f

Անկախ

Եթե 40-ից բարձր տարիքային շեմի մարդկանց տանում են ուսումնավարժական հավաքների, ապա սիրտանոթային համակարգի հիմնավոր ստուգումը պարտադիր է.Ռազմական փորձագետները՝ բանակում հանկարծամահության մասին


Վերջերս եռամսյա հավաքների ու պայմանագրայինների շրջանում տեղի ունեցած հանկարծամահության դեպքերը անհանգստությունների ու Պաշտպանության նախարարության հասցեին ուղղվող քննադատությունների նոր ալիքի պատճառ դարձան: Հատկապես փորձագիտական շրջանակները մտահոգված էին հանկարածամահության դեպքերով բանակում, ինչը խոսում էր մի շարք խնդիրների մասին:

«Եռամյսա հավաքներին մասնակցող կամ պայմանագրային զինծառայողների հանկարծամահության դեպքերը գրանցվել են քառասունանց տղամարդկանց շրջանում, որոնք ներգրավված են եղել եռամսյա վարժանքներում։ Գաղտնիք չէ, որ այդ տարիքային խմբի տղամարդկանց մոտ բազմաթիվ առողջական խնդիրներ են ի հայտ գալիս, սկսած քաշից՝ վերջացրած սրտային պրոբլեմատիկ հիվանդություններով։ Բնականաբար բուժզննում եռամսյա հավաքի մասնակիցները անցել են զորակոչվելուց առաջ, այլ հարց է, թե ի՞նչ ստանդարտների համապատասխան է եղել այդ բուժզննումը։ Եթե այն տեղի է ունեցել այն նույն ընթացակարգով, որը սահմանված է 18-20 տարեկան ժամկետային զինծառայողների համար, ապա իմ կարծիքով այդտեղ խնդիր կա, քանի որ առնվազն նշածս հանգամանքները պետք է հաշվի առնել բարձր տարիքային խմբի տղամարդկանց հավաքներին ներգրավվելուց առաջ» ,- Ankakh.com-ի հետ զրույցում ասաց ռազմական փորձագետ Վիտալի Մանգասարյանը:

Նա նշեց մեկ այլ ոչ պակաս կարևոր հանգամանք, որ այդ դեպքերից հետո Պաշտպանության նախարարությունը հանդես չի եկել պարզաբանմամբ և ոչ էլ պատասխանատուներին ու մեղավորներին համապատասխան պատասխանատվության է ենթարկել: 

«Բանակի հանդեպ հասարակության վստահության աստիճանը բարձրացնելու համար այդ գործելակերպը կարևոր գործոն է։ Այն, որ հատկապես 44-օրյա պատերազմից հետո մեր պետությունը և հատկապես բանակը բավականին լուրջ խնդիրների առաջ է կանգնել, կարծում եմ ոչ մեկի համար նորություն չէ։
Սակայն ամբողջ հարցը այն է, թե ի՞նչ է արվել հետպատերազմյան շոկը և դրանից բխող հետևանքները հաղթահարելու համար, և բավարար է արդյոք այդ կատարված աշխատանքը առաջին հայացքից բավականին պարզ թվացող խնդիրների լուծման համար։ Խնդիրների լուծման գործում կարևորում եմ հասարակական կոմպետենտ խմբերի ներգրավվումը։ Պաշտպանական գերատեսչության ղեկավարությունը պետք է հասկանա այդ ամենի կարևորությունը և փորձի հնարավորինս օգտագործել այդ պոտենցիալը»,-նշեց Մանգասարյանը: 

Նա հավելեց, որ բնական է , որ պատերազմից հետո զինծառայողների շրջանում հոգեբանական լուրջ խնդիրներ են առաջացել, որը ուղիղ ազդեցություն ունի բանակի մարտունակության, կարգապահության և միջանձնային հարաբերությունների ձևավորման վրա։ Սակայն վերջին շրջանում ռազմական փորձագետը չի տեսել, օրինակ, մշակութային գործիչներ, հանրության շրջանում որոշակի ճանաչում ունեցող գործիչներ, կամ ուսանողական ինչ-որ նախաձեռնություններ զորամասերում կամ դրանից դուրս միջոցառումներ կազմակերպվեն, ինչը տարիներ առաջ բավականին հաճախ հանդիպող երևույթ էր։ 

«Ավելին՝ նույնիսկ դեպքեր են արձանագրվում, որ ԱԺ պատգամավորներին են արգելում զորամասեր այցելել: Ես դժվարանում եմ հիշել որևէ դեպք, երբ Նիկոլ Փաշինյանը կամ իր մյուս գործընկերները, ընդդիմադիր գործունեություն ծավալած տարիներին, ուզենան այցելել ԶՈւ-ի որևիցե զորամաս և մերժում ստանաին համապատասխան գերատեսչության կողմից»,- եզրափակեց Վիտալի Մանգասարյանը:

