Հայ արտադրողներին թույլ կտրվի խոտանված ապրանքը դուրս գրել առանց լրացուցիչ հարկային վճարների։ Այս մասին Ազգային ժողովի նիստում, սեպտեմբերի 12-ին, Հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին օրինագծի քննարկման ժամանակ ասել է հանրապետության ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը։
Եթե գնորդը, հանձինս, օրինակ, խանութների ցանցի, արտադրողին ներկայացնի բողոք եւ վերադարձնի խոտանված ապրանքը՝ պահանջելով ապահովել արդեն վճարված միջոցների վերադարձը, ապա վերջինը կարող է այդ գումարը հանել իր շրջանառությունից։
«Այսպիսով, նրան կազատեն այն ապրանքի համար շահութահարկ վճարելու անհրաժեշտությունից, որն արդյունքում այդպես էլ չի վաճառվել։ Ընդ որում, դուրսգրումը կարելի է իրականացնել ընդհանուր շրջանառության 1 տոկոսից ոչ ավելի»,- պարզաբանել է Պողոսյանը։
Հետագայում, կառավարության համապատասխան որոշման շրջանակում, կընդունվեն նաեւ ենթաօրենսդրական ակտեր։
Այս հնարավորությունը, նշել է փոխնախարարը, հասանելի կլինի միայն ապրանքներ արտադրողներին, այլ ոչ թե ներմուծողներին։