f

Անկախ

Սահակաշվիլին ափսոսում է Վրաստան վերադառնալու համար


Վրաստանի նախկին նախագահն արդեն չորրորդ ամիսն է, ինչ գտնվում բուժման մեջ։ Գրեթե մեկ տարվա ազատազրկման ընթացքում նա նիհարել է 30 կգ-ով։

Վրաստանի դատապարտված նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին գիտակցում է, որ սխալ է թույլ տվել հայրենիք վերադառնալով։ Այս մասին հայտարարել է նրա որդին՝ Էդուարդ Սահակաշվիլին, հորը հիվանդանոց այցելելուց հետո:

Վրաստանի նախկին նախագահը բուժում է ստանում Թբիլիսիի «Վիվամեդ» կլինիկայում երկարատև հացադուլի հետևանքով առաջացած խնդիրներից։ Չնայած նրան, որ բժիշկները նախկին նախագահի վիճակը գնահատում են կայուն, նրա ախտորոշումը հայտնի չէ հանրությանը, հայտնում է Sputnik Գրուզիան։

«Նա ավելի շատ գոյատևման ռեժիմում է, քան քաղաքական ծրագրերի իրականացման։ Նա գիտակցում է, որ այստեղ գալը սխալ էր, ես բազմիցս լսել եմ դա նրանից։ Նա կարծում է, որ իրեն պետք չէր գալ», - հայտարարել է Էդուարդ Սաակաշվիլին։

Նրա խոսքով՝ այսօր նախկին նախագահի համար առաջնահերթությունը պարզապես ապրելն ու առողջությունը պահպանելն է:

«Ինձ համար դժվար է այս իրավիճակում նրան պատկերացնել որևէ քաղաքական գործունեության մեջ։ Բայց երկարաժամկետ հեռանկարում, դա կլինի Ուկրաինայում կամ ինչ-որ տեղ, չգիտեմ: Ճիշտն ասած, դա ինձ համար քիչ կարևոր է, և ինքը այդ մասին նույնպես չի անհանգստանում», - նշել Է Սահակաշվիլիի որդին։

Ինչ վերաբերում է նախկին նախագահի առողջական վիճակին, որդու խոսքով, այն վատթարացել է հուլիսից հետո:

«Նա շատ քիչ էներգիա ունի և մոռանում է ինչ-որ բաներ։ Հիվանդ մարդու տպավորություն է թողնում։ Նրան իսկապես անհրաժեշտ է նորմալ բուժում», - նշել է նա։

 

Սաակաշվիլիի առողջական վիճակը վատացել է 50-օրյա հացադուլից հետո, որը սկսվել էր նրա ձերբակալությունից հետո։ Ձերբակալման պատճառ են դարձել երկու քրեական գործերով դատավճիռները։

2018 թվականի հունվարին Սահակաշվիլին մեղավոր էր ճանաչվել 2006 թվականին բանկի ծառայող Սանդրո Գիրգվլիանիի սպանության համար դատապարտվածներին ներում շնորհելու, իսկ 2018 թվականի նոյեմբերին՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և 2005 թվականին պատգամավոր Վալերի Գելաշվիլիին ծեծի ենթարկելով մարդու առողջությանը վնաս հասցնելու համար:

Միխայիլ Սահակաշվիլի Վրաստան Աշխարհում

Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Բագրատ Սրբազանը հանդիպել է Կիրանցիների հետ. նրա հայտարարությունը. ուղիղ միացում
Իսկ կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որ դրված է մեր սեղանին, իր բնույթով կայսերական պատմություն է՝ գրված ծայրագավառի ժողովրդի համար․ Փաշինյան
Բագրատ Սրբազանը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների հետ քայլերթով գալու է Երևան
Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի հերոսների պանթեոնը (ֆոտո)
Արցախցու առաջին և գերնպատակն է Քրիստոսով և հաղթանակած վերադառնալ Արցախ. Արցախի թեմի առաջնորդ
Նման ամպրոպ Երևանում ես դեռ չէի տեսել. Գագիկ Սուրենյան
ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել կաշառքի դիմաց Ադրբեջանի շահերը սպասարկելու համար
Eurowings ավիաընկերությունը մայիսի 4-ից մեկնարկել է Բեռլին -Երևան- Բեռլին երթուղով չվերթերը
Եթե իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավելի կտրուկ քայլերի դիմել
Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ»
Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»
Գյումրիում կրակը մարելուց հետո հրշեջները տանը գտել են 2 երեխայի դի
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը
Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ
Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում. ջուրը լցվել է հարակից տները, փողոցները
Աշտարակ քաղաքի Պռոշյան փողոցի տներից մեկի բակում՝ մոտ 3 մետր փոսի մեջ քաղաքացու դի է հայտնաբերվել
«Հրապարակ». Համայնքային ոստիկանություն կստեղծեն
«Ժողովուրդ». Հանձնաժողովի անդամները կասկածելիորեն անհայտ դատավորներ են եղել․ Ինչպես է ԲԴԽ անդամ դարձել Արմեն Դանիելյանը
«Փաստ». Բիզնես «շղթա»՝ վիզաների ստացման գործընթացում
Ավելին
Ավելին