f

Անկախ

Եվրոպական Խորհրդարանում տեղի է ունեցել «2020 թ․ պատերազմը և մարդու իրավունքներն Արցախում» խորագրով քննարկում


Եվրոպական Խորհրդարանի պատգամավոր Փիթր Վան Դալենի նախաձեռնությամբ և ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակի համակազմակերպմամբ Եվրոպական Խորհրդարանում սեպտեմբերի 8-ին անցկացվել է «2020 թ․ պատերազմը և մարդու իրավունքներն Արցախում» խորագրով խորհրդաժողով։

Ինչպես տեղեկացնում է ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի կենտրոնական գրասենյակի տարածած հաղորդագրությունից, խորհրդաժողովի հիմնական զեկուցողներն են եղել Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը և Մարդու Իրավունքների Եվրոպական Դատարանում  հայ ռազմագերիների ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը։

Միջոցառմանը ներկա են գտնվել Եվրոպական Խորհրդարանի բազմաթիվ պատգամավորներ` տարբեր քաղաքական խմբերից, բազմաթիվ քաղաքական գործիչներ, դիվանագետներ և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Եվրոպական Խորհրդարանի պատգամավոր Փիթր Վան Դալենը վերահաստատել է Արցախին օժանդակելու իր պատրաստակամությունը՝ նշելով․

«Ես կանգնած եմ հայ ժողովրդի կողքին։ Արցախի բնիկ հայ ժողովրդի կյանքը և նրանց մշակութային ժառանգությունը սպառնալիքի տակ են։ Մենք ոչ թե պետք է ընդունենք որևէ «ստատուս-քվո», այլ ապահովենք Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության համար իր պատմական հողում ապրելու երաշխիքներ»։

ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակի նախագահ Գասպար Կարապետյանը, բացման խոսքում շնորհակալություն հայտնելով խորհրդաժողովի մասնակիցներին և խորհրդաժողովը նախաձեռնող պատգամավոր Փիթեր Վան Դալենին, շեշտել է․

«2020 թ․ Ադրբեջանի կողմից սանձազերծված Արցախյան երկրորդ պատերազմը Արցախի ժողովրդին իր բնօրրանում էթնիկ զտումների ենթարկելու նոր փորձ էր։ Իր հայրենիքում հայ ժողովրդի ազատ և անկախ ապրելու իրավունքը հիմնարար մարդկային իրավունք է։ Եվրոպական Խորհրդարանն արդեն իր հրատապ բանաձևով դատապարտել է Ադրբեջանում պետական մակարդակով հովանավորվող հայատյացության քաղաքականությունը, որն ինքնին այն փաստի ճանաչումն է, որ Արցախի ժողովրդի գոյությունն Ադրբեջանի տիրապետության տակ անհնարին է»։

Խորհրդաժողովի հիմնական զեկուցողները խոսել են Արցախյան երկրորդ պատերազմի ընթացքում և դրան հաջորդող ժամանակահատվածում մարդկային իրավունքների և միջազգային կոնվենցիաների կոպիտ խախտումների վերաբերյալ ։

Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը մասնավորապես նշել է․

«Էթնիկ զտումների ադրբեջանական քաղաքականությունը, սպառնալիքների և բռնությունների կիրառումն ու բնակչության վրա հոգեբանական գրոհները միտված են խաթարելու բնականոն կյանքը, ինչպես նաև՝ նպատակ ունեն առաջացնել Արցախում հայ ժողովրդի գոյատևման նկատմամբ անվստահություն։ Այս անվստահությունը գնալով աճում է, հատկապես այն դեպքում, երբ Արցախի կարգավիճակի հարցը բանակցությունների քննարկման նյութ չի դառնում, մասնավորապես նաև Եվրոպական Միության միջնորդությունների ժամանակ»:

ՄԻԵԴ-ում հայ գերիների պաշտոնական ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանն Ադրբեջանի դեմ միջազգային դատարանների համապատասխան որոշումներն իրավական տեսանկյունից ներկայացնելուց բացի, ընդգծել է.

