Սերբիայում ընթացող հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի առաջնությունում սեպտեմբերի 12-ին երրորդ մրցումային օրը պայքարի մեջ կմտնեն 60 եւ 130 կգ քաշային կարգերի ներկայացուցիչները: Այս քաշային կարգերում Հայաստանի ներկայացուցիչներ Գեւորգ Ղարիբյանն ու Դավիթ Օվասափյանը կմեկնարկեն 1/16 եզրափակչից:
Գևորգ Ղարիբյանի մրցակիցը կլինի երիտասարդների Եվրոպայի կրկնակի չեմպիոն, մինչև 23 տարեկանների աշխարհի բրոնզե մեդալակիր, վրացի Պրիդոն Աբուլաձեն, Դավիթ Օվասափյանը կգոտեմարտի երիտասարդների աշխարհի փոխչեմպիոն, ԱՄՆ ներկայացուցիչ Քոլթոն Մայքլ Շուլցի հետ: