f

Անկախ

Հայաստանը հետեւանք է ղարաբաղյան շարժման. Մեր պետության գոյության իմաստը Արցախը հայկական պահելն է. Անդրանիկ Թեւանյան


Այն իրավիճակը, որ ստեղծվել է Հայաստանում եւ այն անվտանգային մարտահրավերները, որոնք հիմա ունենք, հետեւանք է քաղաքական անբարոյականության, որովհետեւ երբ կյանքը առնում է անբարոյական, այսպիսի հետեւանքներն անխուսափելի են: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 21-ին, «Հայաստանի իրական օրակարգը» խորագրով քննարկման ժամանակ նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թեւանյանը:

«Հայաստանը հետեւանք է ղարաբաղյան շարժման եւ այն նպատակները, այն առաքելությունը, որ դրել ենք Հայաստանի Հանրապետության հիմքում, արձանագրված են Անկախության հռչակագրում: ՀՀ-ն ստեղծվել է «պայքար, պայքար մինչեւ վերջ» եւ «միացում» կարգախոսների ներքո: Այսինքն պայքար այնքան, մինչեւ Արցախը կմնա հայկական, եւ ի վերջո, կվերամիավորվի մայր հայրենիքի հետ: Ընտրվեց մարտավարություն անկախություն, որից հետո  անկախության հռչակագրում նշված նպատակի իրականացում:

Բայց ղարաբաղյան շարժման ալիքի վրա իշխանության գալուց հետո իշխանության ամենաբարձր մակարդակով հնչել է տեսակետ, որ Ղարաբաղը կարող է մնալ Ադրբեջանի կազմում,  հնչել է տեսակետ, որ Ղարաբաղը բեռ է, որից պետք է ազատվել լավ ապրելու համար: Սա կոչվում է քաղաքական անբարոյականություն: Ու երբ քաղաքական անբարոյականությանը իրավաքաղաքական գնահատական չի տրվում, քաղաքական անբարյական միջավայրում ստեղծված բացիլները կամ դրա արտադրական թափոնը հետագայում գալիս է իշխանության, ինչպես դա եղավ 2018-ին եւ երկիրը տանում է  այսպիսի փորձությունների, եւ այսպիսի հետեւանքների»,-հայտարարեց ընդդիմադիր պատգամավորը:

Նա ընդգծեց, որ ցանկացած կազմակերպություն, նախւառաջ պետությունը, ունի առաքելություն եւ նպատակ. «Դա ամրագրված է մեր Անկախության հռչակագրում: Երբ այսօր մենք իշխող ուժից լսում ենք տեսակետ, որ Արցախի անկախության ճանաչման շանս չի եղել ու չկա, սա խայտառակագույն քաղաքական անբարոյականություն է: Սա նշանակում է, որ իշխող ուժը թքում է հայ ժողովրդի, ՀՀ-ի ու Արցախի վրա, նշանակում է, որ 1988-ի ամբողջ շարժումը բլեֆ է եղել, մեր զոհերը հանուն ոչնչի են եղել, որ մեր պետությունը պետք է գոյություն չունենա: Ու եթե դրան պատասխան չի տրվում, մենք բոլորս դառնում ենք քաղաքական անբարոյականության զոհեր, ու անբարոյական քաղաքական գործիչները մեր պետությունը տանում են կործանման: Մեր պետության գոյության իմաստը եւ առաքելությունը Արցախը հայկական պահելն է, ու անկախության հռչակագրին տեր կանգնելը: Այսօրվա իշխանությունը պնդում է, որ Արցախը պետք է լինի Ադրբեջանի կազմում հանուն, այսպես կոչված, խաղաղության: Դա նշանակում է, որ Հայաստանին ուզում են զրկել գոյաբանական իմաստից, Հայաստանն առանց Արցախի զրկվում է իր իմաստից, իր առաքելությունից, ընդհանրապես վերանում է նրա տարածաշրջանային նշանակությունը: Հետեւաբար, Արցախի հայկականությունը պահելը նշանակում է տեր կանգնել մեր անկախության հռչակագրին եւ քաղաքական կյանքը դարձնել բարոյական»,-հայտարարեց նա:

Հայաստան Անդրանիկ Թևանյան

Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Օրգանական քիմիայի ինստիտուտի հարակից տարածքում շինարարությունը դադարեցվել է
Պաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասին
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Ավելին
Ավելին