f

Անկախ

Թուրքիայի սպառնալիքների ֆոնին՝ Հունաստանը դաշնակիցներին զգուշացրել է Եվրոպայում նոր պատերազմի վտանգի մասին


Հունաստանի կառավարությունը դիմել է ՆԱՏՕ-ի ու ԵՄ գործընկերներին, ինչպես նաև ՄԱԿ-ի ղեկավարին՝ խնդրելով դատապարտել Թուրքիայի պաշտոնյաների ավելի ու ավելի ագրեսիվ հայտարարությունները և ենթադրություն հայտնել, որ ներկայիս երկկողմ լարվածությունը կարող է վերածվել երկրորդ բաց հակամարտության եվրոպական հողի վրա:

Նամակներում, որոնց պատճենները հայտնվել են Associated Press-ի տրամադրության տակ, Հունաստանի արտաքին գործերի նախարար Նիկոս Դենդիասը նշել է, որ իր երկրի պատմական տարածաշրջանային մրցակցի՝ ՆԱՏՕ-ի դաշնակցի պահվածքը պետք է դատապարտվի երեք մարմինների կողմից: «Ժամանակին դա չանելով կամ թերագնահատելով հարցի լրջությունը՝ մենք վտանգում ենք կրկին ականատես լինել այնպիսի իրավիճակի, ինչպիսին այժմ տիրում է մեր մայրցամաքի այլ հատվածում»,- գրել է Դենդիասը՝ ակնարկելով ուկրաինական պատերազմը։ Նամակները թվագրված են սեպտեմբերի 5-ով և 6-ով։ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգին, ԵՄ արտաքին քաղաքականության ղեկավար Ժոզեպ Բորելին և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին ուղղված նամակներում Աթենքը մեջբերել է Էրդողանի հղումները Էգեյան ծովի կղզիների՝ Հունաստանի «օկուպացիայի» մասին, որոնք տասնամյակներ շարունակ Հունաստանի մաս են։

«Թուրքիայի ղեկավարությունը, ըստ երևույթին, որոշել է ապագա ագրեսիան ներկայացնել որպես արդեն պատրաստված և, որ ավելի կարևոր է՝ որպես արդարացված գործողություն։ Եթե թուրքական այս կեցվածքը չնկատվի իր իրական չափերով և միջազգային հանրությունը պատշաճ կերպով չարձագանքի, ապակայունացման վտանգ է սպառնում մեր ավելի լայն տարածաշրջանին, ինչը կառաջացնի հետևանքներ, որոնց ծանրությունը դժվար է գնահատել»,- ասվում է նամակում։

«Թուրքիայի վերաբերմունքն ապակայունացնող գործոն է ՆԱՏՕ-ի միասնության և համախմբվածության համար և թուլացնում է դաշինքի հարավային թևը ճգնաժամի պահին»,- գրել է Դենդիասը Ստոլտենբերգին։

Հավելենք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախօրեին կրկին սպառնացել էր Աթենքին։ «Հունաստանը կզղիներում ռազմաբազաներ է տեղակայել։ Եթե ​​Թուրքիայի հասցեին սպառնալիքները շարունակվեն, ապա Անկարայի համբերությունը կարող է հատել։ Իմ զգուշացումները Հունաստանին ինչ-որ մտացածին հայտարարություններ չեն։ Թուրքիայի պատասխանը կարող է հետևել ցանկացած պահի, ցանկացած գիշեր»,- ասել էր նա։ Օրերս էլ  Էրդողանն Աթենքին կոչ էր արել հիշել պատմությունն ու դասեր քաղել Իզմիրում ժամանակին տեղի ունեցածից։

«Մենք միայն մի բառ ունենք ասելու Հունաստանին՝ մի՛ մոռացեք Իզմիրը (Զմյուռնիան)»,- ասել էր Էրդողանը՝ հիշեցնելով 1922-ին տեղի ունեցած Զմյուռնիայի աղետը՝ տեղի հույն և հայ բնակչության կոտորածը թուրքական զորքերի կողմից։ 
 

Աշխարհում Թուրքիա Հունաստան Պատերազմ Եվրոպա Նիկոս Դենդիաս

«Հրապարակ». Ի՞նչ եղավ «Լիդիանի» մասնաբաժնի փոխանցումը պետությանը
«Հրապարակ». Պայքարողները չեն տրվել սադրանքներին
«Ժողովուրդ». ՀՀ կառավարությունը ազգային օպերատոր է դարձրել ուզբեկ բիզնես մագնատին, որը սանկցիաների տակ է Եվրոպայում
«Ժողովուրդ». Աչք են փակել, սակայն շարունակում են իրենց պաշտոնները վայելել
«Հրապարակ». «Զադնի» է դրե՞լ, թե՞ իսկապես առողջական խնդիրներ ունի
«Ժողովուրդ». ՔՊ հերթական «ձեռքբերումները»․ Երեւանի ընտրությունների իրավախախտումները չեն վրիպել Freedom House-ի աչքից
«Հրապարակ». Փաշինյանը ամոթանք է տվել, թե՝ չեք ուզում ձեր մի կտոր հողը զիջել հանուն Հայաստանի անկախության
«Ժողովուրդ». Արմավիրի նախկին դատախազները դիմել են արդարադատության նախարարին. ի՞նչ են պահանջում
Եվրահանձնաժողովի նախագահը հնարավոր է համարում Եվրամիությունում TikTok-ի արգելումը
Ռուսաստանն այսօր ավելի արագ է զենք արտադրում, քան երբեւէ, շնորհիվ Չինաստանի. Բլինքեն
Չինաստանի ԱԳՆ-ն չափազանցված է համարում Չինաստանի զարգացման վերաբերյալ` ԱՄՆ-ի մտահոգությունները
Գործարքի կնքմամբ, թե առանց դրա՝ մենք կմտնենք Ռաֆահ. Նեթանյահու
Ռաֆահի վրա հшրձակումը անընդունելի էսկալացիա կլինի․ Գուտերեշ
Չարլզ III-ը քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
Սիբիրում այրվել է ավելի քան 40 հազար հեկտար անտառ
ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենը կայցելի Իրան
ՆԱՏՕ-ն ամբողջ կոալիցիայով հանդերձ պատրաստվում է պատերազմի. WSJ
Ուկրաինային օգնություն տրամադրելու մեխանիզմների վերանայման անհրաժեշտություն կա. ՆԱՏՕ
Ադրբեջանական հասարակության ճնշող մեծամասնության համար «Արևմտյան Ադրբեջանը» դարձել է նոր ազգային նպատակ․ Գեղամյան
Ժիրայր Սեֆիլյանն ու Գարեգին Չուգասզյանը բերման են ենթարկվել
Բռնությունը պետք է դատապարտելի լինի ոչ միայն յուրայինների նկատմամբ գործադրվելու դեպքում․ ՀԺՄ-ն՝ այսօրվա միջադեպի մասին
Գարեգին Բ-ն և Արամ Ա-ն հեռախոսազրույց են ունեցել․ Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսն իր աջակցությունն է հայտնել Մայր Աթոռին
Բագրատ Սրբազանը՝ իշխանական լրատվամիջոցների թիրախում․ Civilnet.am
Ոստիկանները բերման են ենթարկում Աբովյան փողոցը փակած ցուցարարներին՝ այդ թվում կանանց
Արշակունյաց պողոտայում երթևեկությունը կաթվածահար է․ քաղաքացիները փակել են ճանապարհը
Ավելին
Ավելին