f

Անկախ

Բժիշկներն՝ առողջության համար վեյպերի հիմնական վտանգների մասին


Բժիշկներ Ռուսանով և Պրոսյաննիկովա. վեյպերը բացասաբար են անդրադառնում վահանաձև գեղձի վրա և շնչառական խնդիրներ են առաջացնում

Վեյպ ծխելը կախվածություն է առաջացնում և բացասաբար է անդրադառնում օրգանիզմի վիճակի վրա։ Այդ մասին հայտնել են Invitro-Privolzhye կլինիկայի բժիշկներ Արսենի Ռուսանովը և Նատալյա Պրոսյաննիկովան։ Գրում է Gazeta.ru-ն։

Վեյպի տաք կամ սառը գոլորշիների ներշնչման ժամանակ օրգանիզմ է մտնում ծանր մետաղների փոքր քանակությունը, որոնք կարող են խաթարել վահանաձև գեղձը և բացասաբար ազդել շնչառական համակարգի վրա:

«Պենտբրոմոդիֆենիլ եթերները, որոնք պատասխանատու են սարքը սառը պահելու համար, խանգարում են վահանաձև գեղձի հորմոնների արտադրությանը, որոնք կարգավորում են սրտի և ուղեղի աշխատանքը: Բացի այդ, վեյպերի չարաշահումը կարող է հանգեցնել տղամարդու տեստոստերոնի մակարդակի նվազմանը և սերմնահեղուկի քանակի նվազմանը»,- ասել է էնդոկրինոլոգ Արսենի Ռուսանովը։

Թերապևտ Նատալյա Պրոսյանիկովայի խոսքով՝ պրոպիլեն գլիկոլը, որը սարքերի համար նախատեսված հեղուկների մի մասն է, կուտակվում է մարմնում և կարող է առաջացնել ծանր ալերգիկ ռեակցիաների զարգացում։

«Էլեկտրոնային ծխախոտի աերոզոլները վտանգավոր են մետաղների, հատկապես նիկելի և կապարի պարունակության պատճառով, որոնք վնասում են նյարդային, շնչառական, էնդոկրին, մարսողական, սրտանոթային և արտազատման համակարգերը»,- զգուշացրել է բժիշկը։

Բացի այդ, մարդիկ, ովքեր հաճախակի ծխում են վեյպ, կարող են զգալ գլխացավեր, հոգնածություն և դյուրագրգռություն:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ առողջապահության նախարարության մասնագետն առաջարկել է արգելել Ռուսաստանում էլեկտրոնային ծխախոտի վաճառքը։

Աշխարհում առողջական վտանգներ բժիշկներ

Ղրիմի կամրջով արդեն երեք ամիս ռազմական բեռներ չեն մատակարարվում. Independent
Կիևում նախագահ Զելենսկու սպանությունը ծրագրող գործակալների ցանց է բացահայտվել. Ուկրաինայի անվտանգության ծառայություն
Եվրախորհրդարանի ավելի քան 30 անդամներ խնդրում են զրկել Վրաստանը թեկնածուի կարգավիճակից
Իսրայելի պատվիրակությունը կմեկնի Կահիրե՝ ՀԱՄԱՍ-ի հետ նախնական բանակցությունների. Reuters
ԱՄՆ-ն Իսրայելին հստակորեն հայտնել է Ռաֆահ ցամաքային ներխուժման վերաբերյալ իր դիրքորոշումը. Պետքարտուղարություն
Սի Ծինպինը խոստացել է երբեք չմոռանալ, որ Բելգրադում ՆԱՏՕ-ն ռմբակոծել է Չինաստանի դեսպանատունը
Նիդեռլանդներն աշնանն Ուկրաինային կփոխանցի F-16 կործանիչների առաջին խմբաքանակը
Իրանը և ՄԱԳԱՏԷ-ն կշարունակեն փակուղուց դուրս գալուն միտված բանակցությունները. Գրոսսի
Ռաֆահում գործողությունը կշարունակվի մինչև ՀԱՄԱՍ-ին ոչնչացնելը. Գալանտ
Նիկոլ Փաշինյանը աշխատեցնում է իր ստերի ֆաբրիկան
Եվրախորհրդարանի պատգամավորները կողմնակի միլիոնավոր եվրոներ են վաստակում. Transparency International
Մահացած զինծառայողը տան միակ կերակրողն էր, 3 երեխաների հայր
Հայտնաբերվել է պայմանագրային զինծառայող Արտակ Սերյոժայի Ավալյանի դին՝ հրազենային վնասվածքով. ՊՆ
Ռուսաստանի գլխավոր դատախազությունն անցանկալի է ճանաչել Freedom House իրավապաշտպան կազմակերպության գործունեությունը
Ակնկալիքներս մեծ են՝ վերջապես կազատենք Հայաստանն այս չարիքից․ 44-օրյա պատերազմի նահատակ հերոսի մայր
Այն ինչ անում է այսօր եկեղեցին՝ իրական խաղաղության մասին է․ Մետքասե Հակոբյան
Այս իշխանությունների օրոք դպրոցներում, ուսումնական հաստատություններում անարգել թմրանյութ է շրջանառվում․ Գառնիկ Դանիելյան
Թող գան Կիրանցում ապրեն, հետո՝ կարող են խոսել․ բնակիչներ
Տեղեկություններ ենք ստացել, որ որոշ գործատուներ աշխատակիցներին պարտադրում են մասնակցել երթերի․ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին
Ժամանակն է՝ սթափվելու, միավորվելու․ իրազեկման ավտոերթ՝ Շիրակում
Կիրանցում սահմանազատման եւ սահմանագծման գործողություններն այս պահին կասեցվել են. Կամո Շահինյան
Եկեղեցին, չունենալով քաղաքական իշխանության հավակնություններ, պիտի շարունակի ջանքեր ներդնել հանուն հայրենիքի. Գերագույն հոգևոր խորհուրդ
Վանաձորում 56-ամյա որդին հարվածներ է հասցրել 83-ամյա մորը․ վերջինը հիվանդանոցում մահացել է
Ադրբեջանի խորհրդարանում առաջարկում են Փաշինյանին Բաքու հրավիրել
Եվրոպական 11 երկրների շուրջ 30 քաղաքներում մայիսի 12-ին տեղի կունեն ցույցեր հաջակցություն «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման
Ավելին
Ավելին