«Հակահայ այլատյացությունը դարձել է Ադրբեջանի որոշիչ հատկանիշը, որն արտահայտվում է խոսքի ատելության, հայազգի բանտարկյալների նկատմամբ դաժան վերաբերմունքի, հայերի նկատմամբ էթնիկ բռնության հերոսացման, էթնիկ զտումների, պատմության ժխտման ձևերով»։

Զեկույցներին հաջորդել է հարց ու պատասխան, այդ թվում միջոցառմանը ներկա ադրբեջանցիների մասնակցությամբ։

Եվրոպական խորհրդարան Աշխարհում արցախյան պատերազմ Մարդու իրավունքներ Սիրանուշ Սահակյան

Թող գան Կիրանցում ապրեն, հետո՝ կարող են խոսել․ բնակիչներ
Տեղեկություններ ենք ստացել, որ որոշ գործատուներ աշխատակիցներին պարտադրում են մասնակցել երթերի․ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին
Ժամանակն է՝ սթափվելու, միավորվելու․ իրազեկման ավտոերթ՝ Շիրակում
Կիրանցում սահմանազատման եւ սահմանագծման գործողություններն այս պահին կասեցվել են. Կամո Շահինյան
Եկեղեցին, չունենալով քաղաքական իշխանության հավակնություններ, պիտի շարունակի ջանքեր ներդնել հանուն հայրենիքի. Գերագույն հոգևոր խորհուրդ
Վանաձորում 56-ամյա որդին հարվածներ է հասցրել 83-ամյա մորը․ վերջինը հիվանդանոցում մահացել է
Ադրբեջանի խորհրդարանում առաջարկում են Փաշինյանին Բաքու հրավիրել
Եվրոպական 11 երկրների շուրջ 30 քաղաքներում մայիսի 12-ին տեղի կունեն ցույցեր հաջակցություն «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման
Պատերազմն ինքը երևի արդեն պայմանավորվել է․ Բագրատ Սրբազան
Փաշինյանի արած սահմանազատումը կապիտուլյացիա է, աշխարհում նման բան չկա. Գեղամ Մանուկյան
Դադարեք լռել. AntiFake-ի բողոքի ակցիան ԱՄՆ դեսպանատան մոտ. ՈՒՂԻՂ
Հյուրասիրություն, երաժշտություն. Ինչպես են դիմավորում Սրբազանի առաջնորդած քայլերթի մասնակիցներին
Որևէ մեկը չի կարող Եկեղեցու հետ մարտնչել. Բագրատ Սրբազան
Ինչքան «նարկոբարոն» ու «գործակալ» կա՝ հավաքել, եկել եք այստեղ․ Բագրատ Սրբազանը հեգնեց Փաշինյանին
Հորդորում ենք միանալ «Տավուշը հանուն Հայաստանի» շարժման երթին․ Արցախի թեմի կոչը
Նիկոլ Փաշինյանը թող իր խոստացածն անի, նա խոստացել է ձեռքը կտրել. Այս երթից վախենում են. Բագրատ Սրբազան
Որտե՞ղ են բնակվում աշխարհի մեծահարուստները․ միլիարդերաշատ քաղաքների 10-յակը
«Իմ ունեցած տեղեկություններով»…
Ես ճանապարհ եմ անցնում Բագրատ Սրբազանի հետ և կուսակցական որևէ հարց ինձ չի հետաքրքրում․ Թովմաս Առաքելյան
Չեմպիոնների լիգայում մեկնարկում են կիսաեզրափակչի երկրորդ հանդիպումները
Գվարդիոլան չի դիտարկում «Բավարիա» վերադառնալու տարբերակը
IWF գլխավոր քարտուղար․ 2023 թ․ ԵԱ-ն վերջին 10 տարիների լավագույնն էր
Պուտինի երդմնակալությանը չեկած դեսպանները մոռացել են՝ ինչի համար են գտնվում Մոսկվայում. Կրեմլ
Մհեր Գրիգորյանը և Իվանա Ժիվկովիչը քննարկել են Հայաստանում ՄԱԶԾ կողմից իրականացվող ծրագրերը
Լավ սովորող երեխաների համար սա զարգանալու հնարավորություն է, թույլ սովորող երեխաներն այստեղ ոչ մի շանս չեն ունենալու․ Սերոբ Խաչատրյան
Ավելին
Ավելին