f

Անկախ

«Նաիրիտում» վտանգավոր նյութեր միշտ եղել են, գործարանի բնույթն է դա․ տանն էլ մի քիչ քիմիա ունենաս, անզգույշ վերաբերվես, կարող է պայթյուն լինել․ տնօրեն․ «Հրապարակ»


«Հրապարակ» թերթը գրում է․ «Ներդրումների սպասումը «Նաիրիտում» հին ավանդույթ է:  Տասնամյակների հանրային պահանջն է, որ այս գործարանն աշխատի: Սակայն «Նաիրիտը» վաղուց՝ 2010 թվի գարնանից չի աշխատում, իսկ 2016 թվականի նոյեմբերին սնանկ է ճանաչվել, բայց գործարանի նախկին աշխատողները սպասում են հրաշքի: Համակարգող խումբ ունեն, որը պարբերաբար բանակցություններ է վարում կառավարության հետ՝ փորձելով վաճառքից փրկել երբեմնի քիմիական գիգանտի մնացորդները: 

Համակարգող խումբը հասավ այն բանին, որ 2019թ. հունիսի 18-ին հանդիպեց ՀՀ կառավարության ներկայացուցիչների հետ եւ պայմանավորվածություն ձեռք բերեց առ այն, որ գործարանի գույքի մասնատումն ու վաճառքն առանձին մասերով դադարեցնեն: Որոշվեց, որ այն պետք է վաճառքի հանվի ոչ թե մասմաս, այլ մեկ ընդհանուր լոտով: Այս դեպքում հնարավոր էր արտադրական եւ ենթակառուցվածքների մասի ամբողջական վերագործարկման համար բիզնես-ծրագիր ներկայացնել, որը պետք է քննարկեր կառավարությունը: Բայց բիզնես ծրագիր այդպես էլ չեղավ: 

«Նաիրիտ» գործարանի տնօրեն Գրիշա Մակարյանը կարծում է, որ նոր ներդրողի մասին խոսակցությունները փուչիկ են: «Մենք հիմա կանգնած ու լուծարված վիճակում ենք, չէ՞: Գուցե թե հենց այդ համակարգող խմբի շարժումը խանգարեց, որ որեւիցե մեկը գա ու վերագործարկի»: 

Մենք մի քանի հարց ուղղեցինք «Նաիրիտի» տնօրենին, որոնք հետաքրքիր են հատկապես «Սուրմալու»-ի պայթյունից հետո, քանի որ, փաստացի, քաղաքի խիտ բնակեցված մասում ունենք գործարան, որտեղ երբեք կաուչուկ չեն արտադրելու, բայց որտեղ կան մեծ քանակությամբ քիմիական դյուրավառ եւ մարդկանց համար վտանգավոր նյութեր: Տեղեկություն ունենք, որ «Նաիրիտ» գործարանի վերաբերյալ կառավարությունն ԱԱԾ-ից ժամանակին նույնիսկ զեկուցագրեր է ստացել, որտեղ ներկայացվել է, որ գործարանի տարածքում պահվող վտանգավոր թափոնները պետք է տեղափոխվեն եւ սահմանված կարգով ոչնչացվեն կամ թաղվեն, եւ սա լուրջ անվտանգային խնդիր կարող է դառնալ Երեւանի համար: 

- Ճի՞շտ է, որ այսօր էլ գործարանում պայթյունավտանգ նյութեր կան: 

- 2010 թվականից, երբ գործարանը կանգնեց, վնասազերծման կարիք ունեցող նյութեր կան, որոնք ոչ թե պայթյունավտանգ, այլ մեր արտադրությունում օգտագործվող նյութերն են, որոնց մի մասը վաճառվում է, եթե կա գնորդ: Ամեն ինչ չէ, որ պետք է ոչնչացնել: Վաճառքը ժամանակ է պահանջում: 

- Այսինքն՝ հիմա է՞լ է ընթանում այդ նյութերի վաճառքը: 

- Այո, դա սնանկության գործով կառավարիչների գործն է: Դա նոր բան չէ, էվրիկա չէ: 