Ռազմական փորձագետ, «Ռազմինֆո» մասնագիտացված կայքի համակարգող Կարեն Վրթանեսյանն էլ Ankakh.com-ի հետ զրույցում ասաց, որ այսպես կոչվող «ուսումնավարժական» հավաքների ժամանակ, որոնք հիմնականում ոչ  ուսումնավարժական են, ոչ էլ վարժական,  գրանցվող մահերը ոչ պատշաճ բուժզննում իրականացնելու հետևանք են:

«Հանկարծամահությանը հանգեցնող խնդիրները հնարավոր է պարզել պատճաշ բուժզննման ժամանակ: Հիմնականում սիրտանոթային համակարգի խնդիրներն են։ Առնվազն՝ արյան մեջ խոլեստերինի մակարդակի անալիզն արտաքնապես չերևացող լիքը խնդիրների մասին կարող է ահազանգել։ Եթե 40-ից բարձր տարիքայի շեմի  մարդկանց տանում են «ուսումնավարժական», ապա սրտանոթային համակարգի հիմնավոր ստուգումը պարտադիր է»,- եզրափակեց Կարեն Վրթանեսյանը:

Հայաստան ՀՀ պաշտպանության նախարարություն Վիտալի Մանգասարյան Կարեն Վրթանեսյան հարցազրույց

Պայքարը շարունակվում է
‹‹Չենք պատկերացրել, որ Արցախը կդատարկվեր››․ Մհեր Հարությունյան
Քաղաքացիները փակել են Դիլիջան-Վանաձոր ճանապարհը
Տեղեկություններ են ստացվել, որ ադրբեջանցիները առաջխաղացում են ունեցել Ոսկեպարի հատվածում. պատգամավոր
Կիրանց գյուղի մելիքական անցյալը. 4 րդ դարից մինչև մեր օրեր
Երիտասարդները ակցիա են իրականացրել հայտնի երգիծաբան Հովհաննես Դավթյանի ներկայացման ժամանակ.․․տեսանյութ
Ինչո՞ւ հայերն այլևս չեն ցանկանում զենքը ձեռքին պայքարել թե՛ իրենց պատմության, թե՛ հայրենի հողի համար. ВЗГЛЯД
Երևանում մեկնարկել է երթ Արցախի դրոշով,ուղիղ
Ոստիկանները բերման են ենթարկել կառավարության մոտ Արցախի դրոշով միայնակ ակցիա անող երիտասարդին
Սրբազանի մկրտած և պսակած մի խումբ հայրենատեր անձինք ժամանել են Կիրանց
Ես չեմ լռելու, 2 ամիս կալանք են տվել՝ ոչինչ, իմ տղան էլ չի ընկճվի․ գնդապետ Մախսուդյան (տեսանյութ)
Վահագն Մախսուդյանին կալանքի տանելով՝ փորձ է արվում նրա հորը ետ կանգնեցնել հանուն Տավուշի պայքարից․ Գեղամ Մանուկյան
«Որդիների Կանչ» հասարակական կազմակերպությունը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը
Քաղաքացիները տրակտորով փակել են Վայք-Եղեգնաձոր ճանապարհը։
Այսօր Երևանում սպասվում է մինչև +32 աստիճան տաքություն․ Գագիկ Սուրենյան
4 քաղաքացի ոտքով բարձրացել են Գութանասար, որտեղ նրանցից մեկի ոտքը կոտրվել է
Դու կարող ես փոխել քո երկրի ճակատագիրը․ ՀՀՄ-ն Երևանում թռուցիկներ է փակցրել
Մահացել է աշուղական-գուսանական երգերի անզուգական մեկնաբան Սահակ Սահակյանը
Մահացել է Պարույր Սևակի որդին` Արմեն Ղազարյանը
Քաղաքացիները, ի աջակցություն տավուշցիների, գիշերը փակել են Մարտունի-Վարդենիս ավտոմայրուղին
Գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք են առաջադրել` մեկ անգամ հարվածել է դիմապակուն. Հովհաննես Խուդոյան
Տավուշում լրագրողներին խոչընդոտելը իշխանության հանձնարարությունն է. ՀԺՄ–ի հայտարարությունը
Սյունիքում ավտոբուսն ընկել է ձորը. Կան զոհեր ու վիրավորներ
Երիտասարդները Տավուշին աջակցող պաստառներով բարձրացել են Օպերայի դահլիճի և Պարոնյանի անվան թատրոնի բեմեր
Համախմբվե՛լ Հայ Առաքելական Եկեղեցու հովանու ներքո՝ ձևավորելով ցանցային համակարգող մարմին․ հայտարարություն
Ավելին
Ավելին