ԱՄՆ-ն անհանգստացած է Ռուսաստանի և Չինաստանի միջև կապերի խորացմամբ, հատկապես, երբ Ուկրաինայում ռուսական հատուկ գործողություն է իրականացվում։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Կարին Ժան Պիերը՝ պատասխանելով ՇՀԿ-ի շրջանակներում Ռուսաստանի և Չինաստանի առաջնորդներ Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հնարավոր շփման մասին հարցին։ Գրում է Gazeta.ru-ն։
Ինչպես գրել է Handelsblatt թերթը, Ռուսաստանի նախագահի և Չինաստանի ղեկավարի հանդիպումը կլինի Մոսկվային Պեկինի աջակցության ազդանշան։ Վլադիմիր Պուտինը նշել է, որ Ռուսաստանի և Չինաստանի միջև ապրանքաշրջանառությունը շուտով կարող է հասնել 200 միլիարդ դոլարի, և երկու երկրների միջև ռազմավարական գործընկերությունը շատ հաջող է զարգանում։
Մասնավորապես, Ռուսաստանն ու Չինաստանը «Վոստոկ-2022» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունների ընթացքում մշակել են ռազմանավերի համատեղ գործողություններ՝ ներառյալ կեղծ թշնամու ցամաքային, ավիակիր և նավերի հարվածային խմբերի ջախջախումը։