- Մենք սենսացիոն տեղեկություն չենք ուզում ստանալ, այլ «Սուրմալու»-ի դեպքից հետո պետք է կառավարությունն ուշադիր լինի, թե որտեղ կա նման աղետի վտանգ, որտեղ կան վտանգավոր նյութեր, եւ ինչ է պետք անել դրանց հետ: 

- Այդ նյութերը կան 1939 թվականից, միշտ եղել են, որովհետեւ մեր գործարանի բնույթն է դա: Տանն էլ մի քիչ քիմիա ունենաս, անզգույշ վերաբերվես, անպայման կարող է եւ պայթյուն լինել, այրվածք լինել: Հասարակ կերակրի սոդայից էլ կարող է թունավորում լինել: Բնական գազը, որ մենք օգտագործում ենք, քանի՞ դժբախտ դեպք է եղել: Դա անզգուշությունից է: 

- Հիմա «Նաիրիտում» կա՞ ն ոչնչացման ենթակա վտանգավոր նյութեր, թե՞ ոչ: 

- Դրանց լինելության փաստը, կարգավիճակն արդեն շուրջ 10 տարի քննարկվում է հանրապետության առաջավոր քիմիական ակադեմիական ինստիտուտների, առաջավոր գիտնականների կողմից, արտակարգ իրավիճակների նախարարության, առողջապահության նախարարության, բնապահպանության նախարարության կողմից: Այդ բոլորը համատեղ զբաղվում են վերահսկողությամբ: Այդ հարցը գտնվում է քննարկումների փուլում, եւ 2016 թվականից մինչեւ հիմա այդ նյութերի մոտ 50 տոկոսը վաճառքի հետեւանքով պակասել է: Այն, ինչ որ մեզ մոտ պահվում է, ոչ մի գործարան չի գալիս վերցնում, կան տեղափոխման խնդիրներ, որոնք բարդ են, քանի որ մենք գտնվում ենք շրջափակման մեջ: Դրա համար էլ մնացել են այդ նյութերը: Լուծումների անընդհատ փնտրտուքի մեջ է գործարանը՝ կառավարության հետ: Եվ այդ բոլորի վերահսկողն ու, այսպես ասած՝ քավորը ԱԻՆ-ն է:  

ԱԻՆ-ից մեր հարցերին պատասխանելու համար գրավոր հարցում ուզեցին, որին կպատասխանեն 5 օրում: «Գործարանի ընդհանուր տարածքը կազմում է շուրջ 160 հեկտար, որից 137,7 հեկտարը Երեւանում է,  խիտ բնակեցված թաղամասում: Տարածքն այսօր պահպանվում է: Մոտ 220 աշխատակից կա այստեղ: Ոչ մի արտադրամաս չի աշխատում, բացի ազոտի արտադրամասից: Օզոնն արտադրվում է անվտանգության տեխնիկայի համար: Այնտեղ տեղեր կան, որտեղ հրավառվող նյութեր են պահվում, որպեսզի օդի հետ շփում չլինի, օզոնային բարձիկների միջոցով պահում ենք, որ դրանք չվառվեն»,- մեր հարցերին պատասխանեց «Նաիրիտի» աշխատողներից մեկը: Ավելի ճշգրիտ տեղեկություններ տրամադրեց սնանկության կառավարիչ Մուրադ Պետրոսյանը, որի խոսքը փոքր-ինչ հակասում է տնօրենի ասածին: Ըստ նրա՝ պայթյունավտանգ նյութերը չեն վաճառվում: «Դրանք չեն վաճառվում, ենթակա են վնասազերծման, թե այրման, թե այլ եղանակով: ներկայում հայտարարված են վնասազերծման տենդերներ, որոնցով զբաղվում են ԱԻՆ-ը եւ ԱԱԾ-ն»: 

- Ի՞նչն է պատճառը, որ վնասազերծումը ձգձգվում է, արդեն 6 տարի է՝ սնանկության գործընթացի մեջ ենք: 

