցույթներին ։

«Ամեն անգամ ծրագիրը փոխում ենք դեպի լավը, մասնակցում ենք մրցույթներին, դա է, որ հանձնաժողովին ստիպում է օրենքի նոր խախտումներ անել և թույլ չտալ, որ եթեր հեռարձակվենք»,- ասաց ընկերության փոխտնօրենը։

Նշենք, որ ասուլիսից հետո Sputnik Արմենիան որոշեց ծանոթանալ նաև ՀՌՀ–ի դիրքորոշմանն այս հարցին։ Բայց հանձնաժողովից մեր հեռախոսազանգերին այդպես էլ չպատասխանեցին։

Հիշեցնենք` 2021 թվականի ապրիլի 4-ին Հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման մայրաքաղաքային սփռման մրցույթին մասնակցելու հայտեր էին ներկայացրել «Փաստինֆո» ՍՊԸ-ն, «Հայկական երկրորդ հեռուստաալիք» ՍՊԸ-ն և «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» ՓԲԸ-ն:

Հունիսի 4-ին ՀՌՀ-ն ընդունած որոշմամբ հաղթող էր ճանաչել «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» ՓԲԸ–ին, որին տրամադրվել էր Երևան քաղաքի տարածքում հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզիա:

«Հայկական երկրորդ հեռուստաալիքը» բողոքարկել էր ՀՌՀ-ի որոշումը Վարչական դատարանում` պահանջելով այն անվավեր ճանաչել։

Ս.թ. հունիսի 29-ին դատարանը բավարարել էր «Հայկական երկրորդ հեռուստաալիքի» հայցը և անվավեր ճանաչել ՀՀ հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի թիվ 93-Ա որոշումը:

ՀՌՀ-ն և Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը բողոքարկել էին Վարչական դատարանի որոշումը Վերաքննիչ և Վճռաբեկ ատյաններում։ Սակայն դատարանները մերժել են վարույթ ընդունել բողոքը։ Այդպիսով դատական գործընթացն ավարտվել է և վարչական դատարանի վճիռը` հօգուտ Հ2-ի, մտել է ուժի մեջ։

Օգոստոսի 1–ին Հանրային հեռուստաընկերությունը հայտարարեց, որ դադարեցնում է Առաջինի լրատվական ալիքի հեռարձակումը` ՀՌՀ–ի` հունիսի 4-ի որոշմամբ ստացած կապուղով, քանի որ հանձնաժողովից ծանուցում է ստացել, որ դատարանի վճիռն ապահովելու համար անհրաժեշտ է հանրային մուլտիպլեքսի մայրաքաղաքային սփռումից դադարեցնել Առաջինի լրատվական ալիքի հեռարձակումը։

Հ2 ՀՌՀ Հայաստան

Ղրիմի կամրջով արդեն երեք ամիս ռազմական բեռներ չեն մատակարարվում. Independent
Կիևում նախագահ Զելենսկու սպանությունը ծրագրող գործակալների ցանց է բացահայտվել. Ուկրաինայի անվտանգության ծառայություն
Եվրախորհրդարանի ավելի քան 30 անդամներ խնդրում են զրկել Վրաստանը թեկնածուի կարգավիճակից
Իսրայելի պատվիրակությունը կմեկնի Կահիրե՝ ՀԱՄԱՍ-ի հետ նախնական բանակցությունների. Reuters
ԱՄՆ-ն Իսրայելին հստակորեն հայտնել է Ռաֆահ ցամաքային ներխուժման վերաբերյալ իր դիրքորոշումը. Պետքարտուղարություն
Սի Ծինպինը խոստացել է երբեք չմոռանալ, որ Բելգրադում ՆԱՏՕ-ն ռմբակոծել է Չինաստանի դեսպանատունը
Նիդեռլանդներն աշնանն Ուկրաինային կփոխանցի F-16 կործանիչների առաջին խմբաքանակը
Իրանը և ՄԱԳԱՏԷ-ն կշարունակեն փակուղուց դուրս գալուն միտված բանակցությունները. Գրոսսի
Ռաֆահում գործողությունը կշարունակվի մինչև ՀԱՄԱՍ-ին ոչնչացնելը. Գալանտ
Նիկոլ Փաշինյանը աշխատեցնում է իր ստերի ֆաբրիկան
Եվրախորհրդարանի պատգամավորները կողմնակի միլիոնավոր եվրոներ են վաստակում. Transparency International
Մահացած զինծառայողը տան միակ կերակրողն էր, 3 երեխաների հայր
Հայտնաբերվել է պայմանագրային զինծառայող Արտակ Սերյոժայի Ավալյանի դին՝ հրազենային վնասվածքով. ՊՆ
Ռուսաստանի գլխավոր դատախազությունն անցանկալի է ճանաչել Freedom House իրավապաշտպան կազմակերպության գործունեությունը
Ակնկալիքներս մեծ են՝ վերջապես կազատենք Հայաստանն այս չարիքից․ 44-օրյա պատերազմի նահատակ հերոսի մայր
Այն ինչ անում է այսօր եկեղեցին՝ իրական խաղաղության մասին է․ Մետքասե Հակոբյան
Այս իշխանությունների օրոք դպրոցներում, ուսումնական հաստատություններում անարգել թմրանյութ է շրջանառվում․ Գառնիկ Դանիելյան
Թող գան Կիրանցում ապրեն, հետո՝ կարող են խոսել․ բնակիչներ
Տեղեկություններ ենք ստացել, որ որոշ գործատուներ աշխատակիցներին պարտադրում են մասնակցել երթերի․ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին
Ժամանակն է՝ սթափվելու, միավորվելու․ իրազեկման ավտոերթ՝ Շիրակում
Կիրանցում սահմանազատման եւ սահմանագծման գործողություններն այս պահին կասեցվել են. Կամո Շահինյան
Եկեղեցին, չունենալով քաղաքական իշխանության հավակնություններ, պիտի շարունակի ջանքեր ներդնել հանուն հայրենիքի. Գերագույն հոգևոր խորհուրդ
Վանաձորում 56-ամյա որդին հարվածներ է հասցրել 83-ամյա մորը․ վերջինը հիվանդանոցում մահացել է
Ադրբեջանի խորհրդարանում առաջարկում են Փաշինյանին Բաքու հրավիրել
Եվրոպական 11 երկրների շուրջ 30 քաղաքներում մայիսի 12-ին տեղի կունեն ցույցեր հաջակցություն «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման
Ավելին
Ավելին