f

Անկախ

Սյունիքի բնակչությունը զգոն է ու պատրաստ


Ներքին և Վերին Խնձորեսկի բնակիչները՝ ամեն մեկն իր տան դիմաց զինված կանգնած է։ Ankakh.com-ի հետ զրույցում այս մասին ասաց Սյունիքի մարզի Գորիս համայնքի երկու գյուղերի վարչական ղեկավար Երվանդ Մալունցը։
Գյուղերի բնակիչները գյուղապետի առաջնորդությամբ արագ կազմակերպվել են և այժմ ԱԱԾ սահմանապահ ուժերի հետ համատեղ նաև մարտական հերթապահություն են իրականացնում։

Մալունցը տեղեկացրեց, որ ադրբեջանցիների հետ 24-25 կմ ընդհանուր սահման ունեն, և հավելեց, որ գյուղից ոչ ոք չի հեռացել, ոչ էլ նման մտրադրություն կա, իսկ իրավիճակն այս պահին համեմատաբար կայուն է, թշնամին հարձակման փորձեր այս ուղղությամբ չի ձեռնարկել։
Նույն իրավիճակն է նաև Կոռնիձորում։
Ankakh.com-ը կապ հաստատեց նաև Կապան համայնքի Ներքին Հանդ բնակավայրի վարչական ղեկավար Խաչատուր Բաղդասարյանի հետ։
«Այս պահին ամեն ինչ հանգիստ է՝ թշնամին դեռևս չի կրակում մեր ուղղությամբ»,-ասաց Բաղդասարյանը։
Նա տեղեկացրեց մեզ, որ գյուղից բնակչությունը չի հեռացել, ոչ էլ պատրաստվում են հեռանալ։
Հիշեցնենք, որ դեռևս վաղ առավոտյան թշնամին անդադար հրետակոծում էր Ներքին Հանդ բնակավայրը, ինչի հետևանքով հայկական կողմն ունեցել էր դիրքերի կորուստ։
Գորիսի համայնքապետարանից էլ տեղեկացրին, որ այս պահին Գորիսում ժամանակ առ ժամանակ լսվում են թշնամու հերտակոծության ձայները։
Շուռնուխի գյուղապետ Հակոբ Արշակյանն էլ հաստատեց, որ թե՛ Շուռնուխ, թե՛ Որոտան, թե՛ Բարձրավան գյուղերում կայուն վիճակ է, թշնամին հարձակման փորձեր չի ձեռնարկել։ Սակայն, գյուղի բնակչությունը զգոն է ու պատրաստ։

Հայկանուշ Ալոյան

Սյունիքի մարզ Ադրբեջանի ԶՈւ հարձակում զոհեր և վիրավորներ Հայաստան Հայկա Ալոյան

Մեր համալսարաններում ուսուցումը դարձել է տասներորդական բան, քանի որ ոչ մի դասախոս ուսումնական պրոցեսի համար չի խրախուսվում․ Սերոբ Խաչատրյան
Երևանի Արցախի պողոտայում պայթյուն է տեղի ունեցել ընթացքի մեջ գտնվող «Mercedes»-ում. կան վիրավորներ
Կիրանցի դեպքերի հետ կապված մենք ոչ մի հաղորդում չենք ստացել. պատգամավորի հայտարարությունը հիմք չէ. դատախազ
Կոռուպցիոն հանցանքների ցանկը վերանայելու շուրջ քննարկում է անցկացվել հասարակական սեկտորի հետ
Խուլիգանություն եւ սպանություն Երեւանում. հնդիկ երիտասարդի սպանության գործով կալանավորվել են նրա 2 հայրենակիցները
Երևանի Արցախի պողոտայում պայթյուն է տեղի ունեցել ընթացքի մեջ գտնվող «Mercedes»-ում. կան վիրավորներ
Գտե՞լ եք էդ տղային ստորացնողին, իհարկե չեք գտել, սա սև խարան է այս իշխանության վրա. Արթուր Խաչատրյան
Կիրանցում ոստիկանները շրջում են, և անգամ փողոցով քայլողին հարցնում՝ ուր է գնում. գյուղապետ
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը հերքել է Բագրատ Գալստանյանի հետ հանդիպման մասին տեղեկությունը
Հարկադիր կատարումն ապահովող ծառայության «Անձնական գրասենյակից» այսուհետ կարող են օգտվել նաև պահանջատեր ֆիզիկական անձինք
Կասեցվել է ձկնամթերքի արտադրամասի գործունեությունը. ՍԱՏՄ
Այս պահի դրությամբ ապօրինի ծագման գույքի գործերով 1,3 մլրդ դոլարից ավելի հայց ունենք, այդ թիվը կարող է աճել. դատախազ
Մարտի 1-ի գործը ավարտված չէ, նոր փամփուշտներ կան, որոնք ուղարկված են փորձաքննության․ Աննա Վարդապետյան
«Hyundai Elantra»-ն Շիրակի փողոցում հայտնվել է փոսում․ պատճառը թերի կահավորումն ու վարորդի անուշադրությունն է
Ինչպես են Կիրանցը հանձնում Ադրբեջանին․Գառնիկ Դանիելյան
Երևան կբերվի 171 նոր ավտոբուս և 15 նոր տրոլեյբուս. քաղաքապետարան (վիդեո)
Մամուլի ազատության ապահովման ոլորտում շարունակում են արդիական մնալ որոշ մարտահրավերներ. ՀՀ ՄԻՊ ուղերձը
ԱԺ-ն շարունակում է իր հերթական նիստերը. Այսօր դատախազը կներկայացնի 2023-ի գործունեության հաղորդումը (ուղիղ)
Կիրանցեցիները ոստիկանների պահանջով հանել են ճանապարհին տեղադրված վրանները
Հրդեհ Զովունի գյուղում․ տուժածներ չկան
Ամրոցի դարպասները բաց են, և սա ֆիլմ չէ. Վահե Հովհաննիսյան
Զինված ավազակային հարձակում՝ Երևանում․ թալանել են բնակչուհուն և դիմել փախուստի․ դեպքի վայրում գտել են մարտական ատրճանակ
Կեսգիշերին Երևան-Գյումրի ճանապարհին «Volkswagen»-ը դուրս է եկել երթևեկելի հատվածից և շրջվել. կա վիրավոր
Մայիսի 3-ին փոխանակման կետերում դոլարը էժանացել է, ռուբլին և եվրոն՝ թանկացել
«Հրապարակ». Իրավունք ունե՞ն արդյոք ոստիկանները մի ողջ գյուղ փակել
Ավելին
Ավելին