- Դուք հարցրեք՝ 30 տարի է, ինչո՞ւ չի վնասազերծվել, Դուք 30 տարուց խոսեք: Որ մենք այդ 6 տարում բերել հասցրել ենք տենդերների, այս վիճակի, մեզ պետք է դրա համար մի հատ էլ գովասանագիր տաք: Դուք հետ գնացեք, նայեք, թե ինչ են արել այդ 30 տարիներին: Դա հեշտ բան չէ: ՇՄԱԳ պետք է անցնի վնասազերծող կազմակերպությունը, որ իրավունք ունենա վնասազերծում իրականացնել: 2 տարի է ՇՄԱԳ-ի համար պահանջվում: 

- Իսկ այդպիսի մոտավորապես ինչքա՞ն նյութեր կան «Նաիրիտում»: 

- Մոտավորապես չեմ կարող ասել, բայց շատ:  

ՀԳ. Եվ այսպես, քաղաքի բանուկ մասում դրված է մի ռումբ,  որը որքան էլ խիստ հսկվի, մի օր կարող է պայթել: Այդ ժամանակ «Սուրմալուին» երանի կտանք»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Հայաստան Նաիրիտ

4 օր է՝ Արթուր Սուքոյանը կալանավորված է, սակայն Դավիթ Լևոնյանի հետ առերեսում չի եղել․ Փաստաբան
Հայաստանի եզդիական համայնքի ներկայացուցիչները միացել են պայքարին
ՈԻՂԻՂ. Կիրանց-Խրեմլի տարածքում արդեն 6 հենասյուն է տեղադրվել
Հայէկոնոմբանկի հայտարարությունը Freedom House-ի զեկույցի վերաբերյալ
Բանալիով բացել է բնակարանի դուռը և գողացել օծանելիքներ, ձեռքի ժամացույցներ, արևային ակնոցներ, խմիչք
«Ամբողջ բերքը թափելու է, ամեն ծառի վրա մի երկու պտուղ է մնացել». ինչ վնասներ են կրել գյուղացիները
Երեք օրում բացահայտվել է հանցագործության 215 դեպք. գրանցվել է 33 ավտովթար. զոհվել է 2, վիրավորվել՝ 48 մարդ
Ականի պայթյունից վիրավորված զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում.ՊՆ
Ռուս խաղաղապահները լքել են Ստեփանակերտի օդանավակայանը
ԿԳՄՍ նախարարությունը համաձայն է «Գոյ» թատրոնի մասնավորեցմանը. Սարգիս Արզումանյան
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 40 սահմանային սյուն․ ՀՀ կառավարություն
Նկարիչների միությունը վճռական է պաշտպանել իր սեփականությունը․ Սուրեն Սաֆարյան
Շարժման անդամները կգիշերեն Սոլակ գյուղում․ վաղը կշարունակվի երթը դեպի Երևան
Երթին ընդառաջ ոստիկանական ուժեր են կենտրոնացվել
Երթը շարունակվում է .ուղիղ
Եկել ենք միանանք Սրբազան Հորը․ Դադիվանքի նախկին վանահայրը միացել է քայլերթին
Երկիրն արձակուրդի մեջ է, պետք է հետ բերել արձակուրդից եւ ունենալ պետականամետ իշխանություն. Դավիթ Ամալյան
Երգիչ Արամոն, նրա եղբայրն ու այլ մշակութային գործիչներ միացան քայլերթին
Նորատուսցիները, գավառցիները, վարդենիսցիները միացել են քայլերթին
Պրոֆեսիոնալ սակրավորները հրաժարվում են ականազերծում իրականացնել․ Գառնիկ Դանիելյան
Պատերազմի հրձիգը ես չեմ, իշխանություններն են պատերազմը մեր գլխին բերել․ Բագրատ Սրբազան
Մեկնարկում է առաջին դասարանցիների տվյալների ստուգման և հայտագրման գործընթացը
Մեկ շաբաթում գրանցվել է 553 դեպք, որից 187-ը՝ արտակարգ. տուժել է 117, զոհվել՝ 8, փրկվել՝ 8 մարդ
Քաղաքացիները դեպի Երևան քայլերթին են միանում, շատերը փուչիկներով ողջունում են ու ժենգյալով հաց բաժանում մասնակիցներին
Մեկնարկում է առաջին դասարանցիների տվյալների ստուգման և հայտագրման գործընթացը. ԿԳՄՍՆ
Ավելին
Ավելին