f

Անկախ

Երասխ-Մեղրի-Հորադիզ երկաթգծի կառուցումը Հայաստանի տարածքում փաստացի սառեցված է


Երկաթուղային հաղորդակցության վերականգնման հարցը, որն ակտիվորեն քննարկվում էր պատերազմից հետո, վերջին ամիսներին դուրս է մնացել օրակարգից. 4 ամսվա ընթացքում ոչ մի առաջխաղացում չի գրանցվել։

Երասխ-Ջուլֆա-Մեղրի-Հորադիզ երկաթուղու շինարարությունը Հայաստանի տարածքում սառեցված է։

Եթե պատերազմից հետո Հայաստանի և Ադրբեջանի միջև տրանսպորտային հաղորդակցության ապաշրջափակման տակ առաջին հերթին ենթադրվում էր խորհրդային շրջանի երկաթուղային հաղորդակցության վերականգնումը, ապա վերջին շրջանում ուշադրությունը սևեռված է ավտոմոբիլային երթևեկության բացման վրա։ Երկաթուղու բացման հարցը դուրս է մնացել օրակարգից։

Օգոստոսի վերջին Sputnik Արմենիան հարցում էր ուղարկել տարածքային զարգացման և ենթակառուցվածքների նախարարություն՝ հետաքրքրվելով, թե ինչ վիճակում է գտնվում երկաթուղու կառուցման նախագիծը։

«Երասխ-Ադրբեջանի սահման երկաթուղու, ինչպես նաև Մեղրիի երկաթգծի՝ ՀՀ տարածքով անցնող հատվածների վերականգնման նախագծի նախնական առաջադրանքի կազմման համար իրականացվել են 43 կմ գեոդեզիական հանութագրման աշխատանքներ», - հարցմանն ի պատասխան հայտնել են նախարարությունից:

 

Նշել են նաև, որ իրականացվել են վիզուալ և գործիքային հետազոտություններ, լաբորատոր փորձաքննություններ, կազմվել են հաշվետվություններ 9 թունելների (3050 մ), 22 սրահների, 5 անցումների, 2 կամուրջների, 20 կմ ավտոմոբիլային ճանապարհի, 10 կմ ոռոգման խողովակների և 4 շենքերի ու կայանների շինությունների վերաբերյալ:

Բանն այն է, որ բառացիորեն նույն պատասխանը (գրեթե նույնական տեքստը) նախարարությունից մեզ տվել էին 4 ամիս առաջ՝ 2022-ի մայիսի սկզբին:

Եթե մայիսին նախագծի ֆինանսավորման մասին հարցին մեզ ասել էին, որ դրան հնարավոր կլինի վերադառնալ նախագծանախահաշվային աշխատանքների ավարտից հետո, ապա այս անգամ նշեցին, որ «Երասխում և Մեղրիում տեղամասերի կառուցման ֆինանսական աղբյուրները որոշված չեն»:

Այսպիսով, առնվազն 4 ամսվա ընթացքում նախագծի իրականացման հարցում ոչ մի առաջընթաց չկա։

Մենք հարցում ենք ուղարկել նաև ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի (տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման եռակողմ աշխատանքային խմբի հայաստանյան համանախագահ) գրասենյակ` խնդրելով պարզաբանել, թե արդյո՞ք դադարեցվել է նախագծի իրականացումը:

Պատասխանի համար օրենքով նախատեսված հինգ աշխատանքային օրերն անցել են: Մեկնաբանություն ստանալու դեպքում առանձին կհրապարակենք այն։

Ընդ որում, Հայաստանի վարչապետի խորհրդական, Հայաստան-Ադրբեջան երկաթուղու վերականգնման ծրագրի աշխատանքային խմբի ղեկավար Արտաշես Թումանյանից մեզ չհաջողվեց մեկնաբանություն վերցնել նրա վատառողջ լինելու պատճառով։

Մարտի 31-ի կառավարության նիստի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև ճանապարհների ապաշրջափակման վերաբերյալ պարտավորությունները պետք է փոխադարձ լինեն։ Նա ասել էր, որ Հայաստանը պատրաստ է և՛ մեքենայի ճանապարհ, և՛ երկաթուղի կառուցել, սակայն կարևոր է համարում Ադրբեջանի հետ համապատասխան համաձայնագրի ստորագրումը, որն իրավաբանական ուժ կունենա։

«Մենք շատ կոնկրետ ռիսկեր ենք տեսնում, երբ Հայաստանը կկառուցի և՛ ճանապարհը, և՛ երկաթուղին, իսկ Ադրբեջանը կհրաժարվի բացել սահմանը: Եվ կստացվի, որ մի քանի հարյուր միլիոն դոլար ներդրում պահանջած ենթակառուցվածքներից չեն կարողանա օգտվել ո՛չ Հայաստանը, ո՛չ Ադրբեջանը, ո՛չ երրորդ երկրները, և Հայաստանը պարզապես կկորցնի մի քանի հարյուր միլիոն դոլար:

Այսօր մենք ի՞նչ ենք առաջարկում: Առաջարկում ենք երկաթուղու վերագործարկման մասին 2021թ. դեկտեմբերի 14-ին Բրյուսելում ձեռք բերված պայմանավորվածություններն արձանագրել դե յուրե, համաձայնեցնել երկաթուղու պարամետրերը և սկսել շինարարությունը...», - հայտարարել էր այն ժամանակ Փաշինյանը։

Մայիսի վերջին փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից ի պատասխան մեր հարցմանը հայտնել էր, որ Ադրբեջանը չի արձագանքել հաղորդակցությունների բացման մասին իրավաբանորեն պարտավորությունն ամրագրելու Հայաստանի առաջարկին:

 

Նշենք, որ Երասխ-Ջուլֆա-Մեղրի-Հորադիզ երկաթուղու կառուցման աշխատանքների մասին պայմանավորվածությունը ձեռք է բերվել Սոչիում և Բրյուսելում Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հանդիպումների ժամանակ:

երկաթուղի Ադրբեջան Երասխ-Մեղրի-Հորադիզ երկաթգիծ Հայաստան

COVID-19-ով վարակված 4 հիվանդից 3-ը բուժվել է ավելորդ հակաբիոտիկներով․ ԱՀԿ
Չնայած առևտրի ամբողջական արգելքին՝ Թուրքիան շարունակում է ադրբեջանական նավթ մատակարարել Իսրայելին
Սյունը դնում են գյուղացու այգում, կադաստրի վկայականով հողումч «սահմանազատում» Կիրանցում
Եթե ժամանակը գա, շնորհակալ կլինենք ՆԱՏՕ-ի զորքի ուղարկման համար, բայց հիմա զենք է պետք. Ուկրաինայի վարչապետ
Կիրանց գյուղից առնվազն 4 հոգու ազատել են աշխատանքից ճանապարհ փակելու համար. Կիրնացցին դիմում է ՀՀ ՄԻՊ-ին
Ճապոնիան և Գերմանիան առաջին համատեղ ցամաքային զnրավարժությունները կարող են անցկացնել 2025 թվականին
Պուտինի այցը Թուրքիա շարունակում է մնալ օրակարգում. ՌԴ նախագահի oգնական
Times of Israel. Իսրայելի պաշտպանության բանակը սկսում է պաղեստինցիներին կոչ անել տարհանվել Ռաֆահից
Ռուսաստանը խարկովյան ուղղությամբ խմբավորում է կազմավորում. ISW
Միանում եմ Բագրատ սրբազանին՝ հավատքով, որ ինչ-որ բան կփոխվի․ Աղավնոյի գյուղապետ
ԵՄ-ը արձագանքել է միջուկային զենքի կիրառման զորավարժություններ անցկացնելու ՌԴ պլաններին
ԱՄՆ-ը մտահոգ է Ռաֆահ ներխուժելու Իսրայելի ծրագրերից. Բայդեն
Պատանդների գործարքի մերժումը մեզ ստիպում է մտնել Ռաֆահ. Իսրայելի պաշտպանության նախարար
Լրատվամիջոցները հրաժարվում են ներկայանալ Նիկոլ Փաշինյանի ասուլիսին
Շարժումը հրապարակել է նոր քայլերգը՝ Բյուր սրտերում 4 արժեք է դաջված Հայ, Հայաստան, Հայրենիք ու Աստված
Շարժումը հասարակական լայն շերտերի համար հաշտություն է քարոզում, մերժում ցանկացած բռնություն․ «Տավուշը հանուն հայրենիքի»
Ազատության մեջ լինելու դեպքում տավուշեցիների կողքին կլինեի. Դավիթ Տոնոյան․ 168.am
4 օր է՝ Արթուր Սուքոյանը կալանավորված է, սակայն Դավիթ Լևոնյանի հետ առերեսում չի եղել․ Փաստաբան
Հայաստանի եզդիական համայնքի ներկայացուցիչները միացել են պայքարին
ՈԻՂԻՂ. Կիրանց-Խրեմլի տարածքում արդեն 6 հենասյուն է տեղադրվել
Հայէկոնոմբանկի հայտարարությունը Freedom House-ի զեկույցի վերաբերյալ
Բանալիով բացել է բնակարանի դուռը և գողացել օծանելիքներ, ձեռքի ժամացույցներ, արևային ակնոցներ, խմիչք
«Ամբողջ բերքը թափելու է, ամեն ծառի վրա մի երկու պտուղ է մնացել». ինչ վնասներ են կրել գյուղացիները
Երեք օրում բացահայտվել է հանցագործության 215 դեպք. գրանցվել է 33 ավտովթար. զոհվել է 2, վիրավորվել՝ 48 մարդ
Ականի պայթյունից վիրավորված զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում.ՊՆ
Ավելին
Ավելին