f

Անկախ

Կանչել են ու ասել են՝ կամ մեզ հետ եք կամ դիմում գրեք և ազատվեք աշխատանքից.Սիսիանում ավագանու թեկնածուն՝ ՏԻՄ ընտրություններին ընդառաջ իրավիճակի մասին


Ankakh.com-ի զրուցակիցն է ՀՅԴ Սիսիանի ավագանու թեկնածու, ազատամարտիկ, արվեստագետ Աշոտ Ավագյանը:

-Սեպտեմբերի քսանհինգին ՏԻՄ ընտրություններն են: Ի՞նչ իրավիճակ է այժմ Սիսիանում: Տեղեկություններ են պտտվում, որ Սիսիանում ընդդիմադիր ուժերը ՏԻՄ ընտրություններին ընդառաջ մրցակցության մեջ են իրար հետ:

-Ասեմ, որ ընդդիմության ներկայացուցիչներն իրար հետ չեն մրցակցում՝ չկա այդպիսի բան, այլ հակառակը: ՔՊ-ն բաժանվել է երկու մասի՝ 2018 թվականից սկսած, այ իրենք մրցակցում են և հիմա պատճառն էլ կարող եմ ասել: Մի մասը հեղափոխականներ են՝ այդ սուտ հեղափոխության ներկայացուցիչները, մյուս մասը նախկին Բարգավաճ Հայաստանի ինչ-որ մասն է, որը լավ տեղավորվել է Սիսիանում և այս պահին քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատարը նրանց թեկնածուն է՝ Արմեն Հակոբջանյանը: Հիմա ըստ երևույթին իշխանական երկու թևը փաստորեն իրար հետ ինչ-որ հակամարտության, ներքին մրցակցության մեջ են: Ու եթե այդպիսի տեղեկություններ կան, որ ընդդիմադիրներն իրար հետ են մրցակցության մեջ՝ դա ճիշտ չէ, հակառակն է՝ իշխանականներն են մրցակցում: Մրցակցելը որն է՝ ղալմաղալ են անում իրար հետ:

-Հնարավոր համարու՞մ եք, որ Սիսանում ընդդիմադիր ուժերը դաշինք կազմեն՝ ՏԻՄ ընտրություններին ընդառաջ:

-Անպայման, ես կարծում եմ, որ անպայման՝ միանգամից ասեմ:

-Եվ ո՞ր քաղաքական ուժի հետ եք դաշինք կազմելու:

-Մենք դաշինք ենք կազմելու «Վերածնվող Հայաստանի», «Մեկ Հայաստանի» և մեր քաղաքական ուժի՝ ՀՅԴ-ի հետ: Մարտին Հարությունյանը «Վերածնվող Հայաստանի» ավագանու թեկնածուն է, իսկ Հայկ Առաքելյանը՝ «Մեկ Հայաստանի»:

-Ինչո՞վ եք պայմանավորում լուրերի տարածումը, որ ընդդիմադիրները Սիսիանում միմյանց դեմ թեժ պայքար են մղում:

-Պետք է ճշտել, թե այդ լուրը որտեղից է: Այստեղ շատ մարդ չի հասկանում, թե ինչն ինչոց է: Մեզանից բացի ոչ մեկին չեն տարբերում: Այնքան խառնված է այս ամենը:

-Արդեն հանդիպումներ ունենու՞մ եք բնակիչների հետ:

-Արդեն սկսել ենք, իմիջիայլոց, մենք ամենավերջինն ենք սկսել և սա տակտիկական քայլ էր մեր կարծիքով: Մյուսները արդեն վերջացրել են կարծես թե: Մենք ինչու ուշացրինք, որովհետև վերջին մտնողը բոլոր դեպքերում արդյունավետ է, որովհետև մնացածին միգուցե մոռացած կլինեն, իսկ մեր մասին տպավորություններն ավելի թարմ կլինեն:

-Ընդդիմության լայն շրջանակներ մեղադրում են իշխանություններին հատկապես ՏԻՄ ընտրություններում խայտառակ լծակներ կիրառելու մեջ: Ճնշելու, մեկուսացնելու, հակառակորդներին խանգարելու համար այդպիսի ճնշումների ականատես եղե՞լ եք:

-Մեկուսացնելու քայլեր չի նկատվել, բայց եղել են ուրիշ խախտումներ: Իրենք իրենց ադմինիստրատիվ ռեսուրսի  ներկայացուցիչներին կանչել ու հարցրել են՝ իրենց կողմից են, թե ոչ: Եթե մեկն ասել է ոչ, ասել են՝ ազատման դիմում գրի ու մարդիկ դիմում են գրել՝ դուրս եկել: Որոշ մասն ասել է հեռացրեք՝ դիմում չենք գրելու: Այ այդ վիճակն է:

-Այնուամենայնիվ համայնքային ընտրությունները տարբերվում են, սովորաբար մարդիկ ընտրում են համայնքում իրենց համար նախընտրելի անձին: Այս հանգամանքո՞վ է պայմանավորվում իշխանության կողմից կոշտ մեթոդների չդիմելը:

-Իշխանությունից ամեն ինչ սպասելի է: Իրենց ենթակա կառույցներին ու համայնքային հիմնարկներին կանչել են ու ասել են՝ կամ մեզ հետ եք կամ դիմում գրեք և ազատվեք աշխատանքից:Մարդիկ կան, որ իրենց արժանապատվությունից ցածր են համարել իրենց հետ աշխատել, ասացել են,՝ոչ,ձեզ հետ չենք լինելու, դիմում են գրել և դուրս եկել:Մի մասն էլ հայտարարել է՝ կարող եք՝ հանեք:

՞նչ եք կարծում, Սիսիանում ով է այս ՏԻՄ ընտրությունների ֆավորիտը:

-Ֆավորիտը ես եմ: Բնական է, որ այդպես պետք է ասեի, բայց առուն պետք է թռնել՝ նոր ասել հոպ: Շատ բարդ է, բացի այդ այս չորս տարվա ընթացքում լիքը փոփոխություններ է եղել մարդկային տրամաբանության մեջ, բարոյականության մեջ՝ շատ դժվար է: Համենայնդեպս, ինձ համար դժվար է որևէ կանխատեսում անել, եթե սոցիոլոգիական հարցում չի արվել՝ ուրեմն մնացածը հեքիաթի ժանրից է: 

-Եթե ընդդիմադիրները կոալիցիա կազմեն, շանս ունե՞ք ՔՊ-ին հաղթելու:

-Ինձ թվում է, որ պիտի հաղթենք: Դա կախված է, թե մենք որքան ավագանու անդամ կունենանք իհարկե, բայց ինձ թվում է, որ մեր թիվը պիտի ավելի շատ լինի:

Հայաստան հարցազրույց Աշոտ Ավագյան Սիսիան

Բայդենը ներել է 317,000 ամերիկացու՝ 6,1 միլիարդ դոլարի ուսանողական պարտքը
Պետք է առերեսվենք ճշմարտությանը և ընդունենք, որ Ռուսաստանն ավելի արդյունավետ է իր ռшզմական ջանքերում. Ուկրաինայի ԱԳ նախարար
Թուրքիան դադարեցրել է առևտրային կապերն Իսրայելի հետ․ Bloomberg
Գազայի հատվածի վերակառուցումը կարժենա 40 մլրդ դոլար
ՆԱՏՕ գլխավոր քարտուղարը պահանջել է հինգ տարում 100 մլրդ դոլար հավաքել Ուկրաինայի օգնության համար
Շոլցն ու Նեթանյահուն քննարկել են Գազայում պատանդներին ազատելուն ուղղված ջանքերը
Մակրոնը հերթական անգամ հայտարարել է, որ չի բացառում Ուկրաինա զորքեր ուղարկելը
ISW-ն չի բացառում Ռուսաստանի՝ օդադեսանտային ստորաբաժանումները Արևելյան Ուկրաինա տեղափոխելու մտադրությունը
Շոլցն ու Մակրոնը Սի Ցզինպինի այցից առաջ գաղտնի ընթրիք կանցկացնեն Փարիզում. Politico
Ավտոն շուռ եք տալիս հենց հիմա. ոստիկանական բեսպրիդել Կիրանցում
Ռազմական ոստիկանության պետը Կիրանցում հսկում է տարածքների հանձման գործընթացը
Կիրանցում մարդկանց բերման ենթարկելիս որոշ դեպքերում անհամաչափ ֆիզիկական ուժ է կիրառվել․ ՄԻՊ
Չինաստանը, Ճապոնիան և Ռուսաստանը այլատյացության պատճառով տնտեսական դժվարություններ են ապրում. Բայդեն
Հողերի հանձնման հանդուրժումը բերելու է ծանր հետևանքների, այն մեր ստորացման շղթայի մի օղակն է. Նստացույց հայտարարած ազատամարտիկ
Կիրանցեցիներն են իջել Բագրատ Սրբազանի հետ հանդիպելու
Եկել է ճշմարտության պահը, պետք է պատասխան տանք՝ ում կողմն ենք. Ռուբեն Կարապետյան
Գնել Սանոսյանը լրագրողի ձեռքից վերցրել է խոսափողը ու սկսել ինքը հարցեր տալ
Ներքին զորքերը փաստացի գրավել են Կիրանց գյուղը, որ գյուղի մի մասը հանձնեն մեր թշնամուն. Չալաբյան
ՀԱՐՑԱԶՐՈԻՅՑ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՀԵՔԻԱԹԻ ՄՈՏԻՎՆԵՐՈՎ։
17-ամյա պատանին հոր հետ միասին մահակով ծեծել է արագ վարելու համար իրեն նկատողություն արած քաղաքացիներին
Պարզվել են «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի վթարման պատճառները. զորամասի երկու պաշտոնատար անձ է կալանավորվել
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդիմադիր խմբակցությունները՝ դեսպաններին
Աշոտյան. Դատախազության զեկույցում իմ մասին զրպարտություն է տեղ գտել
Սա ազգային պայքար է
Երբ ավարտից հետո փորձեցինք վճարել ծառայության համար, շատ նեղացավ, խնդրեց, որ նորից իր կացարան տանենք: Այդ հոգևորականը Բագրատ Սրբազանն էր…
Ավելին
Ավելին